Ինչպիսի տեսք ունի Միլա Քունիսը մայրանալուց հետո (լուսանկարներ)
Lifestyle![]() |
![]() |
Մոտ 4 ամիս առաջ ծնվեց Միլա Քունիսի դուստրը։ 31-ամյա դերասանուհին շատ կարճ ժամանակում կարողացավ հետ բերել իր նրբագեղ կառուցվածքը։ Երբ նրան հարցրել են, թե ինչպես է կարողացել այդպես արագորեն նիհարել, նա պատասխանել է, որ շատ ակտիվ կենսակերպ է վարում։ Յուպիտեր մոլորակից Երկիր իջած աստղն ամեն օր զբոսնում է դստեր հետ։ Բացի ֆիզիկական ակտիվություն ծավալելուց՝ Միլան ուշադրություն է դարձնում իր սննդակարգին։ Նա իր սննդակարգում ներառել է յոգուրտ, որը բարելավում է նյութափոխանակությունը։ Մայրանալուց հետո Միլան ժամանակավորապես մոռացել է բարձրակրունկների ու անհարմար զգեստների մասին։ Անտեսելով, որ պապարացիները գրեթե ամեն քայլափոխին հետևում են իրեն, նա նախևառաջ հոգում է սեփական հարմարավետության մասին։ Թերևս հենց այդ պատճառով էլ շաբաթվա վերջին իր նյույորքյան բնակարանից դուրս գալիս երիտասարդ մայրիկ Միլան հարմարավետ ռետրո հագուստ էր կրում։

