Անցյալի 12 ամենահայտնի սեքս խորհրդանիշներ, որոնց մենք չենք մոռանա (լուսանկարներ)
LifestyleԱմեն ոք էլ կարիք ունի ընդօրինակման մոդելի, մարդ, ում մենք կարող ենք նայել և օրինակ վերցնել, ինչպիսին աշխարհի առաջնորդները, նյարդավիրաբույժները, ճարտարապետական տաղանդները, մաթեմատիկայի հրաշագործները, դերասանները, գիտնականները, գրողները… սեքս խորհրդանիշները:
Քիմ Քարդաշյանի մերկ մարմնից հագենալը կարծես թե բոլորի գործերի ցանկում է, հակառակ դեպքում էլ ինչի՞ համար նա պետք է իր ծննդյան հանդերձով ամեն շաբաթ նկարներ դներ, եթե մենք չենք ՆԱՅՈՒՄ: Սեքս խորհրդանիշները հիասքանչ են: Մենք ունենք մեր նախընտրելիները, մի քանիսին նշենք, ինչպես՝ Ջեսսիկա Սիմփսոն, Քեյթ Ափթոն, Ջեննիֆեր Լոպես, Պենելոպա Կրուս և Ժիզել Բունդխեն:
Ի գիտություն, մենք պարզապես չենք բացահայտում մեր համար սեքս խորհրդանիշներ: Նրանք մեր կողքին էին դարեր շարունակ (հավանական է մ.թ.ա. 50 թվականից. կարծում եմ Կլեոպատրան): Եկեք նայենք որոշ կանանց, ովքեր 1950-ականներին, 60-ականներին և 70-ականներին հետք են թողել, երբ կուրծքը դարձավ ազգային մոլուցք, իսկ Playboy ամսագիրը՝ յուրաքանչյուր տղամարդու փոքրիկ կեղտոտ գաղտնիքը: Ահա օրիգինալ սեքս խորհրդանիշները:

Մերիլին Մոնրո
Մերիլին Մոնրո էրոտիկ-սեքս-խորհրդանիշ լեգենդ է մի շարք պատճառներով: Բացի այն, որ նա ներկայացվեց Playboy ամսագրի առաջին համարում՝ դառնալով «Ամսի առաջին սիրելին» վիճելի ամսագրի 1953 թվականի դեկտեմբերի համար, նա նաև դարձավ առաջին «հիմարիկ շիկահերը» «Ջենթլմենները շիկահերներին են նախընտրում» ֆիլմում: Մոնրոյի գեղեցկությունն ու անձի զգայունությունը բավականին շատ խառնաշփոթ ստեղծեցին, երբ նա երգեց «Ծնունդդ շնորհավոր, պարոն նախագահ»-ը նախագահ Ջոն Քեննեդու համար նրա ծննդյան 45-ամյակին: Շոկային էր, երբ «Some Like It Hot»-ի դերասանուհին մահացավ 1962 թվականի օգոստոսի 5-ին՝ 36 տարեկան հասակում:

Ջեյն Մենսֆիլդ
Ջեյն Մենսֆիլդն, ով դարձավ Հոլիվուդի օրիգինալ շիկահեր բոմբերից մեկը, նույնպես «հիմարիկ շիկահերի» դեր է խաղացել և դարձել է որոշ շրջանակներում «աշխատավորների Մոնրոն»: 1950-1960-ականների հայտնի սեքս խորհրդանիշը հաջողություն էր վայելում Բրոդվեյի բեմում (“Will Success Spoil Rock Hunter?”), ինչպես նաև հոլիվուդյան ֆիլմերում (“The Girl Can’t Help It”): Ֆաների մանրուքներ. «Մենսֆիլդը 41 դյույմ՝ կրծքի շրջանում և 22 դյույմ՝ գոտկատեղի շրջանում էր չափվում, երբ առաջին ելույթն ունեցով Բրոդվեյում 1955-ին… Նա հայտնի էր որպես Cleavage Queen»: Երեք անգամ ամուսնացած և հինգ երեխաներ ունեցող Մենսֆիլդը 1967թվականի հունիսի 29-ին, 34 տարեկան հասակում ցավալիորեն սպանվեց ավտովթարի ժամանակ:

Ռաքել Վելչ
Ռաքել Վելչը 60-70-ականների ամենահայտնի սեքս խորհրդանիշների շարքից էր, ովքեր նրան այս բավականին սեքսի շարքի վերևում են դնում: Համաձայն Վիքիպեդիայի. «Վելչը Empire ամսագրի կողմից ընտրվել է կինոյի պատմության մեջ որպես 100 ամենասեքսուալ աստղերից մեկը»: Playboy ամսագիրը Վելչին 20-րդ դարի 100 ամենասեքսուալների շարքում 3-րդն է համարում: 2011 թվականին Men’s Health ամսագիրը նրան «Բոլոր ժամանակների ամենակրքոտ կանանց» շարքում 2-րդ տեղը տվեց: 74-ամյա դերասանուհին դեռ շարունակում է քայլել կարմիր գորգի վրայով և հիշեցնել, որ 70-ականները դեռևս ակտուալ են:

Բրիջիթ Բարդո
Դժվար է հավատալ, որ նախկին «սեքս կատվիկ» Բրիջիթ Բարդոն 80 տարեկան է: Զգայուն ֆրանսիացի մոդելը, դերասանուհին, երգչուհին և կենդանիների իրավունքների պաշտպանը դարձել է 50-60-ականների բարձրակարգ սեքս խորհրդանիշը մեծ մասամբ շնորհիվ իր առաջին ամուսնու՝ ռեժիսոր Ռոջեր Վադիմի (հետագայում ամուսնացավ Ջեյն Ֆոնդայի հետ), ով ներկայացրեց նրան 1956 թվականի ֆիլմում, որը կոչվեց «Եվ աստված ստեղծեց կնոջը» (And God Created Woman): Չնայած ամուսնությունը երկար չտևեց, նրա կարիերան շարունակվեց երկար տարիներ, մինչև որ նա 1973 թվականին թոշակի գնաց ժամանցային արդյունաբերությունից: Որոշ դերասանուհիներ ճանաչում էին ստանում իրենց անվան առաջին տառերով: Բարդոն հայտնի էր որպես BB:

Լանա Տուրներ
Դերասանուհի Լանա Տուրների սիրահարները պետք է իրենց սեփական աստղը ունենային Հոլիվուդի Փառքի ծառուղում: «Imitation of Life»-ի դերասանուհին հայտնի գեղեցկուհիներից առաջինն էր, ով սկսեց հագնել նեղ սվիտերներ՝ ընդգծելով իր գոտկատեղը և ձեռք բերելով «սվիտերով աղջիկ» մականունը: Տուրները իր ամբողջ կարիերայի ընթացքում աչքի ընկավ իր կազմվածքով: Նա առաջադրվել է Օսկարի լավագույն դերասան անվանակարգում 1957 թվականի «Peyton Place» ֆիլմում խաղացած դերի համար:

Ջինա Լոլլոբրիջիդա
Այս իտալացի դերասանուհին, ով 50-60-ականների բարձրակարգ եվրոպացի դերասանուհիներից էր, չէր վախենում ցուցադրել իր ամբողջ կազմվածքը: 87 տարեկան դերասանուհին ֆիլմերում հայտնվում էր Յուլ Բրենների, Ֆրենկ Սինատրայի, Ռոկ Հադսոնի, Էնթոնի Քուիննի և Բերտ Լանկաստերի հետ:

Էնն-Մարգարետ
Էնն-Մարգարետը բնութագրվել է և որպես «հասանելի աղջիկ» և որպես «սեքս կատվիկ»: 73-ամյա դերասանուհին, երգչուհին և պարուհին լավ հատնի է իր «Bye Bye Birdie», «Viva Las Vegas», “The Cincinnati Kid» և «Carnal Knowledge» ֆիլմերի դերերով: Այսպիսով որքա՞ն սեքսի է նա: Նա մի անգամ բնութագրվել է որպես «Էլվիս Փրեսլիի կին տարբերակը»: Շվեդացի կարմրագլուխը մշտապես մեղմ, սեքսուալ, երկմտանքի տոնով էր խոսում, որն բնութագրում էր նրա սեքսուլ գրավչությունը: Զգացե՛ք դա այստեղ:

Էլիզաբեթ Թեյլոր
Էլիզաբեթ Թեյլորը դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի դերասանուհիներից մեկը և համարվել է մեծ էկրանը երբևէ զարդարած ամենագեղեկից կինը: Նրա սեքսուալությունը աննկատ չի մնացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսին «Cat On A Hot Tin Roof»-ը և «Cleopatra»-ն են: Թեյլորը ինչ-որ կերպ կարողացել է համադրել ուժեղ և սեքսուալ կնոջ կերպարները:

Սոֆի Լորեն
Արդյոք այս աշխարհում եղե՞լ է տղամարդ, որ չի հիացել 50-60-ականների այս սեքս խորհրդանիշով: Նրա մեղմ իտալական ակցենտն ներկայացվող էկրանին և դրանից դուրս անմիջապես սեքսուալ կիրք է առաջացնում: Նրա ավազային ժամացույցի կազմվածքը ևս չի վնասել նրա կերպարին և նրա դերասանական տաղանդը նրան առավել գրավիչ սեքսուալ կերպար է դարձրել: Լորենը 1962 թվականին արժանացել է Օսկարի «Երկու կին» ֆիլմի համար: Սեքսուալ այս կինը այժմ 80 տարեկան է և մենակ: Պարոնա՛յք, միացրե՛ք ձեր շարժիչները:

Ժակլին Բիսսետ
Թաց շապիկների ազդանշանը: Եթե դուք մոռացել եք, թե ով սկսեց թաց շապիկների մոլուցքը: Տարբեր կինոդերերով 60-ականների վերջին և 70-ականների սկզբին հանդիսատեսին սիրաշահելուց հետո, Բիսսետը որոշեց, որ ժամանակն է ամերիկյան հանդիսատեսի առավել լուրջ ուշադրությունը գրավել՝ միայն շապիկով լողալով ջրի տակով «The Deep» ֆիլմում և օգնելով ֆիլմին հասնել հաջողության: Պրոդյուսեր Պիտեր Գուբերը իբրև թե ասել է. «Այդ շապիկն ինձ հարուստ մարդ է դարձրել»:

Ուրսուլա Անդրեսս
Հանի: Հանի Ռայդեր: 1962 թվականը նրա տարին էր: «Դոկտոր Ոչ»-ի դերասանուհին դարձավ «Բոնդի առաջին աղջիկը» և նրա՝ թաց բիկինիով հայտնվելը էկրանին դարձավ «կինեմատոգրաֆիայի և մոդայի պատմության մեջ բեկումնային կետ, երբ նա դուրս եկավ Կարիբյան ծովից սպիտակ բիկինիով՝ դանակը ձեռքին»: Բիկինին երբեք առավել լավ ներկայացում չէր ունեցել և ես գրազ եմ գալիս, որ 78-ամյա դերասանուհին դեռևս կարող է ալիքներ առաջացնել:

Ֆեռռա Ֆոսեթ
Վերջապես: Ամեն ինչ էր մազերի մասին: Ոչ ոք զվարճանքների պատմության մեջ այդքան հայտնի չէր մազերով, որքան Ֆեռռա Ֆոսեթը: «Charlie’s Angels»-ի դերասանուհին հայտնի անուն դարձավ 1976 թվականին ABC TV սերիալի Ջիլ Մոնրոյի դերը ստանձնելուց հետո: Իսկ հետո եղավ Պլակատը: Pro Arts-ը FF պլակատի գաղափարը ներկայացրեց աստղի գործակալին, և դուք գիտեք պատմության շարունակությունը: Այդ պլակատը դարձավ իր ժամանակի ամենաշատ վաճառվողներից՝ ավելի քան 20 միլիոն օրինակ: Այժմ դա մի սեքսուալ հրեշտակ է:
Թարգմանությունը՝ Interpress.am-ի