Հեղինակաովր Forbes ամսագիրն անդրադարձել է աշխարհի ամենաճիշտ և առաջղ սննդակարգ ունեցող երկրներին` ներկայացնելով նրաց ազգային խոհանոցն ու առողջ ապրելակերպի գաղտիքները: Օrer.am-ը ներկայացնում է հատաքրքիր մանրամասներ այդ երկրների և նրանց խոհանոցային ավանդութների մասին:
Ճապոնիա: Ամենաճիշտ սննդակարգն ունեն ճապոնացիները: Նրանց սննդակարգի հիմնական մասը կազմում են այնպիսի օգտակար մթերքներ, ինչպիսիք են՝ թարմ ձուկը, կաղմաբը, սոյան, բրինձը, հնդկացորենի լապշան: Ճապոնիայում չեն ուտում մինչև լիարժեք հագենալը, այնտեղ ուղղակի չկա «գերհագեցում» հասկացությունը: Թերևս այդ է պատճառը, որ Ծագող արևի երկրում են գտվում գիրությամբ տառապող ամենափոքր թվով մարդիկ՝ բնակչության 1.5%-ը: Ճապոնացիրները համարվում են նաև աշխարհի ամենաերկարկյաց զագը՝ կյանքի միջին տևողությունը 82 տարի:
Սինգապուր: Ասիայի մյուս բնակիչները՝ սինգապուրցիները, ճապոնացիներից գրեթե ոչնչով չեն տարբերվում: Նրանք միմյանց նման են ինչպես ճաշացանկով, այնպես էլ կյանքի միջին տևողությամբ: Տեղացիների գլխավոր ուտելիքը բրինձն է: Բրնձի հետ մատուցվում է մեծ քանակությամբ բանջարեղեն և թարմ ծովամթերք: Սինգապուրցիները միս գրեթե չեն օգտագործում, ինչպես նաև քաղցրավենիք: Տեղացիները որպես աղանդեր սովորաբար ուտում են ամեն տեսակի մրգեր: Երկրում ճարպակալմամբ տառապողների թիվն ավելի մեծ է, քան Ճապոնիայում՝ 1,8%:
Չինաստան: Եռյակը եզրափակում են Ասիայի մեկ այլ «բնակիչները»՝ չինացիները: Տեղական «ճաշացանկի» ուտեստների մոտավորապես 75%-ը պատրաստվում են բանջարեղենից, մրգերից, ձավարեղենից և լոբազգիներից: Չինաստանի բնակչության սիրելի մթերքներն են՝ բրինձը, սոյան, կոճապղպեղի արմատը, բողկը և չինական կաղամբը: Ազգային խոհանոցում տարածված են տապակած մթերքները պատրաստումը: Ճիշտ սննդակարգը չինացիներին օգնում է հասցնել կյանքը միջին տևողությունը մինչև 73 տարի: Չինաստանում գիրությամբ տառապողների թիվը համեմատաբար մեծ չէ՝ 1.8%:
Ֆրանսիա: Եվրոպայում ամենաճիշտ սննդակարգն ունեն ֆրանսիացիները: Ֆրանսիայում գիրությամբ տառապում է բնակիչության 6,6%-ը, իսկ կյանքի միջին տևողությունը կազմում է 81 տարի: Չնայած, որ ֆրանսիական խոհարարական ավանդույթը ենթադրում է մսի, տարբեր տեսակի պանիրների, շոկոլադի և ճարպ պարունակող այլ մթերքների ամենօրյա օգտագործում, սակայն ֆրանսիացիները համարվում են «ամենանրբագեղ» ուտեստներ ունեցող եվրոպական ազգը: Այդ ֆենոմենի նկարագրման համար դիետոլոգները նույնիսկ ունեն «ֆրանսիական պարադոքս» հասկացությունը: Իրականում այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա. ֆրանսիացիներն ուտում են փոքր չափաբաժնով և հիմնական ճաշելու ժամերի միջև ընկած հատվածում գրեթե ընդմիջումներ չեն անում: Ոչ բարձր դոզայով գինու օգտագործումը նպաստում է ճիշտ մարսողությանը և առողջության պահպանմանը:
Շվեդիա: Համեմատաբար ճիշտ են սնվում նաև շվեդացիները: Չնայած խիստ կլիմայի պատճառով տեղի բնակիչները սեղանին չունեն թարմ մրգեր և բանջարեղեններ, սակայն նրանք այդ պակասը լրացնում են օգտակար հատապտուղների, կաթնամթերքի, թարմ ձկան և որակյալ սև հացի միջոցով: Գեր շվեդացիները կազմում են երկրի բնակչության մոտ 11 %-ը: Շվեդիայում կյանքի միջին տևողությունը կազմում է 81 տարի:
Մշտական առողջ սնունդ օգտագործող ազգերի թվին են դասվում նաև իտալացիները, իսպանացիները, հույները: