Newmag.am-ը գրում է.
Ոչ ոք չէր էլ մտածում, որ կգա մի օր, և երբեմնի սիրված դեմքերը կհայտնվեն հայկական էստրադայի արխիվում:
Աստղերի գործն էլ գործ չէ: Եթե մի քանի ամիս տեսադաշտում չեն երևում, միանգամից սկսվում են ասեկոսեները. Հայաստանում չեն, նեղացել են, բաժանվել են, դեպրեսիայի մեջ են, «օդերը փակել են», ու այդպես շարունակ:
Նրանցից շատերի աստղը տեղական շոու բիզնեսում փայլեց կայծակնային արագությամբ: 90-ականներին նրանց գիտեին գրեթե բոլորը ու չէին էլ մտածում, որ կգա մի օր, և երբեմնի սիրված դեմքերը կհայտնվեն հայկական էստրադայի արխիվում:
Աննա Արմենակյան. Հուսով եմ, որ շատ մոռացված չեմ
Աննա Արմենակյանին ոչ բոլորն են մոռացել: Այժմ ԱՄՆ-ում հայ երեխաներին վոկալի և երաժշտության դասեր է տալիս: Երկար դադարից հետո երգչուհին վերջապես որոշել է հրապարակավ խոսել իր մասին և այդ անկեղծ խոստովանությունը վստահել է հենց մեզ:
«Ես պետք է հիասթափեցնեմ ձեզ, քանի որ վերջին երեք տարիներին իմ՝ իբրև արվեստագետի, ստեղծագործողի կյանքը չափազանց պասիվ և միապաղաղ է: Ես խաղաղ հարմոնիայի մեջ եմ ինքս իմ և իմ երաժշտական ապրելակերպի, ստեղծագործական եռանդի հետ: Այդ ամենը միաձուլվել է որդուս' 2 տարեկան Ալեքսի և նորածին բալիկիս մեջ: Լինելով երգահան-երգչուհի` այսօր վստահ կարող եմ ասել, որ իմ զավակը միակ շեդևրն է, որին ես սպասում և փնտրում էի շատ վաղուց:
Երբ որ պատրաստ լինեմ վերադառնալ բեմ և վերսկսել իմ երգարվեստը նորից ու նոր շնչով ու ավելի հասուն ասելիքով, հուսով եմ, որ շատ մոռացված չեմ լինի և դեռ կունենամ հավատարիմ երկրպագուների բանակ, ինչպես ունեի 2004-ին, երբ մեկնեցի Հայաստանից: Շնորհակալ և զգացված եմ, որ հնարավորություն ընձեռեցիք վերջապես անկեղծ լինել մինչև վերջ: Ես երջանիկ եմ այն ամենով, ինչ ունեցել եմ և ինչ ունեմ այսօր և կունենամ վաղը»:
Մայա Մարգարյան. «Արձագանք»-ի զինվորը
Նրա «Զինվոր ես, զինվոր ես» երգը շատերն են հիշում: Արդեն երկու տարի Մայա Մարգարյանն ակտիվ է միայն «Ֆեյսբուք»-ում:
Ռեժիսոր Տիգրան Դավթյանի հետ ամուսնանալուց հետո երգչուհին որդի ունեցավ և հիմա խիստ զբաղված է նրա խնամքով:
Ստեղծագործական նորություններ դեռ չունի: Ապրում է արտերկրում:
Շարունակությունը` այստեղ: