COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH
ОбществоՆոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երեխաների և դեռահասների մոտ, ովքեր ունեցել են COVID-19-ի ախտորոշում, զգալիորեն ավելի բարձր է և ավելի երկար է պահպանվում հազվադեպ հանդիպող սիրտ-անոթային և բորբոքային բարդությունների ռիսկը՝ համեմատած նրանց հետ, ովքեր կամ չեն հիվանդացել, կամ չեն վարակվել մինչ այդ։ Միևնույն ժամանակ, COVID-19-ի դեմ պատվաստումը կապված է միայն սրտի կամ դրա թաղանթների բորբոքման ռիսկի կարճատև բարձրացման հետ։
Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակվել են «The Lancet Child & Adolescent Health» ամսագրում, դարձել է իր տեսակի մեջ ամենախոշորը և ընդգրկել է Անգլիայի գրեթե 14 միլիոն երեխաների և դեռահասների (մինչև 18 տարեկան)՝ 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա համապատասխան տարիքային խմբի գրեթե 98%-ն է։
Այս ընթացքում մոտ 3.9 միլիոն երեխա ստացել է COVID-19-ի առաջին ախտորոշում է ստացել և մոտ 3.4 միլիոնը պատվաստվել է BNT162b2 (Pfizer–BioNTech) պատվաստանյութով։
Գիտնականները վերլուծել են էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները՝ հինգ հազվադեպ բարդությունների՝ վարակից հետո կամ պատվաստումից հետո զարկերակային և երակային թրոմբոզի, թրոմբոցիտոպենիայի (թրոմբոցիտների թվի նվազում), միոկարդիտի կամ պերիկարդիտի և բորբոքային վիճակների ռիսկը համեմատելու համար։
Ռիսկն ամենաբարձրը եղել է վարակվելուց հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում, իսկ որոշ բարդությունների դեպքում այն բարձր է մնացել մինչև 12 ամիս։ Պատվաստումից հետո միոկարդիտի կամ պերիկարդիտի դեպքեր նկատվել են միայն առաջին չորս շաբաթվա ընթացքում և այնուհետև ռիսկը վերադարձել է նախնական մակարդակին։
Հետազոտողները գնահատել են, որ վեց ամսվա ընթացքում COVID-19-ով վարակված երեխաների և դեռահասների մոտ 100 000 մարդու հաշվով միոկարդիտի կամ պերիկարդիտի լրացուցիչ 2.24 դեպք է եղել։ Պատվաստվածների խմբում այս ցուցանիշը կազմել է ընդամենը 0.85 դեպք՝ 100 000-ի հաշվով։ Հեղինակներն ընդգծում են, որ թեև բացարձակ ռիսկերը ցածր են, այնուամենայինվ տվյալները մատնանշում են, որ վարակը ավելի երկարատև և լուրջ ռիսկ է պարունակում, քան պատվաստումը։
Ինչպես նշում են հեղինակները, նման արդյունքները կարող են օգնել ծնողներին, խնամակալներին և բուժաշխատողներին որոշումներ կայացնել՝ հիմնվելով հուսալի տվյալների վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխաներին և դեռահասներին։