Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Երեք նախագահների հայ-թուրքական էպոխան կամ ինչու Սերժ Սարգսյանը թուրքերին գրողի ծոցն ուղարկեց

Թվում է, թե արդեն իսկ հունի մեջ մտած 2015 թվականը և դրան նախորդող տարիների ընթացքում գործադրված «հսկայական դիվանագիտական ջանքերը » անհրաժեշտ կերպով ձևավորել են հայ ժողովրդի հասարակական ընկալումը՝ հայ –թուրքական հարաբերությունների և Հայոց Ցեղասպանության մասին: Որոշ քայլեր, կամ համենայն դեպս փորձեր եղել են, որոնց արդյունավետությունը գնահատելու համար թերևս փոքրիկ էքսկուրս կատարենք դեպի անցյալ՝ հասկանալու համար արտաքին քաղաքականության այն վեկտորը, որի գծման արդյունքում մենք այսօր ունենք ցեղասպանությունից 100 տարի հետո մարդկության պատմության մեջ ամենամեծ ոճիրներից մեկի դեռևս ոչ լիարժեք ճանաչում, իսկ այն սանձազերծած պետության կողմից՝ ընդհանրապես ճանաչման բացակայություն:
Հայաստանի՝ որպես պանթուրքիզմի ծրագրի իրականցումը խափանող սուբյեկտի ընկալումը դեռևս առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մշատապես գլխացավանք է եղել Օսմանյան կայսրության և նրա ղեկավարության համար ու թեև պանթուրքիզմը, որպես գաղափարախոսություն, արդեն սպառել է իրեն, կամ համենայն դեպս այժմ չի հանդիսանում քաղաքական գործոն, չի կարելի բացառել, որ օրերից մի օր տարբեր գեոպոլիտիկ կատակլիզմների արդյունքում նորից կյանքի կոչվի և մի նոր պատուհաս դառնա հայ ժողովրդի համար՝Հայաստանը դարձնելով իր ծրագիրն իրականացնլու գլխավոր թիրախ: Իսկ դա թույլ չտալու համար Հայաստանը պետք է զարգանա և առաջին նախապայմանը կայուն պրոգրեսիվ տնտեսության առկայությունն է ու նորմալ հավասարաշիռ հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Հայաստանի նորանկախ պետականության սկզբնավորումից,անկախության հռչակումից հետո կարծես թե որդեգրվեց հենց այս քաղաքական կուրսը՝այն է` Հայաստանը պետք է կայուն նորմալ հարաբերություններ ունենար իր բոլոր հարևանների հետ և Թուրքիան բացառություն չէ: Երկու երկրների ժողովուրդների միջև առկա պատմական, քաղաքական տարաձայնությունները չպետք է խոչընդոտ հանդիսանային սկզբնական փուլում գոնե առևտրային տնտեսական համագործակցության համար, Թուրքիան պետք է բացեր սահմանները առանց նախապայմանների, և դա չպետք է կապվեր Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, փոխարենը Հայաստանը հրաժարվում էր պահանջել Թուրքիայից` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և որևէ տարածքային պահանջ ներկայացնել նրան, ինչը, սակայն չէր նշանակում Ցեղասպանության ուրացում, պարզապես ցեղասպանության հարցի ընդգրկումը արտաքին քաղաքական օրակարգում և այն առաջնային դարձնելը կարող էր վիժեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը: Հայաստանի իշխանությունը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մինչև վերջ էլ՝ այն է 1998 թվականի իշխանափոխությունը հավատարիմ մնաց նման սկզբունքին, թեպետ երկրի ներսում քիչ չէին նրա ընդդիմախոսները` մասնավորապես տարբեր ազգայնական քաղաքական ուժեր ու կազմակերպություններ: Սակայն կարևոր է նաև այդպիսի կարևոր քաղաքական կուրս իրականացնելու ժամանակ պատրաստել նաև սեփական հասարակությանը, ի վերջ հարցը ինչքան էլ սթափություն ու սառը դատողություն պահանջեր, միևնույնն է, այն բավականին զգայուն էր թե այն ժամանակ և թե մինչև հիմա մեր ժողովրդի համար: Առաջ ընկնելով ասենք, որ 25 տարի անկախությունից հետո էլ, ըստ էության, Հայաստանի բոլոր իշխանությունները թերացել են սեփական ժողովրդի հետ այս թեմայով ավելի հաճախ զրուցելու ու բացատրվելու մեջ: Ինչպես գիտենք` 1998-ից հետո հայ-թուրքական հարաբերություններում տրամագծորեն այլ պատկեր էր: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցեղասպանության ճանաչման հարցը մտցրեց ՀՀ արտաքին քաղաքականության մեջ՝դարձնելով այն թիվ մեկ օրակարգ: Դրանով փաստորեն Թուրքիային պահանջ էր դրվում ճանաչել Ցեղասպանությունը և հույս կար,որ հայկական սփյուռքը ավելի շահագրգռված կլինի և ավելի մեծ օգնություն ցույց կտա Հայաստանին: Բացի այդ, ՀՀ իշխանություները մտածում էին, որ Ցեղասպանության ճանաչման, հողերի վերադարձի, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու ճնշման տակ Թուրքիան նաև անկողմնակալ դիրք կգրավի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում և այդքան մեծ եռանդով չի պաշտպանի Ադրբեջանին: Իր այս դիրքորոշումը նախագահ Քոչարյանը ամրապնդեց` 1998 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ցեղասպանության մասին: Ինչևէ, ՀՀ երկրոդ նախագահի կառավարման շրջանում էլ հայ-թուրքական հարաբերությունները իրական առաջընթաց չունեցան: Պատկերը շատ ավելի խրթին դարձավ, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Հայաստան հրավիրվեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, որը հետագայում կոչվեց ֆուտբոլային դիվանագիտություն ու այդպես էլ ընթացք չստացավ: Սակայն կարևոր էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս փուլում նախաձեռնողը հայկական կողմն էր, ինչը հույս էր տալիս ենթադրել, որ Հայաստանի իշխանությունների վերին էշելոններում վերջապես հասկացել են, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը նախ և առաջ բխում էր մեր ժողովրդի կենսական շահերից: Շատ ավելի բարդ է հարաբերությունների ներկայիս փուլը: 2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Միակ բանը, որ տարակուսանքի առիթ էր տալիս, դա այն էր, որ Սարգսյանը համաձայնեց ընդառաջել Ցեղասպանության ուսումնասիրության հարցով հայ և թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի վերաբերյալ Թուրքիայի՝այն ժամանակվա վարչապետ , իսկ այժմ արդեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արված առաջարկին: Սակայն այս դեպքում ևս ստորագրված արձանագրությունները կյանքի չկոչվեցին , քանի որ Թուրքիան հրաժարվեց այն ներկայացնել պառլամենտ՝վավերացնելու համար, պատճառաբանելով, որ կանի դա միայն Ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո, այն է` հայկական կողմից Արցախը Ադրբեջանին միացվելուց հետո միայն: Հայաստանի իշխանություններին ոչինչ չէր մնում անել, քան ետ վերցնել այդ արձանագրություները, ինչի մասին և ՀՀ նախագահ սերժ Սարգսյանը խոսեց ՄԱԿ-ի ամբիոնից 2014 թվականի սեպտեմբերի 24-ին` «գրողը ծոցն ուղարկելով» արձանագրությունների վավերացումը: Այսպիսով,նորից հարաբերությունների կարգավորումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Այս ամենից հարց է ծագում, թե մի"թե հնարավոր չէր անել ավելին… Միթե հնարավոր չէր այնպես անել, որ ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ինչ-որ կերպով նշմարվեին երկու երկրների միջև գոնե սկզբնական կայուն հարաբերությունների հաստատման տեսլականը: Միգուցե հնարավոր էր, բայց գուցե կրկնվենք, եթե Թուրքիայի վարքագիծը այս հարցում ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, ապա գոնե մենք պետք է գիտակցենք վերջապես, որ սոցիալական տիրույթներով Բաքուն ու Ստամբուլը արյան ծով դարձնելու «հաստատակամ» լոզունգներով մենք հարցի լուծում չենք ստանա. որքան շուտ սա ըմբռնի մեր ժողովուրդն ու քաղաքական էլիտան, այնքան ավելի հեշտ կլինի այն Հայաստանի կառուցումն ու ծաղկումը, որի մասին երազում ենք բոլորս: Նարեկ Ադամյան Orer.am, վերլուծաբան
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри