Ереван, 13.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

«3+2» տարածաշրջանային առաջին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ խնդիր է լուծելու նոր մեխանիզմը

Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությամբ ձևավորվող տարածաշրջանային «3+3» խորհրդատվական ձևաչափով առաջին հանդիպումը կայացավ նախօրեին Մոսկվայում:

Հանդիպումը կայացել է Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մակարդակով: Հայաստանն այդ հանդիպմանը ևս ներկայանում է փոխնախարարի մակարդակով, սակայն չի հստակեցվում, թե փոխնախարարներից ով է մասնակցում ձևաչափի հանդիպմանը: Ադրբեջանը ներկայացնում է Խալաֆ Խալաֆովը, ՌԴ-ն՝ Անդրեյ Ռուդենկոն, Թուրքիան՝ Սեդաթ Օնալը: Սակայն հայտնի է, որ դեկտեմբերի 10-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսեյ Ռուդենկոյի հետ: Չի բացառվում, որ հանդիպմանը մասնակցել է Վահե Գևորգյանը:

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էին դեռևս 1 տարի առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին: Ադրբեջանում կազմակերպված հաղթական զորահանդեսի ընթացքում Էրդողանը հայտարարել էր, թե քննարկվում է Հարավային Կովկասում համագործակցության վեցակողմ հարթակի ստեղծման հնարավորությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, սակայն Նիկոլ Փաշինյանը նշում է, որ պետք է հստակեցնել այդ ձևաչափի գործունեության ոլորտները, քանի որ հայկական կողմը դեմ է, որպեսզի քննարկվեն հարցեր, որոնք քննարկվում են այլ ձևաչափերում:

Սակայն հետպատերազմյան՝ փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանձնաժողովն արդեն իսկ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերը, ուստի դեռ չի հաղորդվում, թե իրականում հարցերի ինչ փունջ կքննարկի ձևաչափը: Հարկ է հիշեցնել, որ Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը, և Վրաստանն ի վերջո հրաժարվեց մասնակցել աշխատանքներին, թեև ձևաչափը դեռ ներկայացվում է՝ որպես «3+3» և ոչ՝ «3+2»:

Ավելի առարկայական կերպով այս հարթակի մասին խոսվեց, երբ 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Շուշի, որտեղ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրվեց «Ադրբեջանի և Թուրքիայի հանրապետությունների միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»։

Այդ միջոցառման ընթացքում Էրդողանը ևս մեկ անգամ կրկնեց թուրքական կողմի առաջարկությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար վեցակողմ հարթակ ստեղծելու մասին։ Ըստ Էրդողանի՝ ինքը, Ալիևը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամ են հարթակի շրջանակներում խաղաղության հասնելու համար անել հնարավորը։ Սակայն Վրաստանի դիմադրության ֆոնին ՌԴ-ն, որպես հարթակի մասնակից կողմ, ավելի պասիվ դիրքորոշում ստանձնեց: «Շուշիի հռչակագրից» հետո սկսեցին Երևան-Անկարա թույլ ազդանշաններ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու մասին, Էրդողանը առիթներ ունեցավ ներկայացնել իր մոտեցումները, ավելի ճիշտ՝ նախապայմանները, և ամիսներ անց՝ մասնավորապես նոյեմբերի կեսին, հայտնի դարձավ, որ Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:

Ավելի վաղ ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ պատրաստ են կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։ «Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել»,- ասել էր Միրզոյանը:

Վրացի վերլուծաբան Սոսո Ցինցաձեն «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարթակի համար գլխավոր թեման տեսնում է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակումը, որը գուցե պահանջում է նման հարթակով աշխատանք, քանի որ տարածաշրջանային ճանապարհներն անցնում են այս բոլոր երկրներով: Վրաստանի պարագան՝ չմասնակցությունը, նրա խոսքով, շատ պարզ է:

«Ինչպես տեսնում եք, Վրաստանն արդյունավետ աշխատում է՝ նույնիսկ առանց այդ հարթակի, աշխատում է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ: Ադրբեջանն ու Իրանն օրերս համաձայնությունների եկան տրանսպորտային միջանցքի շուրջ, որին նաև Վրաստանն է տվել իր համաձայնությունը․ ըստ էության դա եռակողմ տրանսպորտային միջանցք է: Ի՞նչ կարիք կա, որպեսզի Վրաստանը մասնակցի մի ձևաչափի, որում Ռուսաստանն է, որը խախտել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը շահագրգիռ է այս ձևաչափում, Ռուսաստանն իր ակնկալիքներն ունի, որոնցից մեկն Աբխազական երկաթուղին է, առանց Վրաստանի համաձայնության՝ դա անիրագործելի ծրագիր է, և Ռուսաստանի շահագրգռությունն էապես նվազում է այս հարթակի հանդեպ, երբ չկա Վրաստանը: Նախնական ակնկալիքներն այն են, որ Թուրքիան կամ գուցե Հայաստանը կկարողանան միջնորդել, որպեսզի Վրաստանը համոզվի միանալ այս հարթակին, իր հերթին՝ Վրաստանը միջնորդի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Պատահական չէր այն դրվագը, որն առնչվում էր Գարիբաշվիլիի՝ Էրդողան-Փաշինյան հանդիպման վերաբերյալ միջնորդությանը: Սակայն կարծես այս ճանապարհով չհաջողվեց ներքաշել Վրաստանին»,- ասաց Ցինցաձեն՝ շարունակելով, որ Ռուսաստանն ամեն դեպքում չի հրաժարվում Վրաստանին այս հարթակ ներքաշելու իր ձգտումից:

Դրա ապացույցը, նրա խոսքով, այն է, որ ձևաչափի անունը չի փոխվում, հարթակն անընդհատ պաշտոնական տեքստերում ներկայացվում է ոչ թե՝ որպես հնգակողմ, այլ՝ վեցակողմ:

Նա նաև հիշեցրեց, որ այս օրերին Աբխազիայից սահմանազատման խնդրանքներ են գալիս Վրաստան: «Սրանք ևս պատահական չեն: Գիտենք, թե դրանք որտեղից և ինչպես են ուղղորդվում, ինչ նպատակների են ծառայում: Այսօր Վրաստանն իր շահերից ելնելով՝ որոշում է կայացրել, սակայն Վրաստանը կարևորում է մյուս հարևանների հետ բազմաձևաչափ աշխատանքը, և դրականն այն է, որ այս իրավիճակում այն հաջողվում է իրագործել: Վրաստանի համար այդ ձևաչափը պարտադիր բնույթ չի կրում: Բայց հասկանալի է, որ Ռուսաստանն այս ձևաչափում աշխատանքը սկսում է հիասթափված, քանի որ Վրաստանը չի մասնակցում: Մնացած երկրները, կարծում եմ, հաջողությամբ կքննարկեն թե՛ հարաբերությունների, թե՛ ճանապարհների հարցերը: Թուրքիան և Ադրբեջանը սրա միջոցով կփորձեն ակտիվացնել իրենց շփումները Հայաստանի հետ, ավելի դյուրացնել երկխոսությունը: Թե ինչ արդյունավետությամբ այն կգործի՝ բարդ է ասելը։ Կքննարկվի գլխավորապես Նախիջևանի ճանապարհի կամ միջանցքի հարցը, թող աշխատեն՝ կտեսնենք»,- ասաց նա:

Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностейСкидка 35% на указанные карты IDBank в честь 35-летияПредварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти