Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստան է ներկրվել ցողունային բջիջների նոր խմբաքանակ. Ղուլարյանի զառամյալ թարմությունն ու չծերացող ախորժակը

Հանրապետականների կադրային քաղաքականությունը, մեղմ ասած, շոկի մեջ գցեց բանականությունը դեռևս ամբողջովին չսպառած հանրությանը: Նույն մեռելը վեց անգամ թաղելու բանաձևը հասցրեց նրան, որ իշխանությունը վերածվեց էլիտար ծերանոցի, որտեղ իրենց ծերությունն են վայելում ժամկետանց և իրենց ՕԳԳ-ն կորցրած գործիչները: Արժե, թերևս, անդրադառնալ այդ կադրային «ֆրեշին», հասկանալու համար, որ բազմակի օգտագործման կադրերը ծախսատար են և անպիտան: Յուրաքանչյուր ոք, ով ազատվում է պաշտոնից, անպայման խցկվում է համակարգի որևէ ծակուծուկում՝ շարունակելով պետության հաշվին էլիտար ծերություն վայելել: Կապ չունի՝ այդ մարդը նախորդ պաշտոնում ամբողջովին տապալվել է, թե ոչ: Արմեն Ղուլարյանը Հայաստանի իշխանական համակարգի հնաբնակներից է: 1990-1996 թվականներին աշխատել է Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմում որպես նախագահի պաշտոնակատար, 1996-1999թ.՝ Իջևանի քաղաքապետ, իսկ 1999 թվականից՝ ՀՀ Տավուշի մարզպետ։ Փաստորեն, նա որպես մարզպետ պաշտոնավարել է 14 տարի, որից հետո Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։: Ասել, թե նրա պաշտոնավարության օրոք որևէ առաջընթաց է գրանցվել մարզում՝ նշանակում է խուսափել ճշմարտության հետ ուղիղ հանդիպումից: Ընդհակառակը, այդ տարիներին մարզը աչքի է ընկել ուռճացված հաստիքացուցակների, առանց համապատասխան վերաբերմունքի ամենաչնչին աշխատանքի անգամ չնշանակելու և պետական փողերը անորակ շինարարություններում մսխելու բարձր տեմպերով: Ինչ փոփոխություններ է արձանագրել մարզը նրա պաշտոնավարման տարիներին, քանի աշխատատեղ է ստեղծվել, անհայտ է, միայն հայտնի է, որ ավանդաբար քիչ արտագաղթի ցուցանիշ ունեցող տարածաշրջանում ևս արտերկիր մեկնողների թիվը աղետալի չափերի է հասել: Գյուղատնտեսությունը, զրկված լինելով պետական լուրջ աջակցությունից, դարձել է տնտեսության ոչ շահավետ ճյուղ. ավանդաբար խաղողագործությամբ զբաղվող շատ ընտանիքներ դադարեցրել են զբաղվել գյուղատնտեսության այս ճյուղով: Եթե խոշոր արդյունաբերական` չգործող կամ կիսատ գործող ձեռնարկություններ ունեցող մարզերում գործազրկության բարձր մակարդակն ինչ-որ տեղ հասկանալի է, ավանդաբար գյուղատնտեսական աշխատանքում ներգրավված մարզի բնակիչները պետք է գործազրկության խնդիր չունենային մի փոքր պետական աջակցության դեպքում: Տավուշը բացառիկ մարզերից է, որտեղ ճիշտ կառավարման շնորհիվ կարելի էր բարձր արդյունավետությամբ տնտեսություն ունենալ, որովհետև, բացի խորը արմատներ ունեցող գյուղատնտեսությունից, փայտի, քարի և այլ տեսակների արդյունահանումից, խիստ զարգացած է տուրիզմը՝ շնորհիվ անզուգական բնության: Մինչդեռ ի՞նչ ճիշտ կառավարման մասին է խոսքը: Արմեն Ղուլարյանը չխորշեց անգամ խցկվել մարզում զարգացող մանր սեկտորի մեջ և, հանուն անձնական շահի, այդ ոլորտին կործանիչ հարվածներ հասցնել: Շատերին է հայտնի, որ տարիներ առաջ հիմնադրված Իջևանի «Քարարտ» քարի վերամշակման գործարանը, որը զբաղվում է ֆելզիտի և տրավերտինի մշակմամբ, պետք է կառուցվեր հանքերի մոտ՝ Նոյեմբերյանի շրջանում, սակայն խոսակցություններ տարածվեցին, որ մարզպետն արգելել է գործարանի կառուցումը Նոյեմբերյանում և պահանջել է, որ կառույցը լինի միայն իր հայրենի Իջևանում: Դժվար է ասել՝ գավառական հայրենասիրությունն էր այդ քայլի պատճառը, թե` սեփական փայաբաժնի մասին խոսակցությունները, սակայն ակնհայտ է, որ մարզպետի արգելքի պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում: Պատկերացրե՛ք՝ որքան է ավելանում հումքի ինքնարժեքը, երբ քարը ավտոքարշակներով գործարան հասցնելու համար 70-80 կմ լրացուցիչ ճանապարհ է անցնում: Հիմա ինչ է ստացվում՝ պաշտոնից պաշտոն է տեղափոխվում մի մարդ, ով մարզը ղեկավարելու ընթացքում միայն արարողակարգային գործառույթներ է կատարել և որևէ դրական տեղաշարժով աչքի չի ընկել: Ավելին, ջարդել է տնտեսության մեջքը, մարզը թաղել կոռուպցիայի մետաստազների մեջ: Եթե ուսումնասիրեք ընդամենը երկու ոլորտ՝ մարզպետարանի ենթակայության հիմնարկների ուռճացված հաստիքացուցակները և նրա մտերիմների կողմից իրականացված պետական շինարարությունները (իհարկե, ոչ սիրուն աչքերի համար), ապա կհամոզվեք, որ նոր պաշտոն ստանալու փոխարեն այդ մարդուն պետք է պատասխանատվության ենթարկեն: Բայց, ՛՛ֆիզիկայի՛՛ օրենքներին հակառակ, Ղուլարյանը փոխնախարարի պաշտոն ստացավ: Սա՞ է արդյունավետ կառավարման բանաձևը: Եվ բավական է ձեր հետևից քարշ տաք ձեր ամբողջ ծերակույտը: Վերջին տարիների նշանակումներից տպավորություն է ստեղծվում, թե յոթանասունականներից սկսած Հայաստանում ծնելիությունը իսպառ վերացել է և նոր մարդիկ չեն ծնվել: Իշխանությունից ճահիճի հոտ է գալիս, ընդ որում այդ ճահիճը այնքան է նեխել, որ կլանում է անգամ այնտեղ հայտնված հատուկենտ նորմալ կադրերին: Հասարակությունը իշխանություններից սպասում է փոփոխություններ, ոչ թե Ղուլարյանի և մյուսների կյանքի որակի փոփոխությունը: Իսկ փոփոխությունների համար թարմություն է պետք: Տասնամյակներ շարունակ իշխանության ղեկին են նույն աբսուրդ դեմքերը, ովքեր ցանկացած առնետավազքի ժամանակ կարողացել են մեկ նավից հարմարավետորեն տեղափոխվել մյուս նավ: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան է ներմուծվել ցողունային բջիջների հսկայական խմբաքանակ, որ իշխող ծերակույտին հնարավորություն տրվի անընդհատ իշխել, իշխել մշտապես, սավառնել ամպերի մեջ: Եվ ցանկացած նոր իշխանություն թույլ է տալիս, որ նրանք շարունակեն կրծել պետության արմատները և սղոցել մարդկանց նյարդերը: Հասարակությանը հերթական փորձության մի տարեք: Նրանք առանց այն էլ թանկ են վճարել ձեզ իշխանության ղեկին թողնելու համար:
Почему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBank