Աշխարհի ամենաանսովոր հյուրանոցները (լուսանկարներ)
LifestyleԵթե նախկինում մարդիկ գնում էին հյուրանոց` պարզապես գիշեր անցկացնելու համար, ապա հիմա ամեն ինչ փոխվել է: Հյուրանոցները դարձել են տեսարժան վայրեր, որտեղ մարդիկ կարող են գտնել այն, ինչ չկա այլ տեղերում: Սա էլ իր հերթին մրցակցություն է ստեղծում և հյուրանոցատերերը մտածում են, թե էլ ինչպես կարելի է գրավել այցելուներին: Հիմա գրեթե բոլոր երկրներում կարելի է գտնել արտասովոր ճարտարապետությամբ ու հետարքիր լուծումներով հյուրանոցներ: Оrer.am-ը Ձեզ է ներկայացնում դրանցից մի քանիսը:
«Marques de Riscal» - Իսպանիա
Էլսեյգո մունիցիպալիտետ: Հյուրանոցը կառուցվել է 2006թ., ժամանակակից խոշորագույն ճարտարապետներից մեկի` կանադացի Ֆրենկ Գերիի նախագծով: Բացի գեղեցիկ ու յուրօրինակ ճարտարապետությունից, հյուրանոցն առանձնանում է իր խոհանոցով, որտեղ առաջարկվում են տարատեսակ ուտեստներ` տարբեր ճաշակի մարդկանց համար: Ունի նաև սեփական գինեգործարան, մարզասրահ, բավականին մեծ ավտոկայանատեղի, ամեն համարում` մինի-բար: Հաճախորդների ընդունելությունը կատարվում է ժամը 15:00-ին, իսկ դուրսգրումը` 12:00-ին:




Icehotel - Շվեդիա` Յուկկասյարվի
Սա աշխարհում առաջին սառցե հյուրանոցն է: 1990 թ. այն ամեն տարի սկսում է աշխատել դեկտեմբերից մինչև ապրիլ: Ողջ հյուրանոցը պատրաստված է ձյունից և սառույցե խորանարդիկներից, որոնք բերվում են Տուրնե-Էլվ գետից: Սառույցից են պատրաստված նաև ներքին հարդարման դետալները` բացառությամբ քնելու տեղերից:

Ecocamp Patagonia- Չիլլի` «Torre del Paine» ազգային պարկ
Երեքաստղանի այս հյուրանոցում համատեղված են շքեղությունն ու շրջակա միջավայրի նվազագույն միջամտությունը: Յուրաքանչյուր համար առանձին գմբեթ-վրան է, դրա հետ մեկտեղ, հյուրերին առաջարկվում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապրելատեղ: Ընդհանուր առմամբ, կա 25 համար, որոնցից ընդամենը 3-ն է նախատեսված 4 հոգու համար: Հյուրանոցը կառուցված է էկոլոգիապես մաքուր նյութերից և օգտվում է էներգիայի վերականգնվող աղբյուրից:


Brussels Welcome Hotel - Բելգիա` Բրյուսել
Այն բացվեց որպես շքեղ ռեստորան, իսկ հետո վերածվեց հյուրանոցի: Brussels Welcome-ն այնքան հանրահայտ էր, որ մի գեղեցիկ օր համարներն սկսեցին չբավականացնել բոլոր այցելուներին: Այդ պատճառով Գենտ քաղաքում երկու լրացուցիչ հարկեր պատրաստվեցին, որոնք տեղափոխվեցին և ներդաշնակորեն «ավելացվեցին» 19-րդ դարի պատմական ամրոցին:

The Giraffe Manor- Քենիա` Նայրոբի
The Giraffe Manor-ը կառուցվել է 1932թ., Դևիդ Դունկանի կողմից, շոտլանդական որսորդական տնակի օրինակով: 1984թ. այն բացվեց որպես հյուրանոց: Ռոտշիլդի ընձուղտներն այդտեղ բերվեցին իրենց շրջակա միջավայրը կորցնելուց հետո և հիմա նրանք բարգավաճում են: Հյուրանոցում դուք հնարավորություն ունեք պատուհանից մոտենալ ընձուղտներին, կերակրել ու նկարվել նրանց հետ: Հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան նաև դեպի Կիլիմանջարո և Ngong Hills լեռներ:

Ռազմիկ Մարտիրոսյան