Մարդկային երևակայությունն անսահման է, հատկապես առավել վառ և գունագեղ է սեքսուալ երևակայությունը: Եվ քանի որ սեքսուալ խաղերը ճաշակի խնդիր են, ապա յուրաքանչյուր երկիր ունի այդ մշակույթի նկատմամբ իր տարօրինակ, զավեշտալի, իսկ երբեմն էլ` բավականին դաժան ճաշակի դրսևորումները: Օrer.am-ը՝ հղում անելով newsland.ru-ին, ներկայացնում է տարբեր երկրների մշակութային կյանքում հետք թողած տարօրինակ և հետաքրքիր ավանդույթները։
Կամչատկայի որոշ բնակավայրերում ընտանիքի համար մեծ պատիվ էր համարվում, երբ հյուրը գիշերում էր տան տիրոջ կնոջ հետ: Ի դեպ, կինն ամեն կերպ պետք է կարողանա հրապուրել հյուրերին, և եթե նրան հաջողվում է նաև հղիանալ, մեծ ծիսակատարություն է կազմակերպվում գյուղում:
Չուկչաներն ու էսկիմոսներն, օրինակ, իրենց կանանց, այսպես ասած, վարձով էին տալիս: Երբ ցեղի ամենահեղինակավոր ներկայացուցիչն իր մի քանի ցեղակից տղամարդկանց հետ պատրաստվում էր գնալ որսի, նա պարտավոր էր իր հետ վերցնել ինչ-որ մեկի կնոջը, ընդ որում, այն կնոջը, որի ամուսինն ի տարբերություն մյուսների, ավելի համառորեն էր առաջարկում: Որսի ամբողջ ընթացքում այդ կինը ոչ միայն պարտավոր էր լինել լավ խոհարար, այլև կրքոտ սիրուհի՝ որսորդի ոգին բարձր պահելու համար:
Տիբեթումաղջիկը համարվում էր նախանձելի հարսնացու, եթե նա ունեցել էր տասնյակ զուգընկերներ և հարուստ սեռական կյանք: Այնտեղ կույս աղջիկները հեղինակություն չէին վայելում:
Բրազիլիայում տոպինաբայի ցեղի տղամարդիկ դիմում էին դաժան զոհողությունների իրենց կանանց դուր գալու համար: Բանն այն է, որ այս ցեղի աղջիկներն ուշադրությունն էին դարձնում այն տղամարդկանց, ովքեր ունեին մեծ սեռական օրգաններ: Այդ պատճառով տղամարդիկ, որոնք որոշակի կասկածներ ունեին այս հարցի շուրջ, խայթել էին տալիս օձերին իրենց «հպարտությունը», որպեսզի այս կերպ ապացուցեին իրենց ուժը սիրելի կանանց:
Իսկ այ սիրո մեծ վարպետ հնդիկներնունեին հաճույքի հասնելու իրենց էքստրեմալ տարբերակները: Օրինակ` նրանց սիրո մասին տրակտատները սովորեցնում էին տղամարդկանց մարմնի ինտիմ մասերում օգտագործել պիրսինգներ՝ ոսկուց, արծաթից, երկաթից, փայտից կամ էլ գոմեշի եղջուրներից: Իսկ պահպանակների հայրն էր համարվում երկար, խողովակաձև պաշտպանիչ «հնարքը», որը նույնպես հնդիկներն են հորինել:
Ճապոնիայում և Կորեայում կար տղամարդուն օրգազմ պատճառելու բավականին սառնասիրտ տարբերակ: Որպեսզի հաճույքի պահը լինի ավելի տպավորիչ և անմոռանալի, նրա աճուկը ծակծկում էին ոսկե ասեղով:
Իսկ Սումատրա կղզու բնակիչները, որոնք համարվում են սեքսում սուր զգացողությունների սիրահարներ, ունեն շատ հետաքրքիր ավանդույթ: Ըստ այդ սովորույթի` տղամարդը կնոջ մարմնի ինտիմ մասերում քարեր կամ մետաղե կտորներ պետք է «տեղադրեին»: Նրանք հավատացած էին, որ այդ կերպ իրենց սիրելի կանանց պատճառում են անմոռանալի հաճույք:
Ճապոնական սեքսուալ անսովոր ավանդույթ «Իոբայը» կիրառվել է մինչև 20-րդ դարի վերջը: Բայց այսօր էլ շատ ճապոնացիներ փորձում են գտնվել բանվականին ավանդապաշտ և մեծ սիրով շարժվում են հին և ցանկալի սովորույթներով: Ըստ այս ավանդույթի` յուրաքանչյուր ճապոնացի երիտասարդ իրավունք ուներ գիշերը մտնել չամուսանցած աղջկա սենյակ և տեղավորվել նրա վերմակի տակ. եթե աղջիկը դեմ չէր, ապա միասին կարող էին զբաղվել անմոռանալի «իոբայ»-ով: Իսկ եթե այնպես էր պատահում, որ ճապոնուհին անհնազանդություն էր ցուցաբերում, ապա խելագարված երիտասարդը ստիպված էր թողնել աղջկան և հեռանալ: Ինչպես յուրաքնչյուր ավանդույթ, այնպես էլ «իոբայ»-ն ուներ իր խիստ կանոնները: Օրինակ` սիրահար երիտասարդը պետք է գնար այս տարօրինակ գիշերային հանդիպմանն ամբողջովին մերկ, ցանկության դեպքում կարող էր թաքցնել միայն դեմքը: Եթե նա գնար հագուստով, աղջկա կողմից կընդունվեր որպես կողոպտիչ, ինչը բավականին տհաճ վերջաբան կունենար: