ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՓԵՏՐՎԱՐԻ). Ազդարարվել է «տնտեսական հեղափոխության» մեկնարկը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Իրան՝ Հեղափոխության օր, Լեհաստան՝ Քրեակատարողական հաստատությունների աշխատողների օր, Հյուսիսային Կորեա՝ Զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմական քարտեզագրի օր, Սլովենյան մշակույթի օր, Գնչուներ՝ Ստրկության վերացման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1877– ծնվել է ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ Ստեփան Քափանակյանը։
1915- երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ Թուրքիայի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածները կազմակերպելու համար:
1953 - վախճանվել է արձակագիր, գրականագետ Հովիկ Մելիքյանը։
1976 - վախճանվել է խորհրդահայ ուզբեկ թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Խաչատուրովը։
2007- նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը:
2008- գիշերը հրդեհ է բռնկվել Հայաստանի արդարադատության նախարարության վարչական շենքում. հիմնականում այրվել են շենքի երրորդ և չորրորդ հարկերը, մասամբ` երկրորդ հարկը։
2019- արտահերթ նիստում գործադիրը միաձայն կողմ է քվեարկել կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրին. ազդարարվել է «տնտեսական հեղափոխության» մեկնարկը։
ԱՇԽԱՐՀ
412 -ծնվել է անտիկ փիլիսոփա-նեոպլատոնիկ Պրոկլ Դիադոխը։
1250 -Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը։
1347 -Բյուզանդական քաղաքացիական պատերազմի ժամանակ կնքվել է համաձայնագիր, ըստ որի, ամբողջ իշխանությունը 10 տարի պետք է մնա Կանտակուզիանի ձեռքին, որից հետո Հովհան 5-րդ Պալեոլոգը պետք է դառնա վերջինիս հավասար կառավարող, իսկ Կանտակուզիանի աղջիկը դառնա Պալեոլոգի կինը։
1587 -Ֆոտերինգեյ դղյակում գլխատվել է Շոտլանդիայի թագուհի և Անգլիայի թագի հավակնորդ Մարիա Ստյուարտը։
1649 -Բոգդան Խմելնիցկու ապստամբության ժամանակ կազակները փորձել են գրավել Մոզիրը։
1700 -ծնվել է շվեյցարացի բժիշկ, մաթեմատիկոս, մաթեմատիկական ֆիզիկայի և հիդրոդինամիկայի հիմնադիրներից մեկը՝ Դանիել Բեռնուլլին։
1709 –վախճանվել է բարոկկո ուղղության իտալացի երգահան, ջութակահար, ալտահար, մանկավարժ Ջուզեպպե Տորելլին։
1724– Սանկտ Պետերբուրգում Պետրոս 1-ինի հրամանով հիմնվել է Ռուսական Կայսրության գիտությունների ազգային ակադեմիան:
1725 - վախճանվել է Ռուսաստանի կայսր Պետրոս 1-ինը։
1816 -շոտլանդական Աբերդինշիր կոմսությունում ոստիկանական օպերացիայի ժամանակ առաջին անգամ օգտագործվել է շուն։
1828– ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, գիտաֆանտաստիկ գրականության հիմնադիր, նաև աշխարհագրագետ Ժյուլ Վեռնը:
1834– ծնվել է ռուս ճանաչված գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը, որը բացահայտել է Քիմիական տարրերի պարբերական համակարգը:
1837 -Սանկտ Պետերբուրգի արվարձանում տեղի է ունեցել Պուշկինի և Դանթեսի մենամարտը, որի արդյունքում Պուշկինը մահացու վիրավորվել է։
1838 -Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում Սեմյուել Մորզեն առաջին անգամ ներկայացրել է իր ստեղծած էլեկտրամագնիսական հեռագիրը։
1865 -Բեռնում գիտական ընկերության նիստի ժամանակ Գրեգոր Մենդելը իր զեկույցում ներկայացրել է Մենդելի օրենքները։
1874- տեղի է ունեցել «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
1879 – կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկել է երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
1883 – ծնվել է ավստրիական և ամերիկյան տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքականագետ և տնտեսագիտական մտքի պատմաբան Ջոզեֆ Շումպետերը։
1904 -Ճապոնիայի Պորտ-Արտուրի վրա հարձակումով սկսվել է Ռուս-ճապոնական պատերազմը։
1905 - ծնվել է մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Լև Ատամանովը։
1911 - ծնվել է ամերիկացի բանաստեղծ և արձակագիր Էլիզաբեթ Բիշոփը։
1920 -Տիրանան դարձել է Ալբանիայի մայրաքաղաք։
1924-ԱՄՆ-ի Նևադա նահանգում բանտային ատամնաբույժ Տերների առաջարկով որպես մահապատժի ձև առաջին անգամ օգտագործվել է գազախցիկը։
1928 - ծնվել է խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը։
1929– ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովն իր ստեղծած թռչող սարքը նախկին հելիկոպտեր անվանման փոխարեն անվանել է ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը մտել է գործածության մեջ:
1931 -կայացել է Հնդկաստանի նոր մայրաքաղաք Նյու Դելիի հանդիսավոր բացումը։ 1948- տեղի է ունեցել 5-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։
1963 – Իրաքում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում՝ Կասեմի ռեժիմի փոխարեն հաստատվել է Բաաս կուսակցության դիկտատուրա:
1984- մեկնարկել են 14-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը (Սարաևո, Հարավսլավիա)։
1992- տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում