Կատուների դաշնամուր. իրականությո՞ւն, թե լեգենդ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Կատուների դաշնամուրը (գերմաներեն Katzenklavier) բազմաձայն երաժշտական գործիք է, դաշնամուրի տարատեսակ, որտեղ մեխանիկական մասերի փոխարեն օգտագործում են կենդանի կատուների, որոնց պոչերը այնպես են անցկացված ստեղների տակ, որ դրանց սեղմման դեպքում կատուները ցավից մլավում են։ Պաշտոնական տեղեկություններ այն մասին, որ կատուների դաշնամուրը երբևէ գոյություն ունեցել է, բացակայում են, բայց գրականությունում այն կա՝ որպես գրոտեսկային միտք։ Գործիքն առաջին անգամ հիշատակվել է ֆրանսիացի գրող Ժան-Բատիստ Վեկերլենի «Երաժշտություն, հատվածներ հազվադեպ կամ տարօրինակ հայտնագործություններից» 1887 թվականին հրատարակված գրքում, որտեղ հեղինակը քննադատում է արիստոկրատներին իրենց արարքների համար:
Մասնավորապես նշված է, որ կատուների պոչերը կապված էին դաշնամուրի լարերին այնպես, որ եթե սեղմեն ստեղնը, պոչը ուժեղ կձգվի, և կատուն ամեն անգամ ցավից կմլավի։ Ընդ որում, կատուներին շարում էին պատշաճ կերպով՝ օկտավաների հաջորդականությամբ։ Հենց նման գործիք բնութագրել է նաև Կիրխերին։ Մի քանի աղբյուրների համաձայն, դրա ստեղծման միտքը կարող էր հիմնված լինել ավելի վաղ արված հիշատակումների վրա։ Ի սկզբանե նման «դաշնամուր», հավանաբար, հորինվել է միայն ծաղրի համար, և դժվար թե այն երբևէ գոյություն է ունեցել կամ կիրառվել է, չնայած նաև որոշ «լեգենդներ» են շրջանառվում։ Ի դեպ, եթե Վեկերլենն այդ երաժշտական գործիքը անվանել է «երգեհոն», Կիրխերին իր գործիքը անվանվել է «կլավիկորդ», որովհետև նախ՝ այդ ժամանակներում դաշնամուրը դեռ չէր ստեղծվել, և հետո՝ իր կառուցվածքով այն նման է եղել հենց կլավիկորդին։ Այդ ժամանակաշրջանի այլ խոշոր գիտնականներից նման գործիք է նկարագրել նաև Միխայել Վալենտինը։
Նաև հայտնի է Կառլ Գեսսեն Քասսելսկի «լանդգրաֆի» մասին, որը հենց ինքն էլ հայտնագործել է։ Տարբեր հասակի և տարբեր չափսերի տասնչորս կատվի փակել են արկղներում այնպես, որ յուրաքանչյուրը նստեր առանձին՝ դուրս ցցված պոչով։ Կիրհերմի բնութագրած կատուների դաշնամուրը բաղկացած է եղել 7-ից 9 շարքով կանգնած կատուների շարքից, իսկ նրանց պոչերը եղել են ստեղնաշարի տակ։ Առաջին անգամ կատուների դաշնամուրը բժշկությունում օգտագործելու միտքը առաջարկել է վերոնշյալ Կիրխերը ինչ-որ իտալացի արքայազնի բուժելու համար, որը հիվանդ էր ընկճախտով (դեպրեսիա): Արքայազնի անունը չի պահպանվել: Ժամանակակից գիտնական Թոմաս Հոնկինսի բնութագրմամբ դա տեղի է ունեցել հետևյալ կերպ. որպեսզի բարձրացնեն իտալացի արքայազնի տրամադրությունը, երաժիշտը նրա համար ստեղծել է կատուների դաշնամուրը։
Երաժիշտը ընտրել է կատուներին, որոնց բնական ձայները ունեցել են տարբեր տոներ… Դա կարող էր օգնել եթե ոչ երաժշտություն լսել, ապա գոնե ծիծաղ առաջացնել և նման կերպ դուրս բերել արքայազնին ընկճախտից։ Նման գործիք նկարագրել է նաև գերմանացի բժիշկ Ռեյլը, որը ցանկացել էր այն օգտագործել այն հիվանդներին բուժելու համար, ովքեր ունեն «շարունակական մտախոհություն» և կորցրել են ուշադրությունը կենտրոնացնելու ընդունակությունը։ Նա կարծում էր, որ եթե նրանք ստիպված լինեն նայել և լսել կատուների դաշնամուր, ապա այն կգրավեր նրանց ուշադրությունը, և նրանք կբուժվեն։ Միայն թե գործնականում Ռեյլը այդ գործիքը այդպես էլ չի օգտագործել
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում