Ереван, 07.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռոբերտ Քոչարյանի իրական դեմքը. ու՞մ է հիմարի տեղ դրել երկրորդ նախագահը

Ամեն անգամ, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալիս, տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ նախագահը ոչ այնքան իր վերադարձն է նախապատրաստում, որքան վախեցնում է հասարակության որևէ շերտի՝ այդ հեռանկարով: Եվ, չգիտես ինչու, ամեն հրապարակային ելույթի ժամանակ սկսում է պայքարել ինքն իր ստվերի դեմ՝ իրեն դնելով ծիծաղելի վիճակի մեջ: Հարցազրույցներից մեկում, անդրադառնալով ՀՀ Ազգայի ժողովի գործունեությանը, երկրորդ նախագահը ասել էր. «Հասարակությունն ընտելացել է բազմաթիվ քաղաքական գործիչների անսկզբունքայնությանը, բայց իշխանության ինստիտուտներից մեկի հանրության աչքի առաջ այսչափ «ճարպիկանալը» շոկ է առաջացնում»: Շատ շուտ մոռացվեցին Ազգային ժողովի խամաճիկների ծաղկաբույլը, որոնք ոտքի տակ էին թափվում հենց իր ժամանակաշրջանում: Ի վերջո, չպետք է մոռացության տալ, որ քաղաքական գործիչներին փչացնելու, բանտերը նետելու և պառլամենտում անուղեղ առանձնյակներ բուծելու ավանդույթը առանձնակի դաժանությամբ նաև Քոչարյանի ժամանակաշրջանին բնորոշ երևույթ էր… Իսկ օրեր առաջ «Նոև կավչեգ» թերթին տված հարցազրույցում Քոչարյանը ուղղակի փայլում է դեմքի լուրջ արտահայտությամբ իր ժամանակաշրջանում առանձնակի զարգացած մենաշնորհները և չինովնիկների կամայականությունները մոռացության տալու հատկությամբ՝ թերևս ցանկանալով գերազանցել թվանկարչության ու կեղծիքի՝ իր իսկ սահմանած ռեկորդը: Քոչարյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարում է. «Առաջնահերթություն դարձնել տնտեսության աճն ու աշխատատեղերի ստեղծումը, այլ ոչ թե ամեն գնով բյուջեն լցնելը: Ստեղծել արդար մրցակցային միջավայր բիզնեսի, հատկապես՝ մանրի և միջինի համար: Դրան հնարավոր չէ հասնել առանց տնտեսության ապամենաշնորհացման և ազդեցիկ չինովնիկների ու նրանց մտերիմների ախորժակի զսպման»: Այստեղ են ասել՝ դե կներես, էլի՛: Վերհիշենք Քոչարյանի օրոք տնտեսության մոնոպոլիզացման աննախադեպ աճի տեմպերը, օլիգարխների սանձարձակությունները, «ախրանիկների» իշխանապետությունը, երբ երկրում տեր ու տնօրինություն էին անում ամենատարբեր տրամաչափի վզով տերերի նույն տրամաչափի վզերով թիկնապահները, և ուշադիր կարդանք այս մարդու մտքի թռիչքները: Ու՞մ վրա է մուննաթ գալիս երկրորդ նախագահը, հնարավո՞ր է նշել մի մարդու անուն, ով Հայաստանում օլիգարխ է դարձել Քոչարյանի իշխանությունից հետո ընկած ժամանակահատվածում: Եվ մտքով թեթևակի հիշենք նրանց պահվածքը «ուժեղ» նախագահ Քոչարյանի օրոք, երբ իրենց հաստավիզների շնորհիվ ուղղակի ահ ու սարսափի մեջ էին պահում հասարակությանը: Եվ այդքանից հետո, հետաքրքիր է, ու՞մ է հիմարի տեղ դնում Ռոբերտ Քոչարյանը: Խոսելով իր օրոք արձանագրված տնտեսական երկնիշ աճի մասին՝ երկրորդ նախագահը փորձում է կրկին ճարպկորեն մոլորության մեջ գցել հասարակությանը: Չենք մոռացել, չէ՞, նրա օրոք երկրի ամենաառանցքային կառույցի՝ վիճակագրական ծառայության մասին: Քոչարյանի թվանկարչական տաղանդի մասին լեգենդներ էին պատմում: Եվ որպեսզի փակենք այն կեղծ թեզը, թե նրա օրոք իսկապես կայուն աճ է եղել՝ բերեմ ամենատարրական օրինակը. նա հայտարարեց, որ երկրում ստեղծելու է տարեկան 40 000 աշխատատեղեր: Քոչարյանի թվանկարչական ծառայությունը (իմա՝ Վիճվարչություն), որը տաղանդավոր կերպով նկարում էր նախագահի հայտարարած ցանկացած թիվ, այդ թիվն էլ նկարեց, այն դեպքում, երբ գործազրկությունը ուղղակի խեղդում էր երկրի տնտեսությունը: Պատկերացնու՞մ եք, առավելագույնը երեք միլիոն բնակչության պարագայում, երբ մոտավոր հաշվարկներով, ծերեր- երեխաներ - դպրոցականներ - ուսանողներ - անգործունակներ և այլ կատեգորիաներ հանած, շուրջ 400 000 աշխատունակ մարդ կա, որոնց մեծամասնությունը, ամեն դեպքում, որևէ աշխատանքում ներգրավված է, 40 000 աշխատատեղը ինչպիսի բեկում կմտցներ տնտեսության մեջ: Եվ, պատկերացրեք, քոչարյանական թվանկարչությունը անամոթաբար նկարեց այդ չարաբաստիկ թիվը, և այդպես էլ չհասկացանք, թե ով ում հիմարի տեղ դրեց: Ուղղակի պարտադիր է հիշել այւս ամենի մասին, որովհետև Քոչարյանի հայտարարությունները բացահայտ ցինիզմ և ծաղր են հասարակության հասցեին: Եվ մի քանի դիտարկում, թե ինչու «ուժեղ» նախագահը, որը սովորաբար նախընտրում է հանդես գալ «Ճ» դասի թերթոններով, խուսափում է խոսել այն հարցերի մասին, որոնց, վաղ թե ուշ, պետք է պատասխանի: Ինչ որ չեմ հիշում, որ մեր որևէ այլ քաղաքական առաջնորդ սրճարաններում մարդ սպաներ և մի հատ էլ հոխորտար: Նա «Առագաստ» սրճարանում կատարվածը (որտեղ, ինչպես հայտնի է, նրա թիկնապահները բազմաթիվ մարդկանց աչքի առաջ պարզապես ծեծելով մարդ են սպանել) որակեց որպես քաշքշոց, որի արդյունքում մարդ է մահացել: Եվ ավելացրեց՝ «եթե այդ մարդը կենդանի լիներ, ես նրան շատ բան կասեի»: Այդ «ուժեղ» մարդը դեռ պետք է պատասխանի, թե ինչու էին ընդդիմախոսները անհապաղ կեղծ հոդվածներով բանտերը նետվում, և ինչու էին այլախոհ լրատվամիջոցները պարզապես փակվում: Այդ «զորեղ» առաջնորդը առ այսօր լռում է մարտի մեկի ողբերգության մասին, որի ճարտարապետն է և սառնասիրտ իրականացնողը: Մեկ անգամ գոնե համարձակությունը չներե՞ց՝ խոսելու այդ մասին: Այդ «հսկան» դեռ պետք է պատասխանի, թե ինչ բարոյական իրավունքով է խոսում իր օրոք երկրի արտաքին պարտքի անշեղ մարման մասին, երբ պարզապես կոպեկների դիմաց Ռուսաստանին նվիրեց Հայաստանի տնտեսության ամբողջ ողնաշարը՝ փոխարենը լեգիտիմություն գնելով: Դա այն շրջանն էր, երբ Ռուսաստանը աննախադեպ տնտեսական աճ էր արձանագրում և մեծահոգաբար ներում էի իր գործընկերների՝ Կուբայի, Բելառուսի և այլ երկրների տասնապատիկ ավելի մեծ պարքերը: Գույք պարտքի դիմաց տխրահռչակ ծրագրով Քոչարյանը Հայաստանը մեկ փաթեթով նվիրեց Ռուսաստանին, և դեռ հոխորտում է իր կողմից իրականացված տնտեսական անթերի քաղաքականության մասին: Եվ դեռ նրա մտքով անցնում է, որ որևէ մեկը կմոռանա՞ իր այդ «հերոսությունը»: Այս ամենը չնչին մասն են այն մղձավանջի, որ կարելի է թվարկել քոչարյանական կառավարումից: Եվ այսքանից հետո՝ ուժեղ նախագահ: Սրանք թույլ մարդուն, թույլ ղեկավարին բնորոշող հատկություններ են, ընդամենը: Քոչարյանը թող չփորձի թաքնվել Հայաստանի ձախողումների հետևում: Ինքը այդ ձախողումների գլխավոր ճարտարապետն է և երբեմն ինքն իրեն խաբում է, թե հասարակությունը մոռացել է իր իրական կերպարը: Եվ վերջում, վերջին հարցազրույցում հնչած շատ հետաքրքիր մի նրբերանգի մասին: Ռոբերտ Քոչարյանը, որ Հայաստանի քաղաքական բառապաշարը և պատմությունը հարստացրեց «կլիզմա», «վատ պարողին խանգարող հանգամանքներ», «մոսկա» և այսպիսի այլ քաղաքագիտական տերմիններով` հայտարարել է, որ իր՝ վերջերս կարդացած և դուր եկած գիրքը Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Why nation fails» գիրքն է, իսկ հիմա կարդում է ֆրանսիացի տնտեսագետ Թոմաս Պիկետիի «Capital in the 21st century» գիրքը: Կներեք, բայց ինչ որ չեմ հիշում Քոչարյանի անգլերենի իմացությունը, ինչպես նաև Քոչարյանի «կարդացածությունը» երբեք ոչ մի կերպ չի դրսևորվել ոչ հրապարակային հայտարարությունների, ոչ էլ հարցազրույցների ընթացքում: Ընդհակառակը, նա մշտապես աչքի է ընկել աղքատիկ, գավառային բառապաշարով, իսկ նրա հարցազրույցներից «գրասենյակի» պատրաստած շաբլոն տեքստերի սուր հոտ է փչում... Առայժմ այսքանը... Վարուժան Բաբաջանյան
Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»