Սարգիսը Մանոյին ևս մի թիթիզ աղջիկ է նվիրել
Lifestyle
Դերասան Սարգիս և Մանո Գրիգորյանները այս տարի օրիգինալ Վալենտին են ունեցել: Զույգը, որ միշտ նվերներ է մատուցում միմյանց, այս տարի չափից շատ է տարվել աշխատանքով:) «Տոներին շատ զբաղված ենք լինում ու մտածում ենք՝ ինչ անակնկալներ մատուցենք ուրիշներին: Ցավոք, երբեմն մոռանում ենք մեր մասին: Ամեն դեպքում հաճելի է, որ կարողանում ենք ուրիշներին հետաքրքիր մի բան առաջարկել»,- ESem.am-ի հետ զրույցում նկատեց Մանոն:
Երեկ Սարգիսը գործով եղել է Ծաղկաձորում, իսկ Մանոն մասնակցել է Արամ MP3-ի համերգին:) «Ես «Վիտամինցիների» հետ էի: Այնպես էր ստացվել, որ բոլորի տղամարդիկ զբաղված էին, ու մենք՝ կանանցով, շատ հաճելի նստել էինք: Համերգը շատ լավ անցավ ու իսկապես շատ լավ ժամանակ անցկացրինք,- ասաց Մանոն ու հավելեց,- Բեմից սիրո խոստովանություն անողներին ժամացույց էին նվիրում, մի պահ ուզում էի բարձրանալ բեմ, զանգել Սարգսին ու սեր խոստովանել, հետո որոշեցի ուշադրության կենտրոնում չհայտնվել»:
Այնուամենայնիվ, Սարգսի՝ օրերս արած նվերը Մանոն համարում է հենց Վալենտինի կապակցությամբ. ամուսինը նրան մի թիթիզ աղջիկ է նվիրել՝ փոքրիկ շունիկ:) «Մինչ այս մենք մեծ շուն ունեինք, որին մեր նոր կառուցվող տան բակում ենք պահում, սակայն շատ էինք ցանկանում տանը փոքրիկ շունիկ էլ ունենալ: Մեր ընտանիքը համալրվել է երրորդ աղջկանով, անունը Միմի է:),- ասաց Մանոն ու կատակով նկատեց,- Սարգիսը շատ է ուզում տղա ունենալ, ասում եմ՝ գոնե շունը տղա բերեիր:)»:
Դերասանուհին խոստովանեց, որ տանը շուն պահելու որոշում կայացնելուց առաջ երեխաների հետ կապված մտավախություններ ուներ, սակայն մեծ աղջիկը՝ Էվան, շատ էր ուզում շունիկ, իսկ ավելի շատ՝ ինքն ու Սարգիսն էին ցանկանում:) «Սարգիսը շատ հոգատար է, ասում է՝ չջղայնանաք իր վրա»,- նշեց դերասանի կինը:
Մանոյի խոսքով՝ միշտ սիրել է փոքրիկ շունիկների, որպեսզի կարողանա իր հետ պտտացնել: Հիմա Միմին ամբողջ ժամանակ իր մեքենայի մեջ է :) «Արդեն գնացել ենք խանութ, շորիկներ, սանրներ, «բրոշկաներ» գնել իր համար: Մենք շատ ենք սիրում թիթիզ բաներ:)»,- ծիծաղելով եզրափակեց Մանոն:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը