ESem.am-ը գրում է.
Սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Արևիկ Գևորգյանը տևական ժամանակ էկրաններին լինելուց հետո դադար է առել: Սակայն դադարը նրա համար հարաբերական է: Հեռուստասերիալներում խաղալուց հետո Արևիկը որոշել է մասնագիտական կրթություն ստանալ՝ որպես դերասանուհի: Թատերական ինստիտուտի ուսանողուհին այժմ իրեն նվիրել է ուսմանը:) ESem.am-ը բլից հարցազրույց է ունեցել նրա հետ:
-Ո՞րնէեղելառաջինդերդսերիալներում:
– «Աննա» հեռուստասերիալում Լիզայի կերպարը:
-Ի՞նչնշանակությունէունեցելայնքեզհամար:
– Այն ինձ համար բացահայտում էր մի ոլորտի, որտեղ նախկինում չէի եղել:
- Ինչո՞ւ այժմ չես նկարահանվում սերիալներում:
-Ուսմանս պատճառով, ավելի ճիշտ՝ հանուն ուսման:) Երբեք չեմ լինի այն ուսաանողների շարքում, ովքեր պնդում են, թե ինստիտուտը ոչինչ չի տալիս:
- Ավելի հաճախ ներկայացել ես սերիալներում: Դրանքչափազանցշատենքննադատվում: Վրդովվո՞ւմեսդրանից:
– Քննադատություն շատ եմ սիրում: Նշանակում է՝ ինչ-որ բան շնչում է: Դրանց չեմ վրդովվում, ոչ էլ դեմ եմ սերիալներին: Կան այնպիսի նյութեր, որոնք պարզապես անհնար է ներկայացնել 2 ժամոմ: Եթե նյութը լավն է, ինչո՞ւ ոչ, թող սերիալ լինի:
-Քեզհաճա՞խեննույնացնումկերպարներիդհետ, դաքեզնյարդայնացնո՞ւմէ:
– Ավելի շատ հարցնում են, թե ինչ նմանություն կա Արևիկի ու տվյալ կերպարիս միջև: Անտանելի չեմ սիրում այդ հարցը, քանի որ աշխատանքս չի կայանում նրանում, որ զուգահեռներ տանեմ. իմ աշխատանքն է՝ ներկայացնել կերպարս իր բոլոր դրական ու բացասական կողմերով, փորձել զգալ բոլոր ուժեղ և թույլ կողմերը: Աշխատանքն այնքան մեծ է, որ զուգահեռների համար ժամանակ չի մնում:
Իհարկե, ես մնում եմ Արևիկը, ով ներկայացնում է իր կերպարը:
-Այժմ թատրոնումզբաղվածությունունե՞ս:
- Այո: Հիմա Զառա Անտոնյանի և Ռուբեն Բաբայանի գլխավորությամբ«Թմբկաբերդի առումը» ներկայացմամբ մասնակցում ենք «Արտավազդ» մրցանակաբաշխությանը:
- Հիմնականումներկայացելեսառաջնայինկերպարներով, գլխավորդերխաղալըկարևո՞րէքեզհամար:
- Բոլորովին, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է կամ՝ այդ մոտեցումն իմը չէ: Ես հայտնի լինելու ձգտում էլ չունեմ, ավելի շատ՝ ցանկանում եմ լինել պահանջված:
-Ո՞րդերնեսառանձնահատուկհամարում քոխաղացանկում:
-Հաջորդը:)