Blognews.am-ը գրում է.
Հորնչրչի զբոսայգում լուսանկարիչ Մարտին Լե-Մեյին հաջողվել է ցնցող կադր ֆիքսել, որում պատկերված է թռչնի մեջքին թռչող աքիսը։Գորսիում մի կին լուսանկար է հրապարակել ու պատմել, թե ինչպես, լոգարանից դուրս գալով, իր տանը այս ու այն կողմ թափառող երկու հորթերի է գտել։ Նա պատմել է, որ դուռը բաց էր թողել, ինչի արդյունքում հորթերը տուն են ներխուժել ու իրենց արտաթորանքը թողել ամբողջ բնակարանով մեկ։Լեհաստանի Կուտնո բնակավայրում որսի համար միմյանց հետ պայքարող թռչունները։Փոքրիկ գորիլան ուսումնասիրում է Չեխիայի հանրապետության Պրահայի կենդանաբանական այգում իր տարածքը։Ճապոնիայի Աոշիմա կղզու կատուները։ Այստեղ ամեն բնակչի դիմաց 6 կատու է ապրում։Չինաստանի Շանհայ բնակավայրի զբոսայգում Խիանից արվեստագետ Դայ Յուն աղյուսներից «Mercedes Benz» մեքենա է կառուցել։Հյուսիսային Կորեայի Փհենյանի շրջանում անտառատնկման միջոցառման շրջանակներում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծառ է տնկում։Հարավային Կորեայի Գապիոնգ բնակավայրի Չիոնգշինի աշխարհի խաղաղության կենտրոնում՝ Միասնության եկեղեցում կայացող զանգվածային հարսանիքի ժամանակ նիրհած փեսացուն...Միասնության եկեղեցին ֆինանսավորվում է ավետարանիչ Մուն Սունմյունգի կողմից 1954թ-ից, որտեղ առաջին զանգվածային հարսանիքը տեղի է ունեցել 1961թ-ին, երբ 33 զույգեր ամուսնացան։Պանդաների զույգը Չինաստանի Սիչուան նահանգի Յաան բնակավայրի՝ պանդաների Բիֆենգխիա բազայում։Բարսելոնայում «Բջջային աշխարհի 2015թ-ի կոնգրեսի» առաջին օրը տղամարդը փորձարկում է «Samsung»-ի նոր ակնոցները։ Տարբեր ընկերություններ են հավաքվել Բարսելոնայում՝ իրենց նոր արտադրանքները ցուցադրելու համար։Աշխատավորական կուսակցության առաջնորդ Էդ Միլբենդն ինքնալուսանկար է անում գինեկոլոգիայի բաժնի բուժքույրերի հետ։ Միլբենդն այցելել է Հեսթիգսի Քոնքուեսթ հիվանդանոց, որտեղ նա շրջել է տարածքով ու հանդիպել անձնակազմի հետ։NASA-ի տիեզերագնաց Տերի Վիրցը թվիթերում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված այս լուսանկարը՝ «Լողալով տիեզերքում՝ նայում եմ ներքևի արարչությանն ու գույների նոր երանգներ տեսնում» գրառմամբ։«Սոլար Իմպուլս 2»-ը Աբու Դաբիում փորձարարական թռիչքի ժամանակ։ Արեգակնային էներգիայով աշխատող մեկ տեղանոց ինքնաթիռը, որը միակն է իր տեսակի մեջ և կարող է օր ու գիշեր սավառնել առանց վառելիքի, պատրաստվում է մարտի 7-ին դուրս գալ իր առաջին շուրջերկրյա թռիչքին։Իրաքի կառավարական ուժերն ու դաշնակիցների զորքերը հրթիռ են բաց թողնումՍալահեդինի սահմանի մոտ գտնվող Դիյալա շրջանի հյուսիսային մասից՝ գրոհելով և փորձելով ԻԼԻՊ-ից հետ գրավել Տիկրիտ քաղաքը։Մինինգիտից տառապող 27-ամյա Պիտեր Լուտայան Ուգանդայի Կամպալա քաղաքի հատուկ կարիքավորների դպրոցում 8 տարի է անցկացրել՝ ոտքով ասեղնագործություն սովորելու համար։
Շարունակությունը՝ այստեղ: