Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ուղերձի նախագիծ է հրապարակել

«Չորրորդ իշխանություն» թերթում մարտի 24-ին հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը: Այն ներկայացված է ստորև:

Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես այնուամենայնիվ նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը:

1. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300 հազ. հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:

3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած և նույն թվականի ընթացում գրեթե իր ավարտին հասցված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1.5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները, մի կերպ ապաստան են գտել հարևան երկրներում:

4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանայն կայսրությունում հայ բնակչության տեղահանության և կոտորածների տեղի ունեցող փաստը՝ միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամներն անձնական պատասխանատվության են ենթարկվելու և խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար:

5. 1919-1920 թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադ վե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսկացության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի վճիռներ:

6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում:

7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան` աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են՝ Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Նիդեռլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) և Բոլիվիան (2014թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական և հումանիտար կազմակերպություններ:

8. Հավատարիմ լինելով «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին` Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործության, հետևաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը:

9. Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին:

10. Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը` դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան և համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը:

11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին` Հայաստանի Հանրապետությունը խնդրում է. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրաինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ և այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով:

12. Հայաստանը պատրաստ է 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջև՝ վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողվի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով: Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռևս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որևէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից: Եվ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը:

13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը:

Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազագային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը՝ ես ամենևին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու և պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները: Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե իհարկե նպատակն աշխարհի համակրանքը շահելն էր, և ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը: Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ: Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա:

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 11-ին բաց նամակ էր հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին`առաջարկելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա նոր ուղերձ մշակել: Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս պատասխան նամակում ասել էր, որ «կտրականապես մերժում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները»՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: ՀՀ առաջին նախագահը բավարարվել էր Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Մարտի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հերթական հոդվածով` կրկին քննադատելով Ցեղասպանության համահայկական հռչակագիրը:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»