Սիլվա, Մանե և Էդգար Հակոբյանների նվերը հայրիկին
Lifestyle
Օրեր առաջ երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը և պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը, տոնեց ծննդյան 54-ամյակը: Life.Panorama.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց, թե ի՞նչ անակնկալներ է ստացել ստեղծագործող զավակներից: «Ճիշտ է, անակնկալներն ու շնորհավորանքները շատ էին, բայց այո, իսկապես շատ գեղեցիկ անակնկալ-նվեր ստացա ընտանիքիս կողմից: Ինձ երգ են նվիրել, որը կոչվում է «Ծնունդդ շնորհավոր»: Դա իմ ամենամեծ անակնկալն էր»,-հպարտությամբ նշեց երջանիկ հայրը:

Ի դեպ, մեր զրուցակիցը հավելեց, որ երգը շուտով կդառնա նաև հանրության սեփականությունը՝ տեսահոլովակի տեսքով։ Խոսքերի և երաժշտության հեղինակը հոբելյարի ավագ դուստրն է՝ երգահան Մանե Հակոբյանը, նախնական գործիքավորումը պատկանում է որդուն՝ Էդգար Հակոբյանին: Այն վերջնական տեսքի կբերի Մարտին Միրզոյանը: Երգը, բնականաբար, կատարելու է կրտսեր դուստրը՝ Սիլվա Հակոբյանը:
