
Սեքսուալությունից վուլգարություն մեկ քայլ է: Վերջին շրջանում տարբեր կայքերում և բլոգներում ներկայացնում են ամենասեքսուալ հայ աղջիկների, ամենասեքսուալ հայ մոդելների, սոցցանցային ամենասեքսուալ հայ օգտատիրուհիների և այլ «սեքսուալների»: Չգիտեմ այդ ցուցակները կազմողները «սեքսուալ» ասելով ինչ են հասկանում, սակայն, ըստ իս, այդ ցանկից շատ քչերին կարելի է այդպիսին համարել: Ինձ համար գրավչությունը միայն արտաքին գեղեցկությունն ու փայլը, միայն խնամված ու հարդարված լինելը չէ, միայն բաց հանդերձներն ու անկաշկանդ կեցվածքը չէ, այլև, որ ամենակարևորն է, կիրթ ու դաստիարակված լինելը, կարդացած ու բանիմաց կին լինելը:

Արտաքինն ու ներքինը պետք է փոխլրացնեն միմյանց և ներդաշնակ լինեն: Հուսով եմ՝ իմ շարքի կանայք հենց այդպիսինն են: Ի դեպ, մեկ շա~տ կարևոր դիտարկում՝ ամենևին պարտադիր չէ, որ համակարծիք լինեք իմ ներկայացրած աղջիկների թեկնածության հետ, բայց դա ամենևին չի նշանակում, որ մեկնաբանություններով պետք է նախշեք խեղճերին: Այն, որ նրանք գեղեցիկ, գրավիչ կամ ցանկալի են որակվել, իրենց մեղքը չէ: Այդքան խիստ մի դատեք նրանց՝ գրելով, որ նրանց միայն դիմահարդարումը, ֆոտոշոփն ու պլաստիկ վիրահատություններն են նրանց այդպիսին դարձրել: Պարզապես աչքի անցկացրեք և ուրախացեք, որ մենք գեղեցիկ, գրավիչ ու խնամված հայուհիներ ունենք:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ