Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ» Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ» «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»


Տեր-Պետրոսյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ուղերձի նախագիծ է հրապարակել

Քաղաքական

«Չորրորդ իշխանություն» թերթում մարտի 24-ին հրապարակվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը: Այն ներկայացված է ստորև:

Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես այնուամենայնիվ նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը:

1. 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:

2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300 հազ. հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:

3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած և նույն թվականի ընթացում գրեթե իր ավարտին հասցված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1.5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները, մի կերպ ապաստան են գտել հարևան երկրներում:

4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանայն կայսրությունում հայ բնակչության տեղահանության և կոտորածների տեղի ունեցող փաստը՝ միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամներն անձնական պատասխանատվության են ենթարկվելու և խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար:

5. 1919-1920 թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադ վե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսկացության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի վճիռներ:

6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923 թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում:

7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան` աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են՝ Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Նիդեռլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) և Բոլիվիան (2014թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական և հումանիտար կազմակերպություններ:

8. Հավատարիմ լինելով «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին` Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործության, հետևաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը:

9. Հայաստանի Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին:

10. Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը` դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան և համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը:

11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին` Հայաստանի Հանրապետությունը խնդրում է. Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրաինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ և այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով:

12. Հայաստանը պատրաստ է 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջև՝ վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողվի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով: Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռևս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որևէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից: Եվ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը:

13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը:

Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազագային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը՝ ես ամենևին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու և պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները: Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե իհարկե նպատակն աշխարհի համակրանքը շահելն էր, և ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը: Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ: Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա:

 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փետրվարի 11-ին բաց նամակ էր հղել գործող նախագահ Սերժ Սարգսյանին`առաջարկելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա նոր ուղերձ մշակել: Տեր-Պետրոսյանը պատրաստակամություն էր հայտնել այդ նպատակով հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս պատասխան նամակում ասել էր, որ «կտրականապես մերժում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի որակումները»՝ միաժամանակ նշելով, որ պատրաստ է հանդիպել նրա հետ: ՀՀ առաջին նախագահը բավարարվել էր Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Մարտի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել հերթական հոդվածով` կրկին քննադատելով Ցեղասպանության համահայկական հռչակագիրը:

Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ)