Օտար լեզուներ սովորելու ընթացքում մեզանից շատերը բողոքում են միևնույն խնդրից. «Ես դժվար եմ հիշում բառերը»: Օտար լեզու սովորելը կարող է դժվար հանձնարարություն լինել հատկապես հասուն մարդու համար, որի ուղեղը ծանրաբեռնված է աշխատանքով, ընտանիքով և այլ պարտականություններով:Բայց պետք չէ վհատվել, քանի որ լեզվաբանները հաստատում են, որ հասարակ խոսակցություն վարելու համար մեզ հարկավոր է ընդամենը 120 բազային բառ: Դա միանգամայն ռեալ հիմք է սկսնակների համար:5sfer.com կայքն առաջարկում է օգտվել հետևյալ օգտակար խորհուրդներից.1. Քո առջև իրատեսական նպատակներ դիրՄոռացիր նոր բառերի անվերջանալի ցանկը և մի փորձեք անգիր անել բառարանը: Փորձագետները վստահեցնում են, որ մեզնից յուրաքանչյուրն ունակ է սովորել ու հիշել մեկ ժամում 10-20 բառ: Եթե պատրաստ ես ինքնուրույն կերպով լեզու սովորելուն տրամադրել օրական գոնե 15 րոպե, ապա մեկ շաբաթվա համար նպատակակետդ թող 20-25 բառ ու բառակապակցություն լինի: Դա բավական է 6 շաբաթում 120 բառ սովորելու համար, ինչը հնարավորություն կտա տվյալ լեզվով հասարակ խոսակցություն վարել: 2. Բառերը սովորիր խմբերովԾրագրերն ու օրացույցները, որոնք ամեն օր քեզ նոր բառ են սովորեցնում, շատ հարմար են, բայց հաճախ, թեմատիկորեն դրանք չեն համընկնում իրար: Ստացվում են իրար հետ կապ չունեցող բառաշարքեր. «հունվար», «ստանալ», «հոգնած», «շող» և այլն: Ամեն շաբաթ ժամանակ հատկացրու առանձին թեմայի: Քո ուղեղը մեխանիկորեն միավորում է իրար հետ կապ ունեցող բառերը: Հետևաբար, եթե դու մեկ դաս հատկացնես եղանակի մասին բառեր սովորելուն, իսկ մարմնի մասերը սովորելուն էլ` առանձին դաս, ապա ուղեղդ դրանք ավելի շուտ կհամակարգի: 3.Խուսափիր հականիշներիցՀականիշներն իրար հետ սովորելը կարող է շատ բնական թվալ. տաք/սառը, թանկ/ էժան: Բայց դա այդպես չէ: Քեզ կխանգարեն տարբեր ասոցացիաներ: Եթե սովորես երկու հականիշ բառեր, ապա ամեն րոպե դրանք շփոթելու ես: Եթե, օրինակ, սովորում ես իսպաներեն և փորձում ես միաժամանակ հիշել «միշտ» (siempre) և «երբեք» (nunca) բառերը, ապա միշտ մեկը մյուսի փոխարեն ես հիշելու: Սկզբի համար փորձիր հիշել ամենագործածվող բառը, իսկ որոշ ժամանակ անց` դրա հականիշը: 4. Բառերը մասերի բաժանիրԵրբ նոր բառի ես հանդիպում, ուշադրություն դարձրու նրա կառուցվածքին: Բառերը հիմնականում կազմված են արմատից և ածանցից: Ուշադրությունը խոսքի այդ մասերի նկատմամբ քեզ համար առավելություն կլինի լեզուն սովորելու համար: 5. Կարդա, կարդա, կարդաԸնթերցանությունն օգնում է հիշել արդեն սովորած բառերը և դրանք տեսնել նոր նախադասություններում և ներ կոնտեքստում: Դրա համար իդեալական է հեշտացված գրականություն կարդալը (սկսնակների համար նախատեսված գրքեր): Նոր բառեր սովորելու հրաշալի աղբյուրներ են նաև գովազդներն ու մենյուն, որոնցում միշտ գործածվում են կարճ տեքստեր և խոսակցական բառախմբեր:6. Տեսանելի դարձրուՓորձիր օգտագործել «բանալի բառի մեթոդ»-ը: Տե՛ս, թե ինչպես է քո լեզվում հնչում այդ բառը և պատկերացրու նկար կամ գծագիր, որը համապատասխանում է նոր բառերին, որոնք փորձում ես հիշել:7. Կենտրոնացիր բառակապակցությունների վրաՈրոշ լեզվաբաններ խորհուրդ են տալիս նոր լեզվի բառերը ոչ թե առանձին, այլ բառակապակցություններով սովորել: Օրվա հաղորդակցման բառերի մեծ մասը կազմված է բառակապակցություններից, որոնք հաճախ ենք արտասանում, օրինակ` «մի րոպե», «ուրախ եմ ծանոթանալ», «դուրս գնա» և այլն: Նոր լեզու սովորելիս` սովորիր նմանատիպ ֆրազաներ և ձեռքիդ տակ միշտ կունենաս պարզ հաղորդակցման համար անհրաժեշտ բառապաշար:8.ԿրկնիրՆոր լեզու սովորելիս հիշիր, որ երեկվա սովորածդ բառերն ավելի կարևոր են, քան այսօրվանը: Քո նպատակն է` կարճ հիշողության բառերը տեղափոխել երկար հիշողություն: Դրա համար անհրաժեշտ է որքան հնարավոր է հաճախ կրկնել անցած նյութը: Առաջին մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում սովորածդ բառերը կրկնիր այնքան ժամանակ, քանի դրանք չեն արմատավորվել հիշողությանդ մեջ: Լավ գրքերն ու բառարանները պետք է կազմված լինեն այնպես, որ անընդհատ հիշես ու գործածես նախորդ դասերին սովորած բառերը: