Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հոգեբանական ամենադաժան փորձարկումները

Lifestyle
Հաճախ գիտնականներ շատ մեծ դժավարությամբ են հասնում որևէ երևույթի բացահայտմանը` զոհելով այդ բացահայտումներին ճանապարհին թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: Orer.am-ը ներկայացնում է հոգեբանության մեջ իրականացված ամենադաժան փորձերի ցանկը: 1.Ձեռքբերովի անօգնականություն Հայտնի հոգեբաններ Սթիվ Մայերը և Մարկ Սելիգմանը իրենց փորձը կատարել են շների վրա 1966 թվականին: Շներին բաժանել են 3 խմբերի: Բոլոր կենդանիներին տեղավորել են վանդակներում: Առաջին խմբին որևէ վնաս չեն հասցրել, որոշակի ժամանակամիջոցից հետո բաց են թողել: Երկրորդ խմբին ենթարկել են էլեկտրական ցնցումների, որոնք պարբերաբար կրկվել են: Այդ ցնցումները կարելի էր դադարեցնել՝ սեղմելով վանդակում գտնվող լծակին: Երրորդ խմբի շներին նույնպես ենթարկել են էլեկտրական ցնցումների, որոնց կանգնեցնել հնարավոր չէր: Որոշ ժամանակ անց, շների մոտ մշակվել է որոշակի ռեակցիա արտաքին ազդակների նկատմամբ: Այդ ռեակցիան ստացել է «ձեռքբերովի անօգնականություն» անունը և այն հիմնված էր այն համոզմունքի վրա, որ շրջակա միջավայրի նկատմամբ կենդանիներն անօգնական են: Արդյունքը հանգեցրեց նրան, որ շների մոտ զարգացավ, այսպես կոչված, կլինիկական դեպրեսսիայի բոլոր նշանները: Երրորդ խմբի շներին տեղափոխել են ազատ վանդակներ, որտեղից շները հեշտությամբ կարող էին փախչել և կրկին սկսել են էլեկտրահարել: Սակայն շներից ոչ մեկը փախչելու նույնիսկ փորձ չի կատարել: Նրանք պարզապես պասիվ արձագանքել են ցավին: Այնպիսի տպավորություն էր, որ շները ցավն ընկալում են որպես անխուսափելի մի բան: Կարծես, կենդանիները դաժան փորձից հասկացել էին, որ մշտական ցավից փախչելն անհնար է, և փորձարարական շներից ոչ մեկը ոչ մի անգամ փախուստի փորձ չի արել:Գիտնականների կարծիքով` շների այս ռեակցիան նման է մարդկանց` սթրեսների նկատմամբ ռեակցիային. մարդիկ նույնպես, մի քանի անհաջող փորձ կատարելուց հետո, դադարում են պայքարել և անօգնական են դառնում: Մի բան դեռևս պարզ չէ. արդյո՞ք այս եզրակացությունն արժեր այնքան շների տառապանքին: 2.Օրգանիզմի վրա թմրանյութերի ազդեցության ուսումնասիրությունները Հարկ է նշել, որ փորձերի մեծ մասը, որոնք շատերը համարում են դաժանություն կենդանիների նկատմամբ, օգնում են հնարել այնպիսի դեղամիջոցներ, որի արդյունքում փրկում են միլիոնավոր մարդկաց կյանքեր: 1969 թվականին իրականացվել է գիտափորձ` պարզելու տարբեր տեսակի թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Փորձարկման համար օգտագործվել են կապիկները և առնետները, որոնք ֆիզիոլոգիապես առավել մոտ են մարդկանց: Կենդանիներին վարժեցրել են ինքնուրույն ընդունել այնպիսի թմրանյութեր, ինչպիսիք են կոդեինը, մորֆինը, ամֆետամինը, կոկաինը և այլն: Երբ կենդանիներն վարժվեցին և սկսեցին ինքնուրույն ընդունել իրենց չափաբաժինը, նրանց մեծ քանակությամբ թմրանյութ տվեցին և սկսեցին անընդհատ հետևել: Արդյունքում կենդանիները հայտնվեցի շփոթության մեջ: Որոշները փախչելու փորձ արեցին: Ընդ որում` կենդանիներն իրենց վնասվածքներ են հասցրել և ցավ չեն զգացել: Այն կենդանիները, որոն կոկաին են ընդունել, շուտով սկսել են տառապել ոչ միայն ցնցումներից, այլ նաև տեսիլքներից: Կապիկներն այլանդակել են իրենց՝ պոկելով մատերի ֆալանգները: Այն կենդանիները, որոնք կախվածություն էին ձեռք բերել մորֆինի և կոկաինի խառնուրդից, մահացել են թմրանյութերի ընդունման օրվանից 2 շաբաթ անց: Իսկ այն կենդանիները, որոնք «նստել են» ամֆատամինի վրա, դարձել են ճաղատ՝ պոկելով իրենց ամբողջ բուրդը: Կենդանիների նկատմամբ նման դաժանությունը դժվար է արդարացնել նույնիսկ նրանով, որ փորձարկման նպատակը եղել է՝ հասկանալ մարդու օրգանիզմի վրա թմրանյութերի ազդեցության աստիճանը և մշակել թմրամոլությամբ տառապող մարդկանց արդյունավետ բուժումը: 3.«Ավերսիա» ծրագիր 1970-1989 թթ Հարավ-աֆրիկյան Հանրապետության բանակում ամբողջապես իրականացվել է մի ծրագիր, որը խիստ գաղտնի է եղել: Այդ ծրագիրը միտված էր զինվորականների շարքերից մաքրել համասեռամոլներին: Այդ ընթացքում թույլատրվել են բոլոր միջոցները. բուժել են և՛ էլեկտրաշոկային, և՛ քիմիական ամորձատմամբ: Որոշել այն մարդկանց ճշգրիտ թիվը, ովքեր տուժել են ծրագրից, չի հաջողվել: Ըստ զինվորական բժիշկների` տուժել է մոտավորապես 1000 զինվորական: Ղեկավարությունը հանձնարարել է հոգեբաններին համասեռամոլների ամբողջական «մաքրում» կատարել: Այն զինվորականներին, ովքեր չեն ենթարկվել «բուժմանը», ոչ միայն բռնի ստիպում էին ընդունել դեղամիջոցները, այլև ուղարկում էին շոկայի թերապիայով բուժման: Իսկ ոմանց էլ ենթարկել են սեռի փոխման վիրահատության: Զինվորականները, ովքեր ակամա դարձել են փորձի մասնակիցներ, եղել են 16-24 տարեկան: 4.Փոքրիկ Ալբերտը Հոգեբան Ջոն Ուոտսոնն ուսումնասիրել է ֆոբիաների և վախերի բնույթը: Այն ժամանակ, երբ գիտնականը զբաղվում էր երեխաների վախերի ուսումնասիրությամբ, նրան հետաքրքրեց նաև վախի ռեակցիա առաջացնել այն օբյեկտների նկատմամբ, որոնք նախկինում երեխաների մոտ ոչ մի վախ չեն առաջացրել: Գիտափորձն իրականացվել է 1920 թվականին, և դրան մասնակցել է Ալբերտ անունով մի տղա, ով եղել է ընդամենը 9 ամսեկան: Ուոտսոնը երեխայի վրա ստուգել է՝ հնարավոր է վախի ռեակցիա առաջացնել սպիտակ առնետի նկատմամբ այն դեպքում, երբ երեխան այդ կրծողներից ընդհանրապես չէր վախենում: Գիտափորձի համար երեխային վերցրել են մանկատնից և 2 ամսվա ընթացքում նրան ցույց են տվել ոչ միայն սպիտակ առնետ, այլ նաև բամբակ, սպիտակ նապաստակ և Սանտա-Կլաուսի դիմակ՝ սպիտակ գույնի մորուքով: Այդ ժամանակամիջոցի ավարտին երեխային նստեցրել են հատակին և թույլատրել են խաղալ առնետի հետ:Երկու ամիսը լրանալուց հետո երեխային նստեցրել են հատակին և թույլ տվել, որ խաղա սպիտակ առնետի հետ: Երեխան հանգիստ խաղացել է` առանց վախի որևէ նշույլի: Որոշ ժամանակ անց, գիտնականը սկսել է երկաթե մուրճով հարվածել Ալբերտի մեջքին ամրացված մետաղե ափսեին: Այն բանից հետո, երբ հարվածները կրկնվել են, երեխան դադարեցրել է առնետի հետ խաղը և սկսել խուսափել նրանից: Մեկ շաբաթ անց փորձը կրկնել են: Սակայն այս անգամ երեխան ափսեին 5 հարված ստացավ: Երեխան սկսել է լացել՝ տեսնելով առնետին: Անցել է ևս 5 օր: Ուոտսոնը որոշել է փորձել՝ արդյոք երեխան կվախենա նմանատիպ իրերից: Երեխայի ռեակցիան սպասեցնել չտվեց. նա վախենում էր ոչ միայն առնետից , այլ նաև բամբակից, Սանտա-Կլաուսի դիմակից և նապաստակից: Այդ ժամանակ, երբ երեխային ցույց էին տալիս այդ առարկաները, գիտնականը մուրչով չէր հարվածում ափսեին, հետևաբար, բարձր ձայներ չէր առաջացնում: Գիտնականը եկավ այն եզրակացության, որ չափահաս մարդու մոտ վախերը, անհանգստությունը և տարբեր հակակրանքները սկսում են ձևավորվել դեռ վաղ հասակում: Ցավոք սրտիմ փոքրիկ Ալբերտի արհեստականորեն ծնված վախերն այդպես էլ չեն անցնում: 5.Հուսահատության աղբյուրը 1960 թվականին Հարրի Հարլոյը փորձարկումներ է իրականացրել կապիկների վրա: Նա զբաղվել է անհատի սոցիալական մեկուսացման ուսումնասիրմամբ, ինչպես նաև դրանից պաշտպանվելու մեթոդների մշակմամբ: Գիտնականը ձագերին բաժանում էր մայր-կապիկներից և տեղավորում էր վանդակում: Հարրին ընտրում էր միայն այն ձագերին, որոնց մոտ նկատվում էր ավելի ուժեղ հուզական կապ մոր հետ: Ձագին վանդակում պահում էին մեկ տարի, այնուհետև բաց էին թողնում: Շատ կապիկներ ունեին տարբեր հոգեբանական շեղումներ: Եզրակացությունը հետևյալն էր. դեպրեսսիայից հնարավոր չէ պաշտպանել նույնիսկ երջանիկ մանկությունը: Համաձայնվեք, որ նման եզրակացություն կարելի էր նաև կատարել առանց անպաշտպան կենդանիներին ծաղրելու:
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией