Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Ինչ խնամքի միջոցներ և կոսմետիկա են օգտագործում Հայաստանի ամենախնամված կանայք

Lifestyle

Որքան էլ խոսեն ներաշխարհի առաջնայնության մասին, միևնույն է` կնոջ համար միշտ էլ կարևորագույնն իր արտաքին գեղեցկությունն է: Հատկապես հեռուստաէկրանին հաճախ հայտնվող կանանց դեպքում, որոնց դեմքն ու կազմվածքը, կարելի է ասել, նրանց այցեքարտն են դառնում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իրենց արտաքին տեսքը պատշաճ պահելու համար և այդ առումով ի՞նչ գաղտնի հնարքներ ունեն, որոնցով կարող են կիսվել մեր ընթերցողների հետ` հետաքրքրվեցինք մի շարք ճանաչված գեղեցկուհիներից:

Լուիզա Ղամբարյանը վստահ է` որքան էլ մասնագետներ աշխատեն քեզ վրա, որքան էլ օգտվես կոսմետիկ նորամուծություններից, միևնույն է` ներքինը շատ կարևոր դեր է խաղում. կինը պետք է հոգով գեղեցիկ լինի: Այդուհանդերձ, 37-ամյա դերասանուհին բացահայտեց ինչ-ինչ գաղտնիքներ, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: «Օրվա ընթացքում շատ ջուր եմ խմում և շաբաթվա մեջ երեք օր սպորտով զբաղվում,- խոստովանում է նա»:

Հարցին, թե մշտազբաղ լինելով հանդերձ, ինչպե՞ս է հասցնում հետևել իր տեսքին, Լուիզա Ղամբարյանը պատասխանում է. «Ես չգրված օրենք ունեմ` որքան էլ զբաղված լինեմ, օրվա մի մասը պետք է ինձ տրամադրեմ, քանի որ դերասանուհու արտաքինը կարևոր նշանակություն ունի իր գործում: Այնպես որ խնամքը կարևորում եմ նախ մասնագիտությունից ելնելով, ապա նաև, իհարկե, որպես կին»:

Միևնույն ժամանակ նշելով, որ տղամարդիկ առավել հավանում են կնոջ բնական տեսքը, Լուիզան խորհուրդ տվեց կանանց և աղջիկներին զերծ մնալ կոսմետիկական ավելորդ միջամտություններից, տարանջատել առօրյա և երեկոյան շպարը: Նաև կոչ արեց չմոռանալ հաճախել մարզասրահ և սպա կենտրոն:

Թերևս չկա մեկը, այդ թվում նաև` կին, ով տեսնելով Գայանե Ասլամազյանին, չզմայլվի նրա գեղեցկությամբ ու կեցվածքով: Մինչդեռ 38-ամյա հաղորդավարուհին, որը նաև ֆիլմերում է նկարահանվում, խոստովանում է, որ երբևէ իրեն գեղեցկուհի չի համարել: «Գուցե տեսքս առինքնող է և ուշադրություն է գրավում, սակայն դա, ըստ իս, ավելի շուտ տարբեր բաղադրիչների խառնուրդի արդյունք է»- համեստորեն ասում է նա:

Թերևս այդ բաղադրիչների շարքում կարելի է նշել Գայանեի բարենպաստ գեները, ինքնաբավության զգացումը և... սերը: «Սիրում եմ ինձ ամեն տարիքում,- ժպտում է նա,- սակայն առավել շատ ինձ հավանում եմ ներկայիս տարիքում, թեև հայելու մեջ արդեն կնճիռներ եմ նկատում»:

Երբ հետաքրքրվում են, թե որն է իր հմայքի գաղտնիքը, հաղորդավարուհին տարակուսում է. «Անկեղծ ասած` դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե տարեցտարի ավելացող բովանդակությունը: Ինքս էլ երբեմն նայելով լուսանկարներս` հասկանում եմ, որ անցած ուղիս ինձ ավելի հետաքրքիր է դարձրել»: Ընդսմին նա չի ժխտում, որ հեշտությամբ կարող է արժանանալ մարդկանց բարեհաճ վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է իր նախընտրած խնամքի միջոցներին, որոնք թույլ են տալիս պահպանել իր ներկայիս տեսքը, ապա Գայանեն դժվարանում է մանրամասնել: Կամ գուցե չի՞ ցանկանում... Ասում է. «Նույնիսկ իմիջային փոփոխություն վաղուց արդեն չեմ անում: Փառք Աստծո, ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս ժամանակավորապես և երկարացնել վարսերը, և աչքերի ցանկացած գույն ստանալ... Իսկ մազերի գույնի առումով ես սևի նվիրյալ եմ և առհասարակ իմ ընտրած ոճի մեջ լավ եմ զգում»:

Իսկ կանանց և աղջիկներին Գայանեն խորհուրդ է տալիս, որ ավելի գնահատեն իրենց: «Կնոջ համար ամենակարևորը երջանիկ լինելն է, իսկ դա կախված է հենց իրենից»- համոզված է գեղեցկուհին:

Մշտապես հմայիչ ու խնամված Քրիստինե Պեպելյանը գրեթե ամեն անգամ հանրային վայրեր այցելելիս բազում հաճոյախոսություններ է լսում` բոլորը նշում են հատկապես նրա դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: Միևնույն ժամանակ 34-ամյա երգչուհին ոչ պակաս հաճույքով է նկատում շրջապատի կանանց գեղեցկությունը: «Երբ որևէ բարետես կին եմ տեսնում, անպայման ասում եմ այդ մասին»,- ժպտում է նա: «Երբևէ չեմ սիրել առատ ու ճչացող շպարը, բայց չեմ էլ ողջունում, երբ կանայք առհասարակ հրաժարվում են շպարից: Համաձայն եմ` բնական տեսքն ավելի գերադասելի է, այնուամենայնիվ, աշխատանքիս բերումով ստիպված եմ հաճախ գեղեցկության սրահներ հաճախել»,- ասում է Քրիստինեն` չմանրամասնելով սակայն, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հմայքը պահպանելու համար:

Մինչդեռ երգչուհին նշում է, որ առհասարակ մարզասրահ հաճախելու կարիք չունի: Նրա հպարտության առանձին առիթ է այն, որ երբևէ կազմվածքի խնդիր չի ունեցել: «Երևի գեներիցս է: Ուտում եմ ամեն ինչ, ցանկացած ժամի ու այնքան, որքան ուզում եմ»,- ասում է նա: Ապա անկեղծանում է. «Ճիշտն ասած` ինձ համար երբեմն նույնիսկ խնդիր է դառնում քաշ չհավաքելը: Ժամանակ է լինում, երբ ինձ չափազանց նիհար չեմ հավանում ու փորձում եմ մի քիչ քաշս ավելացնել, ու դա այնքան էլ հեշտությամբ չի տրվում»:

Քրիստինեն առհասարակ չի սիրում խորհուրդներ տալ, այդ թվում նաև` գեղեցկության գաղտնիքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր շաբաթաթերթն ընթերցող կանանց հաճույքով դիմեց. «Հիշեք, որ գեղեցիկ է այն կինը, որը ոչ միայն խնամված է, այլև գնահատված, ում կյանքում ամեն բան ներդաշնակ է»:

Երգչուհի Սյուզան Մարգարյանը արտաքինը խնամելու համար գեղեցկության սրահներից առավել ապավինում է ամենօրյա հիգիենային: Վարսերի գույնը փոխում է ըստ տարվա եղանակի` ձմռանն ավելի մուգ, իսկ ամռանը նախընտրում է ոսկեգույն երանգները: Վերջերս էլ սկսել է լողավազան հաճախել: «Դրանից հետո ասես նոր ծնված լինեմ»- խոստովանում է նա:

Երգչուհի Նառան երեկոյան և առավոտյան լվացվելուց հետո շատ է կարևորում քսուքների օգտագործումը: Երեք ամիսը մեկ գեղեցկության սրահում հատուկ 10-օրյա կուրս է անցնում` դիմակներ, մերսում և այլն: Ամենօրյա դիմակների հիմնական բաղադրիչը Մեռյալ ծովից է բերված: Գարնանից սկսած հաճախ վարունգի կեղևով դիմակներ է դնում: Տնից դուրս գալուց առաջ մոտ 1 ժամ հատկացնում է իր տեսքին:

Երգչուհի Էմմին դեմքի խնամքի համար հաճախ դիմում է հատուկ կոսմետոլոգի ծառայությանը: Տանն էլ, ըստ մաշկի «թելադրանքի», օգտվում է դիմակներից: Խորհուրդ է տալիս դեղաբույսերով դեմքի շոգեբաղնիք անել: Հնարավորինս հաճախ մերսումներ է ընդունում: Երբեմն էլ արտասահմանում սոլյարի է այցելում։

Նյութի աղբյուր՝ TV Մոլ

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном