Orer.am-ը ներկայացնում է Կոկո Շանելի կյանքից հետաքրքիր մարնամասներ.Գաբրիել «Կոկո» Բոնյոր Շանելը ֆրանսիացի հրաշալի դիզայներ է, ով ստեղծել է Chanel ապրանքանիշը։ Նրա մոդերնիստական, պրակտիկ ու պարզ դիզայնը հեղափոխեց 20-րդ դարի նորաձևությունը։ Նա նորաձևության միակ դիզայներն է, ում անունը ներառվել է Time ամսագրի «Դարի ամենակարևոր մարդիկ» խորագրի 100 ամենաազդեցիկ մարդկանց անունների ցանկում: Այս փխրուն կինը մեր կյանք է մտցրել այնպիսի իրեր, առանց որոնց մենք արդեն չենք պատկերացնում մեր գոյությունը: Նրա ազդեցությունը նորաձևության աշխարհում ուղղակի շրջադարձային էր:
Եվ այդ ազդեցությունը չի սահմանափակվում միայն նորաձևությամբ: Նա փոխել է կանանց, նրանց վարքագիծը, կյանքի նկատմամաբ նրանց հայացքները… Շատերը գտնում են, որ նորաձևության աշխարհում նրա ներդրումը սահմանափակվում է միայն փոքրիկ սև զգեստներով, որը, ինչպես հայտնի է, պետք է լինի յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում, սակայն դրանով Կոկոյի ներդրումը չի սահմանափակվում: Մի շարք հետաքրքիր փաստեր կան, որոնց մասին մենք չգիտենք…
Կոկո Շանելը սիրում էր գրպաններ: Նա համոզված էր, որ կանացի իրերում պակասում են գրպանները: Եվ դրանք ավելացրեց ոչ միայն հագուստներում, այլ նաև աքսեսուարներում: Այսօր էլ Chanel պայուսակների հիմնական մասը կազմում են գրպանները:
Սկզբում, ամեն ինչ սկսվել է որպես զբաղմունք: Կոկոն սկսել է գլխարկներ ստեղծելուց, որոնք ավելի ուշ գրավել են Փարիզի բոլոր ազնվականների սրտերը: Նրա գլխարկներից շատերը եղել են այդ ժամանակաշրջանի համար բավականին հիասքանչ և նորաձև: Եվ միայն հետագայում, անսովոր իրերի մոդելավորման անմեղ զբաղմունքը դարձավ նրա ողջ կյանքի հիմքը: Դուք գիտե՞ք, որ մինչև լեգենդ դառնալը Կոկոն տրիկոտաժի փոքրիկ խանութում եղել է սովորական գրագիր:
Կոկոն առաջինն է կիրառել հիանալի մարքեթինգային հնարքը` գովազդելով իր իրերը հանրահայտ մարդկանց միջով: Այդ օրվանից ամենահաջողակ դերասանուհիներից շատերը դարձել են բրենդի տարբեր տարիների դեմքը:
Ներկայումս, յուրաքանչյուր մոդել երազում է դառնալ Chanel-ի դեմքը, քանի որ դա հաջողության և ճանաչման հինալի տարբերակ է: Կոկո Շանելը նորաձևություն է բերել նաև արևայրուքը: Մաշկի թուխ գույնը նորաձև է դարձել հենց Շանելի ժամանակներից: Ամենահետաքրքիրն այն է, որ դա պատահական է եղել: 1923 թվականին Կոկոն արևից վառվել է նավարկության ժամանակ, իսկ հասարակությունն անմիջապես յուրացրել է այդ «թրենդը», երբ Կոկոն նման տեսքով հայտվել է Կաննում:
«5 թիվը» Շանելի ամենասիրելի թիվն էր: Գուցե նա սնահավատ է եղել, բայց իր կյանքում շատ բաներ կապվել են հենց այդ թվի հետ: Իսկ Chanel№5 օծանելիքն իզուր չի ստացել իր այդ անվանումը: Դա բույրի 5-րդ տարբերակն է, որ դուր է եկել Շանելին:
Chanel №5-ը հանրությանն է ներկայացվել 1921 թվականի մայիսի 5-ին (մայիսը տարվա 5-րդ ամիսն է): Պահականությու՞ն է...
Աշխարհում յուրաքանչյուր 30 վայրկյանում վաճառվում է Chanel №5-ի մի ֆլակոն:
Կոկո Շանելը երբեք ամուսնացած չի եղել: Նա անսահման թվով երկրպագուներ ուներ, նրա գրեթե բոլոր գործընկերները տղամարդիկ էին, բայց նա այդպես էլ չի ամուսնացել: Նրա ժամանակակիցներն ասում էին, որ զգեստների արվեստը նրա համար միշտ առաջին տեղում էր:
Հատկանշական է, որ Կոկո Շանելն ապրել է հյուրանոցում: Ritz հյուրանոցը եղել է նրա տունը: Ավելի քան 30 տարի Շանելն իր տունը համարել է Ritz-ը, որը եղել է Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը: