Անցյալ տարի համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի մասնակցությամբ մի շարք հետաքրքիր գովազդային արշավներ թողարկվեցին: Առաջարկում ենք վերհիշել դրանցից լավագույնները:
Նաոմի Քեմփելը՝ Agent Provocateur-ի ֆոտոշարքում
Դեկտեմբերին համացանցում հայտնվեց Նաոմի Քեմփբելի նոր ֆոտոշարքը Agent Provocateur ներքնազգեստների հավաքածուի համար։ Ֆոտոշարքում, որն իրականցրել էր Էլեն ֆոն Ունվերթը, «սեւ լուսանը» ներկայացրել էր սեքսուալ խաղալիքներ՝ ոսկեգույն ձեռնաշղթաներ, մտրակ եւ այլն:
Նատալի Փորթմանը՝ Miss Dior-ի համար
Նատալի Փորթմանն առաջին տարի չէր, որ համագործակցում էր այս հայտնի ապրնքնաիշի հետ: Նա այս անգամ գովազդել է Miss Dior շարքի բույրերն ու շպարի միջոցները:
Քեյթ Մոսը եւ Կարա Դելվինը՝ Burberry-ի գովազդում
Այս տարի պարզվեց, որ Քեյթ Մոսն ու Կարա Դելվինը միասին նկարահանվել են Burberry նորաձեւության տան գովազդային արշավում: Մանեքենուհիները ներկայացրեցին My Burberry նոր բույրը, որը վաճառքում հայտնվեց սեպտեմբեր ամսին։
Մայլի Սայրուսը՝ Marc Jacobs-ի համար
Այս գովազդային արշավի իրականացման հարցում մեծ ներդրում է ունեցել լուսանկարիչ Դեւիդ Սիմսը, ով հիանալիորեն ներկայացրել է երգչուհու գեղեցկությունն ու հմայքը. ոչ մի մերկ տեսրան:
Չառլի Հանեմը եւ Դաուտցեն Կրեզը՝ Calvin Klein-ի ֆոտոշարքում
2014թ-ին Չառլի Հանեմը մասնակցեց Calvin Klein-ի Reveal բույրի գովազդային արշավում, որի շրջանակներում նա համագործակցեց գեղեցկուհի Դաուտցեն Կրեզի հետ:
Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը՝ Balmain-ի գովազդային արշավում
Դեկտեմբերի վերջին Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը նկարահանվեցին Balmain-ի գովազդային արշավում, որի հեղինակն էր Մարիո Սորետին:
«Քիմն ու Քանիեն եւ կուռքեր են, եւ իմ ընկերներն են։ Ինձ համար մեծ պատիվ է նրանց հետ աշխատելը։ Նրանք միասին սիրո եւ գեղեցկության մարմնացում են։ Քիմն ու Քանիեն ներկայացնում են ժամանակից մշակույթը։ Այս ֆոտոշարքը մի փոքր ավելին է, քան պարզապես հագուստի նոր հավաքածուի գովազդային արշավը։ Սա սիրո եւ ընկերության տոն է»,-հայտնել է ապրանքանիշի արտ-տնօրեն Օլիվիե Ռուսթենը։
Լեդի Գագա եւ Թոնի Բենեթ՝ H&M-ի համար
Այս զույգին կարելի է ամենահմայիչը համարել, քանի որ նրանք միասին շատ գեղեցիկ են ոչ միայն բեմի վրա, այլեւ H&M-ի գովազդային արշավում:
Ջուլիա Ռոբերթսը՝ Givenchy-ի նոր դեմքը
Իսկ 47-ամյա Ջուլիա Ռոբերթսը դարձավ Givenchy-ի գարուն-ամառ հավաքածուի նոր դեմքը։ Ֆոտոշարքն իրականացրել են լուսանկարիչներ Մերթն ու Մարկուսը։ Դերասանուհին ցուցադրել է խիստ հագուստներ եւ ներկայացել առանց դիմահարդարման։ Ի դեպ, այս ֆոտոշարքի համար նա պահանջել է մոտ 1 միլիոն դոլար հոնորար:
Մադոննան՝ Versace-ի համար
Դոնաթելա Վերսաչեն իր ապրանքանիշը ցուցադրելու եւ ներկայացնելու պատասխանատու գործը 2014թ-ին կրկին վստահեց Մադոննային, ով առաջին անգամը չէ, որ համագործակցում է այս բրենդի հետ: Գովազդային արշավի հեղինակ էր Մերթ Աթլասը:
Աղբյուրը՝ Spletnik, NEWS.am STYLE