Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


«Հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ. տղաս բարձունքների էր ուզում հասնել»․ «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճարպիկ, աշխույժ տղան դեռ փոքրուց անգամ մեկ րոպե հանգիստ չէր նստում: Ժուդեքս Յազիչյանը բոլորի մոտ նախ՝ յուրահատուկ անունով էր տպավորվում, հետո՝ արդեն անսպառ էներգիայով: Իր շուրջն ուզում էր տարածել ու ստեղծել այն աշխարհը, որը հենց ինքն էր ուզում տեսնել: Ժուդեքսի մայրը՝ Արմինե Հարությունյանն ասում է՝ որտեղ Ժուդեքսն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր:No description available. 

Տիկին Արմինեն պատմում է, որ տղան դպրոցում չափազանց ակտիվ ու աշխույժ է եղել: Ժպիտով է հիշում դպրոցական արկածները, երբ հանգիստ չէր թողնում հատկապես դասարանի աղջիկներին, ինչից հետո տիկին Արմինեն բազում բողոքներ էր ստանում:

 

No description available.

«Շատ-շատ էին կռվում ընկերներով, բայց ամեն ինչ հաջորդ օրն անցնում էր, սրտներին ոչինչ չկար»,-պատմում է տիկին Արմինեն: Երևանի թիվ 120 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժուդեքսը որոշում է ընդունվել Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի վոկալի բաժին: «Մեզ համար անակնկալ էր որոշումը: Մի տարիք եկավ, երբ իր մեջ միանգամից մի քանի տաղանդ հայտնաբերեցինք:

No description available.

No description available.

Խոսքը թե՛ ձայնային տվյալների, թե՛ նաև նկարելու մասին է: Երբ ընդունվեց Երգի պետական թատրոն, ուսումը կիսատ թողնելով՝ 2009 թվականին գնաց բանակ: Թեպետ օրինակելի զինվորական կարգապահության համար ծառայության ընթացքում Ժուդեքսը մի շարք պատվոգրերի էր արժանացել, ժամկետային ծառայությունից հետո սպա դառնալու առաջարկից հրաժարվել է: Արցախի «Մարտունի 2»-ում ծառայելուց հետո եկավ ու շարունակեց ուսումը: Ավարտելուց հետո շատ էր պարապում, երազանքը երգիչ դառնալն էր: Մի քանի անգամ այստեղ հիասթափություններ էր ունեցել, որոշել էր այլևս մրցույթների չմասնակցել:

No description available.

Փոխարենը օր ու գիշեր պարապում էր երազանքին հասնելու համար: Հարևաններն էլ մեկ-մեկ բողոքում էին, ասում՝ տղադ չի թողնում քնենք: Երազում էր Անգլիա մեկնելու ու «X factor»-ին մասնակցելու մասին, ասում՝ բոլորին ապացուցելու եմ, որ հաղթելու եմ այնտեղ»,-պատմում է տիկին Արմինեն: Տան ամեն անկյունում այսօր Ժուդեքսի նկարած նկարներն են, նաև ծաղիկները, որոնք տնկել է ու ամեն օր խնամել: «Երբ ամեն օր աշխատանքից տուն էի գալիս, մի նկար կա՛մ արդեն նկարած էր լինում, կա՛մ նկարի կեսն արդեն պատրաստ էր: Բոլորին նկարներն էի ցույց տալիս, ասում՝ նայեք՝ տղես ինչ սիրուն նկարներ է նկարել, ասում էին՝ որ նման շնորհք ունի, նկարներն ինչի՞ չեք ծախում: Եկա, ասացի՝ տղե՛ս, նման բան են ասել:No description available.

Ասաց՝ իմ նկարներն անգին են... Իսկապես անգին են իր նկարները, որոնք ոչ թե բոլորի, այլ մեր տան համար է նկարել: Իր կյանքում ամեն ինչ գունավոր է եղել, ինքը երբեք ոչինչ սև ու սպիտակ չի տեսել: Ամեն օր էր իր վրա աշխատում: Ուրիշ նպատակներ ուներ, բարձունքների էր ուզում հասնել, բայց, ցավոք, չարաբաստիկ պատերազմը չթողեց, որ տղայիս նպատակներն իրականանան: Ամեն ինչ կիսատ մնաց, կիսատ մնացին նաև իր հետ կապված իմ երազանքները: 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ ասաց՝ մա՛մ, մի քանի օր էլ որ շարունակվի, գնում եմ, բա որ բոլորս նստենք տանը, ո՞վ պիտի գնա մեր հայրենիքը պաշտպանի:

No description available.

Իսկ 44-օրյա պատերազմը երբ սկսեց, սեպտեմբերի 29-ին իր «պավեստկան» եկավ, բայց մինչ այդ հորաքրոջն ասել էր, որ ընկերոջ հետ կամավոր է գնալու: Երբ զանգեցինք, ասացինք, որ «պավեստկա» է եկել, կես ժամվա մեջ աշխատանքից եկավ: Ասացի՝ ո՞ւր ես գնում, ինչո՞ւ ես շտապում, նորից ասաց՝ որ բոլորս չգնանք, ո՞վ պիտի գնա, պատերազմ է՝ պիտի գնանք ու բոլորս մեր հայրենիքը պաշտպանենք: Երբ անձնագիրն ու զինգրքույկը դարակից հանեց, սկսեցի լացել:No description available.

Երբ լացեցի, իր սիրտն էլ լցվեց, խռպոտ ձայնով ասաց՝ ինչի՞ ես լացում, հո չե՞մ մահացել: Փաթաթվեցի ու այդ օրվանից ոչ ոքի չեմ թողել լաց լինել: Ժուդեքսը սեպտեմբերի 29-ին գնաց, բայց ամսի 27ից Աստված էի կանչում, խնդրում, որ բոլոր բալիկներին վահան դառնա, պաշտպանի, որ կրակն ու փամփուշտը ոչ ոքի չկպնի»: Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսին մի քանի տղաների հետ հոկտեմբերի 12-ին են տեղափոխել Արցախ, մինչ այդ Բալահովիտում են եղել. «Ամսի 11-ին հրամանատարին ասել էր՝ քանի որ 12-ին Արցախ ենք գնում, թող գնանք տանեցիներին տեսնենք ու գանք: Այդ օրը, որ եկավ, սափրված չէր:

No description available.

Փոքր եղբայրը՝ Տիգրանը, ասաց՝ ոնց որ Մոնթեն լինես, ասացի՝ մի ասա այդպես, ինքը Ժուդեքսն է, Մոնթեն չի… 12-ին գնացին Արցախ՝ Կարմիր շուկա: Հադրութի «Թութակ» պոստում է եղել: Հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին զանգել է, 16-ի առավոտյան՝ ևս: Այդ օրը եղբորս ծննդյան օրն էր, ասաց՝ եթե քեռիին չկարողանամ զանգել, կշնորհավորես, բայց կարողացել էր, իսկ եղբայրս հուզվել էր ու հեռախոսը տվել կնոջը: Վերջին անգամ եղբորս կնոջ հետ էր խոսել… Հոկտեմբերի 17-ին ուժեղ մարտ է եղել, ու ամսի 17-ից հետո արդեն չէր զանգում… Հոկտեմբերի 19-ի առավոտյան Տիգրանը մեկնեց Արցախ՝ եղբորը փնտրելու: Ասել էին՝ կանտուզիա է ստացել, վիրավոր է, բայց թիկունքի կողմից ԱԹՍ-ի կտորը մտել ու դուրս չէր եկել… Միայն օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին՝ իր ծննդյան օրը, տղայիս գտանք…»:

No description available.

Երեք երեխաներից Ժուդեքսն ավագն էր, բայց, տիկին Արմինեի խոսքերով, իր ու Ժուդեքսի կապն առանձնահատուկ էր. «Իմ տան լույսն էր, ամեն ինչը, շատ կապված էի տղայիս հետ: Հիմա իր տնկած սենյակային ծաղիկներն եմ մշակում: Սկզբից խնամում էի, բայց մտածում, որ իրենից հետո ծաղիկները կխռովեն, կնեղանան ու էլ չեն ծաղկի: Բայց իր արխիդեաներն այնպես էին ծաղկել, ով նայում՝ զարմանում էր: Ծաղիկներից իր շունչն եմ զգում, ինքն այնքան շատ էր սիրում այդ ծաղիկները, անգամ համբուրում էր, խոսում ծաղիկների հետ: Երբ Արցախ մեկնելուց առաջ՝ հոկտեմբերի 11-ին եկավ, հարցրեց՝ չե՞ս ջրել, ասացի՝ չէ, վախեցա, մտածեցի կփչացնեմ: Այդ օրը ջրեց ծաղիկները: Հիմա ես եմ խնամում ու խոսում իր տնկած ծաղիկների հետ…»:

No description available.

Ժուդեքսին զինակիցներն ու պատերազմի ժամանակ նրան կարճ ժամանակում ճանաչած մարդիկ ոչ թե պարզապես անսովոր անունով, այլ արարքներով են հիշում:

«Զինակիցներն ասում են՝ շատ կարճ ժամանակ ճանաչեցինք, բայց մինչև վերջ պայքարող տեսակներից էր: Ասում էին՝ ում հանկարծ մեկ րոպեով պառկած տեսներ, ասում էր՝ հելեք, քնելու ժամանակը չի: Մի անգամ Եռաբլուրում մի կին ծնկաչոք տղայիս գերեզմանաքարի մոտ էր: Հարցրի՝ ճանաչո՞ւմ եք տղայիս, ասաց՝ ո՞նց կարող եմ ձեր տղային մոռանալ, իրեն չես կարող մոռանալ: Ասաց՝ որքան էլ տարիները անցնեն, չեմ կարող մոռանալ նաև իր խոսքերը: Պատմեց, որ մի անգամ Ժուդեքսն ասել է՝ «ոչ մի փամփուշտ անիմաստ չկրակեք, այդ մի փամփուշտով կարող ենք մի հոգու կյանք փրկել»: Այդ կինն ասաց՝ կատակով «ժլատ» է անվանել, հետո հավելել՝ ամեն մարդ չի, որ նման իրավիճակում այնքան կարող է կազմակերպված լինել, որ մտածի՝ մի փամփուշտը կարող է մի հոգու կյանք փրկել: Հետո այդ կինն ասաց՝ ձեր տղան ամուսնացա՞ծ էր, ասացի՝ ոչ: Ասաց՝ բայց ընկերուհի ուներ: Ես կուզենայի իմանալ նրան»:

No description available.

Տիկին Արմինեն պատմում է, որ Ժուդեքսը երբեք ցույց չէր տալիս հայրենասիրությունը. «Բայց անընդհատ Մանվել քեռիի (Արաբոյի Մանվել) օրինակն էր աչքի առաջ: Միշտ հպարտանում էր, ասում՝ մեր քեռին լեգենդ է, ու զարմանում, որ ամեն ինչի, ամեն դժվարություններից, անարդարություններից հետո ինչպես էր քեռին նորից ասում՝ պիտի գնանք, կռվենք, հաղթենք: Հետո Ժուդեքսն ասում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման գնալու եմ իմ հայրենիքը պաշտպանելու… Իսկ պատերազմը դաժան էր: Էրեխեքի արյան գնով պատերազմը տանուլ տվեցին, էդքանից հետո հողերը տվեցին… Եթե պիտի տային, գոնե ոչ էրեխեքի կյանքի գնով… Այսօր այնքան ընտանիքներ կան, որ երեխաների աճյուններն անգամ դեռ չեն գտել:

Մարդիկ կան՝ իրենց էրեխեքին են փնտրում, ու երբ մասունքներ են բերում, չեն հավատում, որ իրենց երեխայինն է: Բայց ծնողները պահել, մեծացրել են, չէ՞, ինչ է, ասե՞ղ էին էրեխեքը… Դաժան էր պատերազմը, դաժան է իրականությունը: Սրանից դաժան ցավ չկա աշխարհում: Ի՞նչ սերունդ գնաց՝ մեկը մեկից լույս: Այդ տղաների շնորհիվ է, որ ապրում ենք, շնչում ու կարողանում ենք գոյատևել, մենք պարտական ենք նրանց… Երբ Եռաբլուրում նկարներին նայելով քայլում եմ, խելագարվում եմ:

No description available.

Լույս էրեխեքը չկան, իսկ ծնողներն ապրում են, բայց սա ապրել չի: Մի տարի է՝ ուղղակի շնչում եմ, բայց հոգով ու սրտով մահացած եմ: Ինքս ինձ չեմ ներում, որ ես ապրում եմ ու իմ տղեն չի ապրում: Կներես իմ ապրելու, բայց քո չապրելու համար… Բայց ես իրեն չէի կարող հետ պահել: Ես հիմա հպարտ եմ, որ ոչ թե հերոսի, այլ որ Ժուդեքսի մայրն եմ»:

Հ.Գ. -Ժուդեքս Յազիչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի 2020 թ. հոկտեմբերի 17ին Հադրութում՝ ծանր մարտական գործողությունների ժամանակ չլքելով մարտական դիրքը: Հոկտեմբերի 22-ին Ժուդեքսը կդառնար 30 տարեկան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

 

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»