ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՕԳՈՍՏՈՍԻ). Տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Նամիբիա՝ Հերոսների օր, Պապուա Նոր Գվինեա՝ Ապաշխարանքի օր, Աբխազիա՝ Անկախության օր, Հարավային Օսեթիա՝ Անկախության օր, Մալազիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Համերաշխության օր, ԱՄՆ՝ Կանանց իրավահավասարության օր, Իրան՝ Աշխատավորների օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1342 –վախճանվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր Լևոն Ե-ն։
1892– վախճանվել է գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը:
1915– Մեծ եղեռնի ժամանակ թուրք ոճրագործների կողմից սպանվել են բանաստեղծ, արձակագիր, բժիշկ Ռուբեն Սևակը և բանաստեղծ, գրական և հասարակական գործիչ Դանիել Վարուժանը։
1925 –ծնվել է արձակագիր Գուրգեն Առաքել յանը։
1926- բացվել է Արզնիի առողջարանը։
1926 –ծնվել է վիրտուոզ ջութակահարուհի Անահիտ Ցիցիկյանը։
1935 –ծնվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։
1944 –ծնվել է ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։
1945– վախճանվել է ավստրիացի գրող և հումանիստ, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության հեղինակ Ֆրանց Վերֆելը:
1949 –ծնվել է ամերիկահայ բլ յուզ և ջազ նվագող և երգիչ Լեոն Ռեդբոուն (Տիգրան Կոպալ յան)։
1961 – վախճանվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։
1977- վախճանվել է խորհրդահայ միջատաբան Գեդեոն Մարջանյանը։
1994-գրանցվել է ազգային դոմեյնը՝ .am-ը։
2010- ֆիզիկական անձանց արգելվել է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան, որով իսկ արգելվել է վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների երկարատև շահագործումը Հայաստանում, որոնք արդեն իսկ կազմել էին Հայաստանում գրանցված տրանսպորտային միջոցների շուրջ 10 տոկոսը։
2012-սիրիական Հալեպում ապստամբների և կառավարական ուժերի միջև ընթացող մարտերը տեղափոխվել են հայաբնակ թաղամասեր:
2014- Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը: Պատճառը եղել է ազգությամբ ադրբեջանցի հարբած ուղևորների վարքը:
2019-ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
55 մ.թ.ա.-տեղի է ունեցել Հուլիոս Կեսարի առաջին ներխուժումը Բրիտանիա։
865 -ծնվել է պարսիկ ալքիմիկ, բժիշկ և փիլիսոփա Ռազեսը։
1382- մոնղոլական Թոխթամիշ խանը գրավել է Մոսկվան։
1498 - 23-ամյա Միքելանջելոն ստացել է պատվեր՝ ստեղծել արձանային խումբ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի համար։ 1641 -Արևմտա-հնդկական ընկերությունը զավթել է Լուանդուն (Անգոլան)։
1666– վախճանվել է հոլանդացի նկարիչ Ֆրանս Հալսը: 1728 -ծովագնաց Վիտուս Բերինգը հայտնագործել է Ասիայի և Եվրոպայի միջև գտնվող նեղուցը, որը հետագայում ստացել է նրա անունը՝ Բերինգի նեղուց։
1743 -աշխարհում առաջին անգամ Անգլիայում հրատարակվել են բռնցքամարտի կանոնները, որոնք մշակել էր բռնցքամարտիկ Ջեկ Բրոուտոնը։
1743– ծնվել է ֆրանսիացի քիմիկոս, այրման թթվածնային տեսության հիմնադիր Անտուան Լորան Լավուազիեն:
1768 -անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկն սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։
1789 -Ֆրանսիայում ընդունվել է մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը, որը հիմք է դրել Եվրոպայում բուրժուական իրավունքի ստեղծման։
1791 -ամերիկացի Ջոն Ֆիտչը արտոնագրել է շոգենավը և ցուցադրել այն 4 տարի անց։
1801 -Ֆիլիպ Լեբոնը արտոնագրել է ներքին այրման երկտակտ շարժիչը։
1812– տեղի է ունեցել Բորոդինոյի ճակատամարտը, որը 1812 թվականի Հայրենական պատերազմի ամենախոշոր ճակատամարտն է ռուսական և ֆրանսիական զորքերի միջև:
1847 - Միացյալ Նահանգներից ներգաղթյալները հիմնել են սևամորթ աֆրիկացիների առաջին անկախ՝ Լիբերիա պետությունը։
1850– վախճանվել է ֆրանսիացի թագավոր Լուի Ֆիլիպը։
1880– ծնվել է ծագումով լեհ ֆրանսիացի բանաստեղծ, 20-րդ դարի եվրոպական ավանգարդի ամենավառ դեմքերից մեկը հանդիսացող Գիյոմ Ապոլիները:
1883 - Ճավա և Սումատրա կղզիներում գտնվող Կրակատաու հրաբխից առաջացած ցունամիի զոհ է դարձել 36 հազար մարդ։
1903 -հնէաբան Օտտո Հաուզերը հայտնաբերել է հրաշալի պահպանված կրոմոնոնյան մարդու կմախք։
1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շառլ դը Գոլը մտել է Փարիզ։
1952 -առաջին անգամ իրականացվել է ջրմուղային ջրի ֆտորացում։
1991 -ԽՍՀՄ խորհրդարանի արտահերթ նիստում արգելվել է կոմունիստական կուսակցությունը, ձերբակալվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Անատոլի Լուկյանովը, իսկ ԽՍՀՄ կոմկուսի գործերի կառավարիչ Նիկոլայ Կրյուչկովը, ցած նետվելով պատշգամբից, ինքնասպանություն է գործել։
2008 - Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Աբխազիայի և Հարավային Օսեթայի անկախությունը ճանաչող հրամանագիր։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում