ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝ Անկախության օր, Հայաստան՝ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օր, Դանիա՝ Կրոնթագաժառանգ Ֆրեդերիկի ծննդյան օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։ Զոհվել են սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խորեն Խորխոռունին, Ներսեհ Քաջբերունին։
1805-Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տվել Ռուսական Կայսրությանը։
1926 –ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։
1928 –ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։
1929 –ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։
1946 - Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրել Երևանին։
2010- դժվարանցանելի է դարձել ԻրանՀայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ փլվել են։
2011-Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին օրենք, ըստ որի, պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի պատժի չկրած մասը կրճատվել է։ 2014- Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել է մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։
2018- Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետություն - 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։
2020- Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվենցիան խախտելու և Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:
ԱՇԽԱՐՀ
604 –վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիկոպոս Ավգուստին Քենթեբերիացին։
818 -վախճանվել է 8-րդ շիա իմամ, Մուհամեդի 7-րդ սերնդի ժառանգորդ Ալի արՌիադին։
1232 -Հռոմի պապ Գրիգորի 9-րդը առաջին ինկվիզիտորներին է ուղարկել Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել Իսպանական ինկվիզիցիա անունով։
1265- ծնվել է ֆլորենցիացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալեգիերին, որը հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։
1521– Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։
1573 - Ներքին հողերում տեղի ունեցած Հառլեմմերտեի ճակատամարտում իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գյոզերին։
1707- իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։
1799– ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։
1805-Նապոլեոն Բոնապարտը հռչակվել է Իտալիայի թագավոր և թագադրվել է Միլանի տաճարում:
1818 - վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Բարկլայ-դե-Տոլը։
1822- Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։
1842 –ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։
1858 –ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։
1865- գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլ յացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։
1868- Անգլիայում կայացել է հանրային ներկայությամբ վերջին մահապատիժը։
1874 –ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։
1888 - վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որը առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։
1896 - Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։
1897– առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։
1905 - Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Սավվա Մորոզովը։
1918– ստեղծվել է Վրաստանի առաջին հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։
1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։
1947 -ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։
1948 -ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։
1966– Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։
1969 –ծնվել է ռուս և խորհրդային էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը։
1972– Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։
1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։
1987 -ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։
1991-Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։
1999 - հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է «Վիջայ» օպերացիան, սկսվել է Կարգալ յան պատերազմը։
2011– ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատար Ռատկո Մլադիչը։
2014 - Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։
2017 - վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։
2020 - ԱՄՆ-ում սկսվել են մասսայական հակառասիստական ցույցեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում