Ереван, 11.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»

Общество

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարպիկ, աշխույժ տղան դեռ փոքրուց անգամ մեկ րոպե հանգիստ չէր նստում: Ժուդեքս Յազիչյանը բոլորի մոտ նախ՝ յուրահատուկ անունով էր տպավորվում, հետո՝ արդեն անսպառ էներգիայով: Իր շուրջն ուզում էր տարածել ու ստեղծել այն աշխարհը, որը հենց ինքն էր ուզում տեսնել: Ժուդեքսի մայրը՝ Արմինե Հարությունյանն ասում է՝ որտեղ Ժուդեքսն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր:No description available. 

Տիկին Արմինեն պատմում է, որ տղան դպրոցում չափազանց ակտիվ ու աշխույժ է եղել: Ժպիտով է հիշում դպրոցական արկածները, երբ հանգիստ չէր թողնում հատկապես դասարանի աղջիկներին, ինչից հետո տիկին Արմինեն բազում բողոքներ էր ստանում:

 

No description available.

«Շատ-շատ էին կռվում ընկերներով, բայց ամեն ինչ հաջորդ օրն անցնում էր, սրտներին ոչինչ չկար»,-պատմում է տիկին Արմինեն: Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժուդեքսը որոշում է ընդունվել Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալի բաժին: «Մեզ համար անակնկալ էր որոշումը: Մի տարիք եկավ, երբ իր մեջ միանգամից մի քանի տաղանդ հայտնաբերեցինք:

No description available.

No description available.

Խոսքը թե՛ ձայնային տվյալների, թե՛ նաև նկարելու մասին է: Երբ ընդունվեց Երգի պետական թատրոն, ուսումը կիսատ թողնելով՝ 2009 թվականին գնաց բանակ: Թեպետ օրինակելի զինվորական կարգապահության համար ծառայության ընթացքում Ժուդեքսը մի շարք պատվոգրերի էր արժանացել, ժամկետային ծառայությունից հետո սպա դառնալու առաջարկից հրաժարվել է: Արցախի «Մարտունի 2»-ում ծառայելուց հետո եկավ ու շարունակեց ուսումը: Ավարտելուց հետո շատ էր պարապում, երազանքը երգիչ դառնալն էր: Մի քանի անգամ այստեղ հիասթափություններ էր ունեցել, որոշել էր այլևս մրցույթների չմասնակցել:

No description available.

Փոխարենը օր ու գիշեր պարապում էր երազանքին հասնելու համար: Հարևաններն էլ մեկ-մեկ բողոքում էին, ասում՝ տղադ չի թողնում քնենք: Երազում էր Անգլիա մեկնելու ու «X factor»-ին մասնակցելու մասին, ասում՝ բոլորին ապացուցելու եմ, որ հաղթելու եմ այնտեղ»,-պատմում է տիկին Արմինեն: Տան ամեն անկյունում այսօր Ժուդեքսի նկարած նկարներն են, նաև ծաղիկները, որոնք տնկել է ու ամեն օր խնամել: «Երբ ամեն օր աշխատանքից տուն էի գալիս, մի նկար կա՛մ արդեն նկարած էր լինում, կա՛մ նկարի կեսն արդեն պատրաստ էր: Բոլորին նկարներն էի ցույց տալիս, ասում՝ նայեք՝ տղես ինչ սիրուն նկարներ է նկարել, ասում էին՝ որ նման շնորհք ունի, նկարներն ինչի՞ չեք ծախում: Եկա, ասացի՝ տղե՛ս, նման բան են ասել:No description available.

Ասաց՝ իմ նկարներն անգին են... Իսկապես անգին են իր նկարները, որոնք ոչ թե բոլորի, այլ մեր տան համար է նկարել: Իր կյանքում ամեն ինչ գունավոր է եղել, ինքը երբեք ոչինչ սև ու սպիտակ չի տեսել: Ամեն օր էր իր վրա աշխատում: Ուրիշ նպատակներ ուներ, բարձունքների էր ուզում հասնել, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տղայիս նպատակներն իրականանան: Ամեն ինչ կիսատ մնաց, կիսատ մնացին նաև իր հետ կապված իմ երազանքները: 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ասաց՝ մա՛մ, մի քանի օր էլ որ շարունակվի, գնում եմ, բա որ բոլորս նստենք տանը, ո՞վ պիտի գնա մեր հայրենիքը պաշտպանի:

No description available.

Իսկ 44-օրյա պատերազմը երբ սկսեց, սեպտեմբերի 29-ին իր «պավեստկան» եկավ, բայց մինչ այդ հորաքրոջն ասել էր, որ ընկերոջ հետ կամավոր է գնալու: Երբ զանգեցինք, ասացինք, որ «պավեստկա» է եկել, կես ժամվա մեջ աշխատանքից եկավ: Ասացի՝ ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես շտապում, նորից ասաց՝ որ բոլորս չգնանք, ո՞վ պիտի գնա, պատերազմ է՝ պիտի գնանք ու բոլորս մեր հայրենիքը պաշտպանենք: Երբ անձնագիրն ու զինգրքույկը դարակից հանեց, սկսեցի լացել:No description available.

Երբ լացեցի, իր սիրտն էլ լցվեց, խռպոտ ձայնով ասաց՝ ինչի՞ ես լացում, հո չե՞մ մահացել: Փաթաթվեցի ու այդ օրվանից ոչ ոքի չեմ թողել լաց լինել: Ժուդեքսը սեպտեմբերի 29-ին գնաց, բայց ամսի 27ից Աստված էի կանչում, խնդրում, որ բոլոր բալիկներին վահան դառնա, պաշտպանի, որ կրակն ու փամփուշտը ոչ ոքի չկպնի»: Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսին մի քանի տղաների հետ հոկտեմբերի 12-ին են տեղափոխել Արցախ, մինչ այդ Բալահովիտում են եղել. «Ամսի 11-ին հրամանատարին ասել էր՝ քանի որ 12-ին Արցախ ենք գնում, թող գնանք տանեցիներին տեսնենք ու գանք: Այդ օրը, որ եկավ, սափրված չէր:

No description available.

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ասաց՝ ոնց որ Մոնթեն լինես, ասացի՝ մի ասա այդպես, ինքը Ժուդեքսն է, Մոնթեն չի… 12-ին գնացին Արցախ՝ Կարմիր շուկա: Հադրութի «Թութակ» պոստում է եղել: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին զանգել է, 16-ի առավոտյան՝ ևս: Այդ օրը եղբորս ծննդյան օրն էր, ասաց՝ եթե քեռիին չկարողանամ զանգել, կշնորհավորես, բայց կարողացել էր, իսկ եղբայրս հուզվել էր ու հեռախոսը տվել կնոջը: Վերջին անգամ եղբորս կնոջ հետ էր խոսել… Հոկտեմբերի 17-ին ուժեղ մարտ է եղել, ու ամսի 17-ից հետո արդեն չէր զանգում… Հոկտեմբերի 19-ի առավոտյան Տիգրանը մեկնեց Արցախ՝ եղբորը փնտրելու: Ասել էին՝ կանտուզիա է ստացել, վիրավոր է, բայց թիկունքի կողմից ԱԹՍ-ի կտորը մտել ու դուրս չէր եկել… Միայն օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին՝ իր ծննդյան օրը, տղայիս գտանք…»:

No description available.

Երեք երեխաներից Ժուդեքսն ավագն էր, բայց, տիկին Արմինեի խոսքերով, իր ու Ժուդեքսի կապն առանձնահատուկ էր. «Իմ տան լույսն էր, ամեն ինչը, շատ կապված էի տղայիս հետ: Հիմա իր տնկած սենյակային ծաղիկներն եմ մշակում: Սկզբից խնամում էի, բայց մտածում, որ իրենից հետո ծաղիկները կխռովեն, կնեղանան ու էլ չեն ծաղկի: Բայց իր արխիդեաներն այնպես էին ծաղկել, ով նայում՝ զարմանում էր: Ծաղիկներից իր շունչն եմ զգում, ինքն այնքան շատ էր սիրում այդ ծաղիկները, անգամ համբուրում էր, խոսում ծաղիկների հետ: Երբ Արցախ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 11-ին եկավ, հարցրեց՝ չե՞ս ջրել, ասացի՝ չէ, վախեցա, մտածեցի կփչացնեմ: Այդ օրը ջրեց ծաղիկները: Հիմա ես եմ խնամում ու խոսում իր տնկած ծաղիկների հետ…»:

No description available.

Ժուդեքսին զինակիցներն ու պատերազմի ժամանակ նրան կարճ ժամանակում ճանաչած մարդիկ ոչ թե պարզապես անսովոր անունով, այլ արարքներով են հիշում:

«Զինակիցներն ասում են՝ շատ կարճ ժամանակ ճանաչեցինք, բայց մինչև վերջ պայքարող տեսակներից էր: Ասում էին՝ ում հանկարծ մեկ րոպեով պառկած տեսներ, ասում էր՝ հելեք, քնելու ժամանակը չի: Մի անգամ Եռաբլուրում մի կին ծնկաչոք տղայիս գերեզմանաքարի մոտ էր: Հարցրի՝ ճանաչո՞ւմ եք տղայիս, ասաց՝ ո՞նց կարող եմ ձեր տղային մոռանալ, իրեն չես կարող մոռանալ: Ասաց՝ որքան էլ տարիները անցնեն, չեմ կարող մոռանալ նաև իր խոսքերը: Պատմեց, որ մի անգամ Ժուդեքսն ասել է՝ «ոչ մի փամփուշտ անիմաստ չկրակեք, այդ մի փամփուշտով կարող ենք մի հոգու կյանք փրկել»: Այդ կինն ասաց՝ կատակով «ժլատ» է անվանել, հետո հավելել՝ ամեն մարդ չի, որ նման իրավիճակում այնքան կարող է կազմակերպված լինել, որ մտածի՝ մի փամփուշտը կարող է մի հոգու կյանք փրկել: Հետո այդ կինն ասաց՝ ձեր տղան ամուսնացա՞ծ էր, ասացի՝ ոչ: Ասաց՝ բայց ընկերուհի ուներ: Ես կուզենայի իմանալ նրան»:

No description available.

Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսը երբեք ցույց չէր տալիս հայրենասիրությունը. «Բայց անընդհատ Մանվել քեռիի (Արաբոյի Մանվել) օրինակն էր աչքի առաջ: Միշտ հպարտանում էր, ասում՝ մեր քեռին լեգենդ է, ու զարմանում, որ ամեն ինչի, ամեն դժվարություններից, անարդարություններից հետո ինչպես էր քեռին նորից ասում՝ պիտի գնանք, կռվենք, հաղթենք: Հետո Ժուդեքսն ասում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու եմ իմ հայրենիքը պաշտպանելու… Իսկ պատերազմը դաժան էր: Էրեխեքի արյան գնով պատերազմը տանուլ տվեցին, էդքանից հետո հողերը տվեցին… Եթե պիտի տային, գոնե ոչ էրեխեքի կյանքի գնով… Այսօր այնքան ընտանիքներ կան, որ երեխաների աճյուններն անգամ դեռ չեն գտել:

Մարդիկ կան՝ իրենց էրեխեքին են փնտրում, ու երբ մասունքներ են բերում, չեն հավատում, որ իրենց երեխայինն է: Բայց ծնողները պահել, մեծացրել են, չէ՞, ինչ է, ասե՞ղ էին էրեխեքը… Դաժան էր պատերազմը, դաժան է իրականությունը: Սրանից դաժան ցավ չկա աշխարհում: Ի՞նչ սերունդ գնաց՝ մեկը մեկից լույս: Այդ տղաների շնորհիվ է, որ ապրում ենք, շնչում ու կարողանում ենք գոյատևել, մենք պարտական ենք նրանց… Երբ Եռաբլուրում նկարներին նայելով քայլում եմ, խելագարվում եմ:

No description available.

Լույս էրեխեքը չկան, իսկ ծնողներն ապրում են, բայց սա ապրել չի: Մի տարի է՝ ուղղակի շնչում եմ, բայց հոգով ու սրտով մահացած եմ: Ինքս ինձ չեմ ներում, որ ես ապրում եմ ու իմ տղեն չի ապրում: Կներես իմ ապրելու, բայց քո չապրելու համար… Բայց ես իրեն չէի կարող հետ պահել: Ես հիմա հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ»:

Հ.Գ. -Ժուդեքս Յազիչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 17ին Հադրութում՝ ծանր մարտական գործողությունների ժամանակ չլքելով մարտական դիրքը: Հոկտեմբերի 22-ին Ժուդեքսը կդառնար 30 տարեկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTF