Ереван, 25.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Սոցիալական ճգնաժամը խորանում է

Аналитика

Գաղտնիք չէ, որ վերջին օրերին մարդիկ խուճապահար դատարկում են խանութների ցուցափեղկերը՝ ձեթ, այլուր, շաքարավազ և այլ ապրանքներ գնելով։ Իշխանություններն էլ փորձում են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում այդ ապրանքների դեֆիցիտ չկա ու պետք չէ դատարկել խանութները։ Բայց չեն ասում, որ խնդիրը դեֆիցիտի մեջ չէ. այսօր չգնված յուրաքանչյուր ապրանքի համար վաղը մարդիկ ստիպված են լինելու շատ ավելի մեծ գին վճարել, ու որպեսզի կարողանան մի կերպ յոլա գնալ այն եկամուտներով, որոնք, ի տարբերություններ գների, չեն ավելանում, փորձում են ինչ-որ չափով ապահովագրել իրենց սպասվող թանկացումների ազդեցությունից։

Ինչպես հայտնի է կտրուկ բարձրացել ու բարձրանում են բազմաթիվ ապրանքների գները, գրեթե բոլոր ոլորտներում ավելացել է գնաճային ճնշումը։ Նախորդ տարվա թանկացումներից հետո կյանքը շարունակում է մեծ տեմպերով թանկանալ, խորանում է սոցիալական լարվածությունը։ Փաստն այն է, որ մարդիկ ամեն օր բախվում են գների նոր ռեկորդների հետ։ Թվում է, թե այս պայմաններում կառավարությունը պիտի ինչ-որ քայլեր ձեռնարկեր հասարակության առաջ կանգնած սոցիալական խնդիրները մեղմելու համար, բայց, ինչպես տեսնում ենք, ոչինչ էլ չի անում, ավելին՝ չի էլ պատրաստվում անել։

Երբ ասում են՝ գոնե նվազագույն աշխատավարձ ու թոշակ ավելացրեք, որպեսզի մարդիկ կարողանան որոշ չափով մեղմել գների բարձրացման ազդեցությունը, իշխանությունները կտրականապես դեմ են արտահայտվում՝ փաստերի մի երկար շարան ներկայացնելով։ Պատճառաբանում են, թե ունեն իրենց ծրագիրը, և այդ ծրագրով այս տարի աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում։ Այսօր մարդիկ չեն կարողանում գոյություն պահպանել, խոսում են ապագայում նախատեսվող սոցիալական ծրագրերի մասին։ Այսօր փաստ է այն, որ սոցիալական իրավիճակը Հայաստանում գնալով լարվում է, դրանից բացի՝ մարդկանց եկամուտները պարզապես չեն հասցնում գների բարձրացումների հետևից։ Այս տարվա հունվարին գնաճն այդ ամսին կազմեց 7,1 տոկոս, աշխատավարձերի աճը՝ 6,1 տոկոս, չհաշված առաջին անհրաժեշտության ապրանքների շատ ավելի ակտիվ թանկացումները։ Սննդամթերքի գնաճը հունվարին գերազանցեց 12 տոկոսը՝ գրեթե կրկնակի բարձր, քան աշխատավարձերի աճն էր։ Նույնը նաև փետրվարին էր, երբ համաշխարհային տնտեսությունը դեռևս նոր էր բախվում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ծագած գլոբալ հակամարտությանը։

Բանն այն է, որ թանկանում են ոչ միայն՝ ներմուծվող, այլև՝ տեղական արտադրության ապրանքները։ Որքան էլ ցավալի է, բայց պետք է փաստենք, որ գնաճի հերթական ալիքը դեռ նոր է գալու։ Մի կողմից՝ միջազգային շուկաներում են բարձրանում գները, մյուս կողմից՝ մեծանում է ներքին ճնշումը՝ ազգային արժույթի արժեզրկման հետևանքով։ Վերջին մի քանի օրերի ընթացքում դրամը հիմնական 2 արժույթների՝ դոլարի և եվրոյի նկատմամբ, հասցրել է արժեզրկվել գրեթե 10 տոկոսով։ Դրանով հանդերձ, արժեզրկումը դեռևս կանգ չի առել։ Ճնշումն ազգային արժույթի թուլացման ուղղությամբ շարունակում է պահպանվել, ու դեռ հայտնի չէ, թե մինչև ուր կարող է հասնել։ Դրամի թուլացման ցանկացած փորձ ի վնաս գնաճի է։

Այս ֆոնին որոշ առումով լավ է, որ թուլացել է ռուսական ռուբլին։ Դա դրական գործոն է գոնե Ռուսաստանից իրականացվող ներմուծումների էժանացման համար։ Այլ բան, իհարկե, այդպես կլինի, թե ինչպես միշտ, կօգտվեն համընդհանուր իրավիճակից ու կթանկացնեն նաև ռուսական շուկայից ներմուծվող ապրանքները։

Ըստ էության, Կենտրոնական բանկի հույսերը, որ այս տարվա ընթացքում գների խաթարված կայունությունն աստիճանաբար կվերականգնվի, և գնաճը կվերադառնա իր նախանշված միջակայք, կրկին մղվել է հետին պլան։ Նույնիսկ անցած տարվա բարձր գնաճի ֆոնին՝ դա անհավանական է թվում։ Հիմա ԿԲ-ում մտածում են, թե ինչ անեն, որպեսզի կարողանան մեղմել գնաճի հերթական ճնշումը։ Դրա համար առաջիկայում պատրաստվում են կրկին մեկ քայլ կատարել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու ուղղությամբ։ Բանը հասել է նրան, որ հույսը սկսել են դնել մարդկանց գնողունակության անկման վրա. սոցիալական վիճակի վատացումը կհանգեցնի պահանջարկի կրճատման ու որոշակի զսպող դեր կունենա գնաճի համար։

Այսօր փաստ է այն, որ օղակը սոցիալական ոլորտում բոլոր կողմերից սեղմվում է։ Մեծ սպասելիքներ չկան, որ տնտեսական հատվածի զարգացումները գոնե նպաստավոր կլինեն մարդկանց եկամուտների ավելացման համար։ Համաշխարհային ամբողջ տնտեսությունը բախվել է պատժամիջոցներից թելադրված ազդեցությունների հետ, որոնք զսպում են տնտեսական աճի հավակնությունները։

Տիգրան Մկրտչյան

Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси