Փոլ Ուոքերի ժառանգները դատի են տվել դերասանի հետ մահացած ընկերոջ ժառանգներին
LifestyleՓոլ Ուոքերի ժառանգների հիմնադրամը դատի է տվել դերասանի հետ 2013թ. ավտովթարից մահացած Ռոջեր Ռոդասի ժառանգներին: Ինչպես հաղորդում է Orer.am-ը` վկայակոչելով The Hollywood Reporter-ին, հայցվորները պահանջում են վերադարձնել Փոլին պատկանող ավտոմեքենաները:
Հայցվորները պնդում են, որ Ռոդասը օգտվում էր ընկերոջ ավտոպարկից, որի մեջ մտնում էին 17 ավտոմեքենա, այդ թվում՝ 1969թ.-ի Ford Mustangև Audi R8: Նրա մահվանից հետո ժառանգները ոչ միայն չեն վերադարձրել փոխադրամիջոցները, այլև վաճառել են դրանցից մի քանիսը՝ առանց տեղյակ պահելու Փոլ Ուոքերի հիմնադրամին: Դերասանի ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչները և՛ գրավոր, և՛ բանավոր կերպով պահանջել են պարզաբանել իրավիճակը, բայց պատասխան չեն ստացել:
Հիշեցնենք, որ ավտովթարը, որից մահացան Փոլ Ուոքերն ու Ռոջեր Ռոդասը, տեղի է ունեցել 2013թ. նոյեմբերի 30-ին: Porsche Carrera GT ավտոմեքենան, որի ղեկի դիմաց նստած էր Ռոդասը, մեծ արագությամբ բախվեց ծառին և այրվեց: Հետաքննությամբ պարզվեց, որ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան:
Ռոդասը, ստանալով կյանքի համար վտանգավոր տրավմաներ, տեղում մահացավ, իսկ Ուոքերը մահացավ մի փոքր ուշ՝ ծանր կարգի այրվածքներից և թունավոր գազերից թունավորվելուց: Երկուսի արյան մեջ էլ ալկոհոլ կամ այլ նմանատիպ նյութեր չեն հայտնաբերվել:
X