TOEFL-ի քննությունը կարևոր նախապայման է արտասահմանյան բուհեր ու քոլեջներ ընդունվելու և անգլերեն լեզու պահանջող ցանկացած տեղում աշխատելու համար: Մի խոսքով` TOEFL-ի սերտիֆիկատը ձեր առաջ բացում է մի շարք հնարավորություններ:
Եթե ձեր առաջ նպատակ եք դրել հանձնել այդ քննությունը, ապա Orer.am-ը կօգնի Ձեզ այս 15 անվճար աղբյուրներով: Պահպանեք և օգտագործեք: ETS TOEFL- TOEFL-ի քննության պաշտոնական կայքը. խորհուրդներ քննություն հանձնողներին, էֆեկտիվ պարապելու համար նախատեսված աղբյուրներ: Learn 4 Good - պարունակում է իրական թեստային հարցերի օրինակներ: Ինչպես նաև բացահայտում է քննության սկզբունքն ու արդյունքները հաշվելու մեխանիզմը: TOEFL.ru- օրինակներ, օգտակար առաջարկներ, օնլայն ռեժիմով մինի-թեստեր, պատրաստվելու համար` նյութեր, քննական կենտրոնների կոորդինատներ: Get TOEFL - այստեղ կան ոչ միայ թեստերի օրինակներ, այլև` անգլերեն լեզու սովորելու համապատասխան աղբյուրների ցուցակ: Test Magic - այստեղ կարելի է գտնել TOEFL-ի թեստերի փորձված տարբերակներ, օգնություն` քննական էսսե գրելու և խորհուրդներ` քննությանը պատրաստվելու ու հանձնելու համար: TestDEN - թեստեր, որոնք ամբողջովին արտահայտում են քննության համակարգչային տարբերակը: Freeesl - տարբեր աղբյուրների հղումների ընտրանի: Good Luck TOEFL - օգնում է սովորել ամեն ինչ առանձին -առանձին. կարդալ, լսել, բառեր և այլն: Test Prepreview - քննության մասին ինֆորմացիա և թեստերի մի քանի օրինակներ: Բացի TOEFL-ից այստեղ կան նաև շատ այլ թեստեր, որոնք նախատեսված են լեզվի մակարդակն ստուգելու համար: English Test - վարժեցնող թեստեր, ինչպես նաև անգլերեն սովորելու համար նախատեսված նյութեր ու վարժություններ: Quiz Tree - թարմացնում է ձեր բառապաշարն ու քերականությունը, ինչը անհրաժեշտ է քննությունը հանձնելու համար: Graduates Hotline - TOEFL-ի մի քանի վարժեցնող թեստեր: Nonstop English - TOEFL և միջազգային այլ նմանատիպ քննություններ հանձնելու վարժությունների բազա: Վարժությունների կատարումը անցնում է ինտերակտիվ ռեժիմով, ինչն զգալիորեն հեշտացնում ու արագացնում է գործընթացը: Quizlet - օնլայն-սերվիս, որը կօգնի արագ հիշել մի քանի հարյուր օտար բառեր, որոնք գործածվում են TOEFL-ում:
Test Preppractice - մի քանի վարժեցնող թեստեր, ինչպես նաև գրքերի ու նյութերի հղումներ, որոնք պետք կգան քննությանը պատրաստվելու համար: