Թանկյանն իր գրառմամբ զայրալից մեկնաբանությունների է արժանացել. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
tsargrad.tv–ն գրում է, որ հայտնի երգիչ, System of a Down ռոք խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի և Instagram-ի իր միկրոբլոգներում հրապարակել է նախօրեին զոհված 19-ամյա հայ զինվորի լուսանկարը։ Սակայն իր այդ հրապարակմամբ նա բարկացրել է սոցցանցերի օգտատերերի մեծ մասին։ Այսպիսով, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ նա գրել է. «Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և հայերի դեմ մշտական պատերազմական հանցագործություն է, բռնապետ Ալիևի եսասիրության պատճառով այս երիտասարդն արժանի չէր սպանվելու»: Թանկյանն իր գրառմամբ զայրալից մեկնաբանությունների է արժանացել համացանցի օգտատերերի կողմից։
Օրինակ՝ հայազգի ամերիկացի նկարիչ Ռազմիկ Սամվելցը գրել է. «Այս երեխաների արյունը Նիկոլի և նրա համախոհների վզին է… Եթե դու, ստախոս, անգամ փախչես ժողովրդի դատաստանից, ապա ո՛չ դու, ո՛չ էլ քո սերունդները չեն փախչի Աստծո դատաստանից»: Համացանցի մյուս օգտվողները նույնպես չեն վարանել Թանկյանին հիշեցնել, թե ինչպես է նա կանգնել Փաշինյանի թիմի կողքին ապրիլ յան հեղափոխության ժամանակ։
Օգտատերերից մեկը Թանկյանի գրառումը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Պարոն Թանկյան, մենք կկարողանանք ձեզ հասկանալ, եթե դուք, ինչպես և շատ հայեր, ասեք, որ սխալվել եք՝ վստահելով այս թիմին (իշխող կուսակցությանը): Բայց մենք չենք կարող ձեզ ներել, քանի որ դուք դեռ աջակցում եք այս իշխանությանը, որը նպատակաուղղված ոչնչացնում է մեր զինվորներին»: Նշենք, որ Սերժ Թանկյանն ու կանադացի հայազգի դերասանուհի Արսինե Խանջյանն ակտիվորեն աջակցել են հեղափոխության օրերին երկրում տեղի ունեցող գործընթացներին։ Խանջյանը «թավշյա» հեղափոխությունն անգամ անվանել է «ժպիտների հեղափոխություն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում