Ժամանակակից մարդու մոտ կտտանքների զենքը ասոցացվում է միջնադարյան խելացնոր գործիքների հետ: Ու քչերը կարող են պատկերացնել, որ այսօր ևս ժամանակակից աշխարհում կան մարդկանց հետ ֆիզիկապես ու հոգեպես հաշվեհարդար տեսնելու ոչ պակաս սարսափազդու եղանակներ:Orer.am-ը ներկայացնում է կտտանքների 10 եղանակ, որոնցից մարդիկ մահանում են նաև այսօր:
1. Վագրի նստարան Չինաստանում մեծ մտավախությամբ են վերաբերվում Ֆալունգուն շարժման հետևորդներին, որը ծագել է 1992-ին:Հենց դրա սկզբնավորումից սկսած՝ այս շարժման հետևորդներին խիստ պատժում էին: Պատիժներից մեկը կոչվում է վագրի նստարան:Մարդուն ամուր կապում են նստարանին՝ ոտքերը մեկնած, մեջքի տակ դնում են տախտակ: Ապա կոճերի տակ տեղադրում են աղյուսներ այնքան ժամանակ, քանի դեռ չեն պոկվել պարանները կամ չի կոտրվել ոտքերը:
2. Դժոխային բանտարկություն
Ֆալունգունի անդամներին, որոնց բախտը չի բերել ու հայտնաբերվել են, ավելի դաժան փորձություն է սպասվում, քան Վագրի նստարանն է:Սարքը ներառում է մի քանի զույգ ձեռնաշղթա ու ոտքի շղթաներ, որոնք միացված են պողպատե ձողերով: Ձողերը ճնշում են բանտարկյալի մեջքը, ինչը գրեթե անհնար է դարձնում քայլելը, նստելը, սնվելն ու զուգարան գնալը:
3. Տակերի հեռախոս
Մարդիկ, որոնք հայտնվում էին բանտ 1960-ականներին, ավելի քիչ էին ցանկանում հայտնվել Արկանզասի «Տակեր» բանտում:1960-ին բանտի բժիշկները անհնազանդ բանտարկյալների նկատմամբ սկսկեցին կիրառել սարք, որը հայտնի դարձավ որպես Տակերի հեռախոս:Սարքը գործում էր այսպես՝ բութ մատի շուրջ փաթաթում էին լար, մյուսը ամրացվում էր նրա սեռական օրգանին, ապա հեռախոսը միացվում էր լարին ու ամեն անգամ զանգ հնչելիս բանտարկյալի սեռական օրգանով անցնում էր հոսանք:Սարքը արգելվեց 1970-ականներին:
4. Գելարան
Չնայած այն բանին, որ գելարանը լայնորեն կիրառվել է Վերածննդի դարաշրջանում, վերջին հարյուրամյակի ընթացքում այդ գյուտի մասին նորից հիշեցին:Շատերն այդ կտտանքը գիտեն որպես «պաղեստինյան կախաղան», որի ժամանակ բանտարկյալին կախում են մեջքի հետևը կապված ձեռքերից: Երբ բանտարկյալը հոգնում է, նրա մարմինը առաջ է գալիս, իսկ շնչառությունը չափազանց դժվարանում է:
5. Սառը խցիկԲանտարկյալին ժամեր, օրեր ու անգամ տարիներ նստեցնում են օդորակիչի առաջ: Կոչվում է «արագացված հարցաքննության մեթոդ»:
6. Շուանգույ
Չինաստանում շուանգույը Կոմունիստական կուսակցության կողմից օգտագործվում է նրանց նկատմամբ, որոնց կասկածում են կոռուպցիայի մեջ: Մարդկանց առևանգում են, պահում կալանքի տակ մինչև 6 ամիս ժամկետով, մինչ կկայացվի դատավճիռը՝ մեղավո՞ր է նա, թե՞ ոչ:Այդ ժամանակ, ինչպես հայտնում են որոշ վկաներ, բանտարկյալների նկատմամբ կիրառում են կտտանքներ:
7. Գերմանական աթոռ
Կիրառվել է Սիրիայում պատերազմի ժամանակ: Ապստամբներին նստեցնում էին գերմանական աթոռի վրա: Ձեռքերն ու ոտքերը ամրացնում էին մետաղական նստարանին իսկ աթոռի մեջքը հետ էր իջեցվում: Դա մեծ ճնշում էր գործադրում ողնաշարի, վզի ու վերջավորությունների վրա՝ հաճախ առաջացնելով անդառնալի վնասվածքների:
8. ԿատուԿտտանքների միջոցները, որոնք հայտնի են պարզապես որպես «կատու», իրականում մտրակ են 9 վերջավորությամբ: Դրա «ճանկերը» կարող են հասնցել վերքերի շարքեր: Առաջին անգամ այն կիրառվել է Հին Եգիպտոսում, մինչ օրս պատժի այս տեսակը գործում է Տրինիդադ և Տոբագոյում:
9. Կտտանքների սիրիական խցիկ Կտտանքը իրականում պաշտոնական անվանում չունի, սակայն այն դրանից պակաս սարսափելի չի դառնում: Բանտարկյալին փակում են բանտախցում, իսկ մինչ այդ տեղադրում նեղ խցիկի մեջ՝ ձեռքերն ու ոտքերը կապած:
10. Սպիտակ կտտանք
Այս տանջանքը էմոցիոնալ ու ֆիզիկական կտտանքի տեսակներից երևի թե վատագույնն է: Մարդուն փակում են առանց պատուհանների սպիտակավուն ներկված սենյակում, կերակրում պլաստիկե սպիտակ ափսեի մեջ լցված սպիտակ բրնձով, նրան արգելվում է խոսել: