Esem.am-ը գրում է.Զգեստապահարանը թարմացնելու ամենահարմար ժամանակահատվածըգարուննէ, սակայն ոչ բոլոր իրերն են արժանի, որոնց կարող ենք երկրորդ հնարավորությունը տալ: Շատ է գրվում 2015-ի նորաձև թրենդերի մասին, սակայն նորաձության գիտակներն արդեն մանրամասն ուսումնասիրել և պարզել են, թե ինչ չի կարելի հագնել կամ դնել այս գարնանը:
Եվ այսպես, ներկայացնենք հակաթրենդ 2015-ի ցանկը, որոնց կանդրադառնանք նաև առանձին-առանձին. «սուլթան» կամ «աֆղան» տաբատներ, կակաչ-կիսաշրջազգեստ, չափազանց կիպ զգեստ, բասկայով զգեստներ, կարճ գոտկատեղով ջինսեր, կոմպլեկտ զարդեր, պլատֆորմով և բարդ ձևվածքի տակացուներով կոշիկներ, բարձր տակացուներով մարզակոշիկներ և կեդեր:
Նույն գույնի կամ երանգի կոշիկներ, պայուսակ, գոտի և ձեռնոցներ: Կոշիկների գույնին համապատասխան պայուսակ. Ինչը կարող է լինել սրանից ավելի վատ: Այն կանոնը, թե «ձեռնոցը, կոշիկները, պայուսակն ու գոտին պետք է միևնույն գույնի և նույն մատերիալից լինեն» այլևս չի գործում: Հակառակը, նույն գույնի համադրությունը անճաշակության և երևակայության բացակայության նշան է: Ակնհայտ կոմպլեկտ կերպար ստեղծելը փոքր-ինչ պարզուակ է թվում:
«Սուլթան» կամ «աֆղան» տաբատներ. պարզապես մի՛ հագիր դրանք: Չէ, դրանցով, իհարկե, շատ հարմար է թավալ գալ բազմոցի վրա դրանք գուցե անփոխարինելի լինեն տաք եղանակին քաղաքից դուրս գնալու համար, սակայն իրականում ոչ ոք արդեն չի կարող հստակ ասել՝ այս տաբատները երբևէ նորաձև եղե՞լ են: Ազատ թափվող տաբատները նույնպես շատ հարմար են:
Կիպ, մարմինն ընդգծող զգեստ. նորաձևությունն այսօր ձգտում է «մաքսի» չափսին և լայն ձևվածքներին: Ժամանակակից երևալու համար, եթե նույնիսկ գեղեցիկ կառուցվածք ունես, հարկավոր է փոքր-ինչ օդ թողնել սեփական մարմնին շնչելու համար: Թող մաշկի և կտորի արանքում թեկուզ «բուֆերային գոտի» մնա, որը միաժամանակ կպաշտպանի քեզ երկիմաստ ուշադրությունից: Հավատա, եթե իսկապես գեղեցիկ կառուցվածք ունես, այն, այսպես թե այնպես, կնկատեն:
Զույգ (կոմպլեկտ) զարդեր. միանման լանջազարդը, ականջօղերն ու թևնոցը վաղուց նորաձև չեն: Հակառակը, այդպիսի հավաքածուն «մովե տոն»՝ անճաշակություն է համարվում: Աշխատիր զարդերի հարցում հիմնական շեշտադրումն անել մեկ զարդի վրա՝ թող որ դա լինի միայն խոշոր վզնոց կամ թևնոց: Եթե նախընտրում ես էթնիկ զարդեր, բոհո-շիկ կամ հիպիական ոճը, ապա կարող ես կիրառել մեծ քանակությամբ զարդեր, սակայն կերպարդ չպետք է հիշեցնի մեծածախ վաճառքի ցուցադրման քայլող մանեքենի:
Բարդ ձևերի տակացուներ. զարմանահրաշ տակացուներ, սյուրռեալիստական կրունկներ, մեխ-կրունկներ, քարեր՝ այս ամենը մնացին անցյալում: Դիզայներներն այսօր առաջարկում են պարզ երկրաչափական ձևերի կոշիկներ ու պայուսակներ:
Կարճ գոտկատեղով տաբատներ և ջինսեր. Երևում է, ոչ բոլորին է հայտնի, որ սթրինգը ցուցադրելն այլևս նորաձև չէ: Կարճ գոտկատեղով ջինսերը նորաձևությունից դուրս են եկել հինգ տարի առաջ, իսկ հիմա՝ երկար գոտկատեղի կարճ դարաշրջանից հետո, վերջապես վերանշանավորվեց առողջ բանականությունը. շնորհակալություն, վերջապես կանայք կարող են հագնել նորմալ գոտկատեղերով հարմար տաբատներ ու ջինսեր:
Կլոր քթեր և պլատֆորմեր. 10 տարի առաջ նորաձև էին շատ երկար, սուր և չափազանց նեղ քթերով կոշիկները, որոնք խանգարում էին քայլել, դրանց քթերը ցցվում էին վերև, ինչպես սուլթանի մաշիկները: Կարծես դրանց մասին հիշողություններն այնքան են վնասել որոշ «մոդնիցաների» հոգեկան աշխարհը, որ նրանք մինչ այսօր սարսափով են հիշում, այսպես կոչված, «ծիծակ» կոշիկները: Միայն թե կլոր քթերով և պլատֆորմով կոշիկներն էլ են նորաձևությունից դուրս եկել: Դրանց փոխարինելու են եկել դասական «լոդկա» կոշիկները՝ չափավոր նեղ և եռանկյունի կոկիկ քթերով, որոնք զարդարում են ցանկացած ոտք՝ դրանք տեսողական առումով դարձնելով փոքր և նուրբ:
Կակաչ-կիսաշրջազգեստներ. հնարավոր է՝ դրանք վերադառնան, սակայն այժմ կակաչ-կիսաշրջազգեստներըհակաթրենդ են: Իսկ կիսաշրջազգեստներիառավել այժմեական ձևվածքը «տրապեցիան» է, արև-կիսաշրջազգեստը՝ 70-ականների ոճի:
Բարձր տակացուներով կեդեր, սպորտային կոշիկներ. Հաստ, բարձր տակացուներով կեդերն ու սպորտային այլ ոճի կոշիկները, որոնք կարծես հոր հիշեցնեն, դուրս են եկել նորաձևությունից: Եթե լուրջ, ապա երբևէ տեսե՞լ ես թեկուզ մի աղջկա, որի ոտքին այս կոշիկները գեղեցիկ են նայվել: Փոխարինիր դրանք սովորական կեդերով ու սպորտային կոշիկներով, որոնք այժմ էլ նորաձև են:
Բասկայով զգեստներ և կիսաշրջազգեստներ. Բասկան լուծում չէ բոլոր այն խնդիրների, որոնք հեշտությամբ լուծվում են սպորտի և ճիշտ սնվելու միջոցով: Այնպես որ բասկայով զգեստներն ու կիսաշրջազգեստները ուղարկում ենք արխիվ և՝ առաջ, պատրաստվելու գարուն-ամառ 2015-ին: Սեփական զգեստապահարանի «բանդաժ»-շրջազգեստներից նույնպես պետք է հրաժարվել: