Քաղցկեղի վտանգի պատճառով հեռացրել են Անջելինա Ջոլիի ձվարանները
LifestyleԻնչպես հայտնում է Orer.am-ը, Անջելինա Ջոլին ձվարանների հեռացման պրոցեդուրա է ընդունելԱնջելինա Ջոլին անցել է օֆերոկտոմիայի կամ ձվարանների հեռացման պրոցեդուրա, որպեսզի ապահովագրի իրեն քաղցկեղի հնարավոր առաջացումից: Այս մասին ինքը՝ դերասանուհին, պատմել է NY Times-ում հրապարակված հոդվածում:
Ջոլիի խոսքերով՝ մի քանի շաբաթ առաջ իրեն բուժող բժիշկը զանգել եւ հողորդել է, որ վերջին անալիզներից մեկում հայտնաբերվել են մի շարք գոյացություններ, որոնք կարող են վկայել, որ քաղցկեղ է սկսվում: Մի քանի մասնագետի հետ խորհրդակցելուց հետո, դերասանուհին որոշում է ընդունել՝ առանց հիվանդության ի հայտ գալուն սպասելու՝ ենթարկվել վիրահատական միջամտության:
Անջելինան ընդգծում է, որ կանայք չպետք է ընդունեն իր անկեղծությունը որպես ուղղորդում՝ գործելու, քանի որ իր դեպքը բարդ է նրանով, որ ավելի վաղ իր ընտանիքում քաղցկեղ Է ախտորոշվել երեք կանանց մոտ, այնպես որ ինքը չԷր ցանկանում ռիսկի դիմել: Դերասանուհին հավելում է, որ պատրաստ է այն փոփոխություններին, որոնք կկատարվեն օրգանիզմում՝ կապված հորմոնային թերապիայի հետ, որը սպասվում է իրեն, բայց նա ուրախ է, որ իր երեխաները երբեք չեն ասի՝ մեր մայրը մահացել է ձվարանների քաղցկեղից: