ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒՆՎԱՐԻ). Բացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Պինգվինների մասին տեղեկացվածության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ինագուրացիայի օր, Դաղստան՝ Հանրապետության ստեղծման օր, Լատվիա՝ Բարիկադների պաշտպանների հիշատակի օր, Ղրիմ՝ Հանրապետության օր, Իսպանիա՝ Տամբորրադա:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1780- հիմնադրվել է Նոր Նախիջևանի վարժարանը:
1919 –ծնվել է բանաստեղծուհի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանը:
1924 –ծնվել է արվեստաբան Մանյա Ղազարյանը:
1933- բացվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնն իր առաջին ներկայացմամբ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ:
1945 –ծնվել է գրականագետ Սամվել Մուրադյանը:
1966 –վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին:
1975 - առաջին ահաբեկչական գործողությունն է իրականացրել ԱՍԱԼԱ-ն, այն է՝ պայթյուն Եկեղեցիների համաշխարհային խորհրդի շտաբ-բնակարանում:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հունաստանի հետ:
1993– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավարտվել են ԼՂՀ Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները, մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակումը կասեցվել է։
1994 - ադրբեջանական բանակի 3 բրիգադներից 2-ը ճեղքել են Քարվաճառի ռազմաճակատի պաշտպանությունը և գրավել Քարվաճառի շրջանի 14 բնակավայր՝ դուրս գալով Մարտակերտ-Քարվաճառ ավտոմայրուղի:
2006-Համաշխարհային բանկը 5 միլիոն դոլար է հատկացրել՝ Հայաստան թռչնագրիպի թափանցումը կանխարգելելուն ուղղված աշխատանքների համար:
2009- Երևանում բացվել է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը:
2010- տեղի է ունեցել Piazza Grande հյուրանոցի բացումը Երևանում:
2017-Բաքուն պահանջել է Բելառուսից՝ արտահանձնել բլոգեր Լապշինին, և Բելառուսի դատախազությունը բավարարել է այդ պահանջը:
2018 –վախճանվել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը:
2020-կառավարության դիմաց սպանդանոցների դեմ բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետև՝ Տիգրան Մեծի պողոտան:
ԱՇԽԱՐՀ
250 -հռոմեական կայսր Դեցիուսը հրաման է արձակել հետապնդել քրիստոնյաներին և մահապատժի է ենթարկել Հռոմի պապ Ֆաբիանին:
1265 -Լեստերի 6-րդ գրաֆ Սիմոն դե Մոնֆորը հավաքել է առաջին անգլիական խորհրդարանը:
1752– իտալացի քանադակագործ Լուիջի Վանվիտելլիի գլխավորությամբ սկսվել է Եվրոպայի ամենած կառույցներից մեկի` Կազերտյան պալատի շինարարությունը:
1775 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Անդրե Մարի Ամպերը:
1841 -բրիտանական բանակը օկուպացրել է Հոնգկոնգը:
1892 -ԱՄՆ-ում կայացել է առաջին բասկետբոլային հանդիպումը:
1893 - Լոնդոնի Թագավորական ինստիտուտում Ջեյմս Դյուարը ցուցադրել է հեղուկ գազերի պահպանման անոթը:
1920 –ծնվել է իտալացի կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինին: 1944 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական ռազմաօդային ուժերը ավելի քան 2300 տոննա ռումբ են նետել Բեռլինի վրա:
1946– ծնվել է ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը։
1973 – վախճանվել է Կանաչ հրվանդանի կղզիների ազգային-ազատագրական շարժման գործիչ Համիլկար Կաբրալը: 1976 -տեղի է ունեցել լիվանցի քրիստոնյաների մասսայական սպանդ Դեմուր քաղաքում: 1983 –վախճանվել է բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Գարինչան:
1984– վախճանվել է ծագումով գերմանացի, ամերիկաբնակ լողորդ, օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, դերասան Ջոննի Վայսմյուլլերը, որը Տարզանին մարմնավորած ամենահայտնի դերասաններից մեկն է։
2018 -Սիրիայի հյուսիսում Թուրքիան սկսել է իր «Ձիթապտղի ճյուղ» ռազմական օպերացիան:
2021- ԱՄՆ-ում տեղի է ունեցել երկրի 46– րդ նախագահի՝ Ջո Բայդենի երդման արարողությունը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում