Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Երկակի ստանդարտներ. դեգերումներ կոռուպցիայի դեմ պայքարի անդաստանում

Օրերս ՀՀ կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Տեղեկությունը, անշուշտ, լայն արձագանք ստացավ սոցիալական ցանցերում: «Բարեւ Երեւան» դաշինքի և Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Գայլերին գառ են պահ տալիս…»: Այնուհետև տիկին Բախշյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հավելեց. «Կարճ որ ասեմ, գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ»: Իհարկե, ինչպես միշտ խնդրի բուն էությունը թողած, քննարկումները ծավալվեցին մակերեսային հարթության վրա, որովհետև անկախ նրանից, թե այդ հանձնաժողովը ով կղեկավարեր՝ կոռումպացված պաշտոնյաները, թե Հռոմի պապը՝ էական չէ, որովհետև Հայաստանում կոռուպցիան կրում է համակարգային բնույթ, ընդ որում՝ իշխանության ամենավերին օղակներից մինչև ընդդիմություն, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիա, որի մասին բոլորը բարեպաշտորեն լռում են: Այն, որ Հայաստանում կոռուպցիան վերից վար արմատացած է բոլոր ոլորտներում՝ ուղղակի հայտնի փաստ է, բայց այն, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, բացի հայտարարություններ անելուց, ոչինչ չեն անում այդ կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է: Խնդիրն այն է, որ այս կամ այն կերպ առնչություն ունենալով տարաբնույթ կոռուպցիոն խժդժությունների՝ ընդդիմադիրները մեծամասամբ խուսափում են կոնկրետ դեպքեր մատնանշելու և դրանց վերացման ուղղությամբ պայքար ծավալելու «գլխացավանքից» և այդ բեռը հիմնականում մնում է լրատվամիջոցների վրա, ովքեր երբեմն իրական բացահայտումներ են անում և պայքարում դրանց դեմ.. Ինչու այսօր որոշեցի անդրադառնամ հենց տիկին Բախշյանի հայտարարությանը. հարգելի ընդդիմադիր գործիչը ինքը հենց էպիկենտրոնից հնարավորություն ունի պայքարելու, ասենք, կրթության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի դեմ, որովհետև այդ նույն ոլորտի առանցքային կառույցներից մեկի փոխտնօրենն է: Գիտեք, ինձ թվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարից պետք է խոսեն այն գործիչները, ովքեր ինչ որ բան արել են՝ գոնե իրենց շրջապատում այդ երևույթը կանխելու համար: Հակառակ պարագայում, երբ խոսում են ուղղակի ֆեյսբուքյան հարթակներում հիացական մեկնաբանությունների արժանանալու և կոռուպցիայի դեմ պայքարողի իմիջ ձևավորելու համար՝ ինձ համար որքան ողբերգական, նույնքան էլ ծիծաղելի է… Տիկին Բախշյան, մի հատ նայեք Ձեր կողքը: Խոսելով կոռումպացված պաշտոնյաների մասին (ընդ որում՝ լիովին իրավացիորեն), Դուք երբևէ չեք խոսում մի կառույցի մասին, որի ղեկավարներից մեկը հենց դուք եք: Հիշեցնեմ, որ հարգարժան տիկինը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն է, մի կառույց, որտեղ դակվում են բոլոր դասագրքերը, և ըստ «չստուգված տեղեկությունների»՝ ոչ հեղինակների մտավոր զարգացման կամ սիրուն աչքերի համար: Տարիներ շարունակ խոսվում է, որ այդ դասագրքերը շրջանառության մեջ են դրվում հսկայական ատկատների շնորհիվ, և, ցավոք, երբևէ Ձեր շուրթերից ոչ միայն նմանատիպ հայտարարություններ չեն հնչել, այլև չենք տեսել որևէ քայլ՝ Ձեր կողմից ղեկավարվող ոլորտը խելքի բերելու ուղղությամբ… Ընդունում եք, չէ՞, որ ձեր կողմից շրջանառության մեջ դրված դասագրքերում աբսուրդի աստիճանի հասնող, մեղմ ասած, աղավաղումներ և թերացումներ կան... Չեմ խոսում քաղաքական կոռուպցիայի մասին, որը ևս ծաղկեց Ձեր շուրջը և որի զոհերից, թերևս, դարձաք դուք, երբ Ժառանգություն կուսակցության վարկանիշը աճուրդի հանվեց Ազատ դեմոկրատների հետ քաղաքական առևտրում, և Ժառանգության իրական նվիրյալները դուրս մնացին պառլամենտից… Տարիներ շարունակ ոչ մի խոսք չեղավ այն մասին, որ ընդդիմադիր բազմաթիվ կուսակցություններ, ցավոք, տեղեր էին վաճառում գործարարներին. Ի՞նչ էր սա, եթե ոչ քաղաքական կոռուպցիա… Այո, հասկանում եմ, որ իշխանական բարձր էշելոնում գտնվող գործիչները իմունիտետ ունեն իրենց հասցեին հնչող (հաճախ և մեծամասամբ արդարացի) քննադատությունների և մեղադրանքների վերաբերյալ, և նրանց քննադատելն ու բոստանը քար նետելը շահավետ է և վարկանիշ ձեռք բերելու համար հիանալի հնարավորություն, բայց հատկապես քաղաքական ամլության այս շրջանում գոնե հարկավոր էր նայել չորս կողմը և պայքարը սկսել հենց ձեզ շրջապատող քաղաքական և ոչ քաղաքական կոռուպցիայի դեմ: Արդյո՞ք մենք բոլորս չենք դառնում այս կոռումպացված համակարգի մի մասը, երբ խնայում ենք ոչ պակաս կոռումպացված այն աղբյուրները (այս դեպքում Կրթության ազգային ինստիտուտը, որի փոխտնօրենն եք), որից սնվում ենք և բարձրագոչ պայքարի իմիտացիա ենք անում «վերևների» դեմ՝ ոչինչ չասող ընդհանրական ձևակերպումներով… Իսկ իրական պայքարը, իմ կարծիքով, կլիներ այն, որ բռնեիք ձեր կողքը թևածող կոռուպցիայի ձեռքը և անարգանքի սյունին գամեիք իսկապես կոռումպացված և իսկապես թալանչի իշխանություններին՝ իրական քայլերի գնով… Թե չէ նստել կոռուպցիայի էպիկենտրոններից մեկում և գոռալ՝ բռնե՛ք գողին, ներեցեք, շատ պարզունակ և կասկածահարույց մոտեցում է… Իսկ իշխանությունները շարունակելու են միշտ լկտիաբար կեղեքել այնքան ժամանակ, մինչև մեր քննադատությունները լինեն հատվածական, ընդհանրացված և, կներեք, անձնապես շահավետ… Վարուժան Բաբաջանյան
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников