Արցախում 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:
Քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ:
Հաղորդումներով հանդես են եկել «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու ու «Արցախգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արթուր Դադասյանը:
Անդրանիկ Խաչատրյանը տեղեկություն ներկայացրեց վթարի պատճառի ու վայրի, էներգետիկ համակարգի առկա ռեսուրսների մասին, հիմնավորեց այսօրվանից վեցժամյա հովհարային անջատման անցնելու որոշումը: Նա տեղեկացրեց, որ արտադրական ցիկլը չխաթարելու համար 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը:
Արթուր Դադասյանն անդրադարձավ գազամատակարարման խնդիրներին:Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գազամատակարարումը հանրապետությունում վերականգնված է: