Ֆիլմ՝ հնդկական արքայի հայ կնոջ մասին, ում հիշատակին կառուցվել է Թաջ Մահալը
LifestyleOrer.am-ի տեղեկություններով՝ օրերս Երևանից Հնդկաստան է մեկնել նկարահանող խումբ՝ Ագրա քաղաքում գտնվող հանրահռչակ Թաջ Մահալի տաճարի մասին ֆիլմ պատրաստելու նպատակով: Հայտնի է, որ հնդկական շահ Ջահան արքայի կինը, ում հիշատակին նա կառուցել է Թաջ Մահալը, հայուհի է եղել: Այս փաստը հայտնի է շատերին, սակայն դրա վավերագրությունները գրեթե բացակայում են: Եվ ահա հայ վավերագրողները որոշել են լրացնել այդ բացը: «Թաջ Մահալ. հայուհին՝ Հնդկաստանի խորհրդանիշի հոգի» կոչվող ֆիլմի պրեմիերան, հավանաբար, տեղի կունենա փետրվարի 14-ին: