Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ձախողումը ձեռնտու է Բաքվի ռեժիմին. «Փաստ»
Международные новости«Փաստ» օրաթերթը գրում է
realtribune.ru-ն «Ադրբեջանի պատգամավոր. Բաքուն կշահի Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունից» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ձախողումը ձեռնտու է Բաքվի ռեժիմին: Նման կերպ է արտահայտվել Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Ագիլ Աբասը։ «Եթե Ռուսաստանն ընկնի, Ղարաբաղում խաղաղապահներն ինքնաբերաբար կլքեն Ադրբեջանի տարածքը, և մենք հնարավորություն կունենանք այնտեղ ապրող հայերի հետ խոսել և քննարկել նրանց ապագան։
Նրանք ընտրություն կունենան կա՛մ ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ապրել այնտեղ, կա՛մ հեռանալ։ Այո, Ադրբեջանը համաձայնել է ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում, և մենք չենք կարող միակողմանիորեն խախտել այս պայմանագիրը։ Ցավում եմ ռուս խաղաղապահների համար: Նրանք հայերի համար տներ են շինում, հող մշակում, միրգ ու բանջարեղեն են աճեցնում։ Անկախ նրանից՝ Ռուսաստանը կհաղթի, թե կպարտվի, Խանքենդիում (Ստեփանակերտ) կծածանվի Ադրբեջանի դրոշը։ Թող ոչ ոք չկասկածի: Բայց ամեն դեպքում, Ռուսաստանը կպարտվի Ուկրաինայում, իսկ դա ձեռնտու է Ադրբեջանին»,- ընդգծել է Բաքվի մինիսուլթանության պատգամավորը։
Աբասը «սխալ» է անվանել Ռուսաստանի գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններ սկսելու որոշումը, ինչպես նաև ափսոսանք է հայտնել Ալիևի ռեժիմին ԱՄՆ-ի օգնության բացակայությունից: «ԱՄՆ-ն Ուկրաինային միլիարդավոր դոլարների օգնություն և զենք է տրամադրում։ Ի՞նչ են արել Ադրբեջանի համար: Նրանք միանշանակ պաշտպանում են Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, ասում են, որ պետք է բանակցել Ղարաբաղի մի բուռ հայերի հետ և նրանց կարգավիճակ տալ»։Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում