Ասում են՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել: Սակայն այն, ինչ թաքնվում է որոշ լուսանկարների հետևում, երբեմն լավ է չիմանալ, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով infoniac.ru-ին:Առաջին հայացքից անմեղ թվացող լուսանկարների նախապատմությունը մութ ու ու երբեմն շոկային:Լուսանկարներից շատերն արվել են ընդամենը մի քանի րոպե կամ վայրկյան առաջ այն բանից, ինչ տեղի է ունեցել ողբերգական իրադարձությունը: Միայն այդ մասին մտածելիս, արդեն փշաքաղվել կարելի է:Կայծակի հարված
Երկու եղբայրների լուսանկարն արվել է մի քանի վայրկյան առաջ այն բանից, ինչ նրանց հարվածել է կայծակը 1975թ. Կալիֆոռնիայի սեքվոյաների ազգային պարկում:
Սարսափելի լուսանկարներ
Ջոն Լենոնն ու նրա մարդասպանը
Լենոնի վերջին լուսանկարներից մեկը մահվանից առաջ: Լուսանկարում երգիչը ինքնագիր է տալիս իր երկրպագուին:
Երկրպագուն Մարկ Դևիդ Չափմենն է, մարդ, ով մի քանի ժամ անց կրակեց Լենոնին
19-րդ դարի ընտանեկան լուսանկար
Վիկտորինյան դարաշրջանի լուսանկար, որում ծնողները լուսանկարվել են իրենց մահացած դստեր հետ: 19-րդ դարում մահացած ազգակաների հետ լուսանկարները բացառություն չէին:
Ծաղրածու Պոգոն
Առաջին հայացքից թվում է՝ նայում եք սովորական ծաղրածուի: Սակայն դրա դիմակի տակ թաքնված է սերիական մարդասպան ու բռնարար Ջոն Ուեյն Գեյսին, որը հայտնի էր «մարդասպան ծաղրածու» անունով:
Դպրոցական լուսանկար
Այս լուսանկարը ունի սովորական դպրոցական լուսանկարի տեսք, սակայն եթե նայեք վերևի ձախ անկյունը, ապա կնշմարեք երկու տղաների, որոնք այնպիսի տեսք ունեն, կարծես ատրճանակներ են ուղղում տեսախցիկի վրա: Նրանք դպրոցականներ Էրիկ Հարրիսն են ու Դիլան Կլեբոլդը, որոնք զանգվածային սպանություն իրականացրին 1999թ. «Կոլումբայն» դպրոցում:
Ինքնասպանություն կամրջին
Լուսանկարիչը պատահաբար ֆիքսել է Չինաստանում կամրջից ինքնասպան եղող մարդուն:
Սարսափելի լուսանկարներ
Օմայրա Սանչես
13-ամյա Օմայրա Սանչեսը մահացավ Կոլումբիայի Նևադո-դել-Ռուիս հրաբխի ժայթքման ժամանակ: Լուսանկարում աղջկա աչքերի արյունատար անոթները պայթել են այն բանից հետո, ինչ նա 3 օր կանգնած էր մնացել ջրում:
Բլանշ Մոնյե
Ֆրանսուհի Բլանշ Մոնյեյի լուսանկարը, ով 25 տարի անցկացրել էր մութ սենյակում՝ մերկ, քաղցած ու առնետներով շրջապատված: Սենյակում նրան փակել էր մայրը, որը համաձայն չէր դստեր կատարած ընտրության հետ:
Ահաբեկչական ակտ Օմում
Հոր ու աղջկա լուսանկարը արվել է 1998թ. օգոստոսի 15-ին՝ մի քանի րոպե առաջ այն բանից, երբ կարմիր մեքենան պայթեց՝ Հյուսիսային Իռլանդիայում սպանելով 25 հոգու: Տեսախցիկն ավելի ուշ հայտնաբերվել էր բեկորներում: Լուսանկարի տղամարդն ու երեխան ողջ էին մնացել:
Սելֆի
Ռուս 17-ամյա դպրոցական Քսենյա Իգնատևան սելֆի էր անում 9 մետրանոց կամրջին՝ փորձելով այդկերպ տպավորություն գործել իր ընկերների վրա: Սակայն աղջիկը կորցրեց հավասարակշռությունը ու ընկավ մալուխի վրա՝ հոսանքահարվելով: