Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Գագիկ Ծառուկյանի ոդիսականը

«Եռյակի» կողմից նախաձեռնված համաժողովրդական շարժումը, որի ամբողջացման և ռեալիզացման համար տարիներ ու ամիսներ էին պահանջվել, ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, դեռևս բնից դուրս չեկած, խեղդամահ արվեց: Չնայած՝ այն այսպիսի անփառունակ վախճան ունեցավ, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել. 2008 թվականից ի վեր ընդդիմությունը երբեք այդքան մոտ չի եղել իշխանափոխությանը, որքան Գագիկ Ծառուկյանի համաժողովրդական մոբիլիզացիայի կոչից հետո: «Եռյակային ֆորմատի» գլխավոր ճարտարապետ և գաղափարախոս Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Սրտիս պարտքը» հոդվածում ուղղակի, իսկ երբեմն նաև անուղղակի կերպով փորձել է մատնանշել շարժման ձախողման պատճառները, որոնք են՝ «վերլուծաբանների» փոքրիկ խմբի խառնակիչ գործունեությունը, ժամանակին հանրահավաքային պայքարի անժամկետ դադարեցումը, համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը, փետրվարի 5-ին համաժողովի գումարումը և այլն: Շարժման մյուս առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր համակիրների հետ, այնուամենայնիվ, չհրաժարվեց Ազատության հրապարակում հավաքվելու մտքից, Ս. Սարգսյան-Գ. Ծառուկյան հաշտեցումը որակեց որպես քաղաքական լեգիտիմությունից դուրս իրողություն: Իսկ համաժողովրդական շարժման «ծանր հրետանու» դերակատարությունը ստանձնած Գագիկ Ծառուկյանը վճռական պայքարի անցնելու և աննահանջ իշխանափոխության կոչից ընդամենը 120 ժամ անց ոչ միայն նահանջում է, այլև, ըստ էության, հրաժարվում իր կուսակցության կողմից շուրջ երկու տարի հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսից: Իսկ որպես պատճառաբանություն ԲՀԿ առաջնորդը բերում է, իբրև թե, հնարավոր բախումների և արյունահեղության կանխումը: Այս ամենին զուգընթաց վերլուծաբանների զգալի մասը կարևորում է երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ դերակատարության գործոնը, որը ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցավ քաղաքական ճգնաժամի այսպիսի հանգուցալուծման համար: Ինչևիցե, ունենք այն, ինչ ունենք, և դժվար թե հնարավոր լինի շարժման անփառունակ վախճանը մեկնաբանել այս կամ այն պատճառով: Այս ամենն ավելի շատ իր մեջ ներառում է պատճառների մի ամբողջ կոմպլեքս, որոնց առկայությամբ պարզապես հնարավոր չէ հաղթահարել իշխանական անհաղթահարելի թվացող պատնեշը: Իհարկե, Սերժ Սարգսյանի հայտնի ելույթը և դրան հաջորդած պատժիչ գործողություններն իրենց ողջ էությամբ հակասահմանադրական էին և լրջագույն հարված էին պետականության համար, բայց քաղաքական կամ ավելի շուտ կլանա-քաղաքական տեսանկյունից Սարգսյանին մեղադրելը, թերևս, միամտություն կլինի: Գործող նախագահը գործել է «Ջունգլիներին» բնորոշ օրենքների համաձայն, այն է՝ մի՞թե հնարավոր է, որ որսի դուրս եկած գազանը չկարողանա չեզոքացնել մի քանի կողմից շրջափակման մեջ հայտնված թիրախին: Մի քանի օր առաջ Orer.am կայքում հրապարակված հոդվածում, խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանձնահատկությունների վերաբերյալ, արծարծվեց հետևյալ միտքը. «Գագիկ Ծառուկյանի հավանական ձերբակալությունից հետո, որի մասին անուղղակիորեն ակնարկեց ՀՀ նախագահը, ընդհանրապես պարզ չէ, թե քաղաքական թիմն ինչ ճակատագրի կարժանանա: Չի բացառվում նաև կայծակնային արագությամբ կազմաքանդումը, որը բնորոշ է բոլոր այն քաղաքական կառույցներին, որոնք հիմնված են կամայական անհատի հեղինակության և ազդեցության վրա»: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը չձերբակալվեց, բայց ինչպես տեսանք, տեղի ունեցավ վատթարագույնը. նա պարզապես չեզոքացվեց, իսկ դրանից հետո մի ամբողջ շարժում և կուսակցություն կազմաքանդ եղավ: Մի՞թե այս դեպքում կարելի է մեղադրել Ս. Սարգսյանին. թողնենք մի կողմ ժողովրդի կողմից ատելի նրա կերպարը և փաստենք, որ միայն քաղաքական հոտառությունից զուրկ գործիչը չէր օգտագործի 100 տոկոսանոց թիրախը ոչնչացնելու փայլուն հնարավորությունը, այն է՝ Ծառուկյանին շարքից հանելու միջոցով կազմաքանդ անել ողջ շարժումը: Գրեթե նմանատիպ նվեր է ապրիլին Սերժ Սարգսյանի համար նախապատրաստել «Հիմնադիր խորհրդարանը»: Նախագահին այլ ելք չի մնում, քան առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին կալանավորելու հրաման իջեցնել և այդպիսով կազմաքանդ անել հեղափոխական շարժումը: Այսինքն՝ խնդիրն ոչ միայն արատավոր և հանցավոր ռեժիմի մեջ է, այլ՝ ընդդիմադիրների, որոնց նախաձեռնություններն այնքան պրիմիտիվ են, որ Բաղրամյան 26-ի կողմից արագորեն կանխատեսվում և կանխարգելվում են: Որպես ձախողման երկրորդ կարևորագույն պատճառ կարող ենք մատնանշել «Եռյակ»-ի և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի դրսևորած շտապողականությունը, այսինքն, առանց լուրջ նախապատրաստություններ տեսնելու, նրանք ուղղակիորեն պատերազմ հայտարարեցին իշխանություններին: Դա նույնն է, ինչ առանց զորահավաք հայտարարելու և զորքերը մարտական բարձր պատրաստվածության բերելու պատերազմի դուրս գալ զորեղ հակառակորդի դեմ: Եվ երրորդ, թերևս, ամենաողբերգական սխալը, որը թույլ տրվեց, Ս. Սարգսյանի հետ բանակցությունների գնալն էր: Շատ վերլուծաբաններ կարծում են, թե նման քայլի պետք էր գնալ՝ միայն թիկունքում ունենալով հրապարակում հավաքված բազմահազարանոց ժողովրդի շունչը, բայց հենց ՀԱԿ-ի անցած ուղին հուշում է, որ անգամ նման դեպքում այս իշխանությունների հետ որևէ կամայական երկխոսության գնալ չի կարելի, քանի որ հենց ՀԱԿ-ը փողոցներում կանգնած իր էլեկտորատի մեծագույն մասը կորցրեց այդ նույն բանակցությունների պատճառով: Թվում է, եթե նրանք վերցրել են Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման՝ Հնդկական ազգային կոնգրեսի անվանումը, ապա օրինաչափորեն պետք է, որ որդեգրած լինեին Մահաթմա Գանդիի և Ջավահարլալ Ներույի կողմից առաջ քաշած պոստուլատային ճշմարտությունները, այն է՝ երբեք բանակցությունների չգնալ հակառակորդի հետ, ինչ գնով էլ, որ դա լինի: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է համաշխարհային ուժերի կոնսենսուսի արդյունքում: Բայց «Եռյակի» առաջնորդները ոչ միայն չփորձեցին սաղմնավորել նմանատիպ համաձայնության հիմքերը, այլ նաև դրսևորեցին ակնհայտ միաբևեռ քաղաքականություն կամ, այլ խոսքով ասած, ապավինեցին միայն ՌԴ օգնությանը՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ ժամանակին ներկայիս իշխանությունները հաստատվել են ՌԴ-ԱՄՆ-Եվրամիություն համաձայնության արդյունքում: Եվ վերջապես, կրկին հղում կատարելով առաջին կարևորագույն պատճառին, նշենք վերջին պատճառը. Ընդդիմությունը ողողված է տարասեռ և խառնածին ուժերով, որոնց գոնե մեծ մասի գործունեության տրամաբանությունը և վերջնական նպատակի հեռանկարները, մեղմ ասած, հասկանլի և ընկալելի չեն: Այլ խոսքով ասած՝ չկա ինստիտուցիոնալ կուռ քաղաքական կառույց, որը կկարողանա դիմագրավել իր առջև դրված մարտահրավերին և նույնիսկ առաջնորդի չեզոքացման դեպքում կշարունակի բնականոն գործունեությունը: Այսպիսով, առանձնացրեցինք հինգ հիմնական պատճառ, որոնց միասնական և համակարգված ներգործության արդյունքում համաժողովրդական շարժումը վերածվեց համաժողովրդական հիասթափության. 1. Քաղաքական գործընթացների որևէ կամայական անհատի վրա հիմված լինելը: 2. Առանց լուրջ նախապատրաստությունների հարձակման անցնելը: 3. Բանակցությունների կամ երկխոսության գնալը: 4. Արտաքին միաբևեռ օրիենտացիան: 5. Ինստիտուցիոնալ համակարգի բացակայությունը: Հաստատապես վերոնշյալ ցանկը հնարավոր է դեռևս երկար շարունակել, բայց բավարարվենք այսքանով և ուշադրությամբ հետևենք ներքաղաքական հետագա հնարավոր զարգացումներին: Կարպիս Փաշոյան Orer.am, վերլուծական
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников