Փաբում բուռն գիշերվանից հետո բրիտանացին ուշքի է եկել Թաիլանդում
Lifestyle1in.am-ը գրում է.
Երբ հարբած ես, քեզ հետ ինչ ասես՝ կարող է պատահել: Դրանում սեփական փորձով համոզվել է 33-ամյա բրիտանացի Ֆիլիպ Բոյլը, որը փաբում խմել է ընկերների հետ, իսկ առավոտյան պարզել, որ ինչ-որ կերպ հայտնվել է Թաիլանդում: Տղամարդն անմիջապես չի կարողացել հիշել, թե ինչպես է տնից այդքան հեռու հայտնվել՝ հայտնում է Gazette Live-ը:
«Մենք զվարճացանք մինչև առավոտյան 10-ը, դա իսկական խենթություն էր: Անհավանական քանակի գարեջուր խմեցինք: Ի վերջո մենք հայտնվեցինք իմ տան մոտ՝ բենզալցակայանում: Մեզ բոլորիս սարսափելի տանջում էր խումհարը: Եվ այդ ժամանակ իմ ընկեր Ջեյմին հարցրեց՝ արդյոք անձնագիրս մոտս չէ՞»,- պատմում է Ֆիլիպը:
Ջեյմին ընկերոջն անսպասելիորեն առաջարկել է Թաիլանդ թռչել: «Ես չէի հավատում, որ նա լուրջ էր ասում: Սակայն իմ կատակ-համաձայնությունից մի քանի վայրկյան անց Ջեյմին զանգեց օդանավակայան և մեզ համար տոմսեր գնեց»,- պատմում է բրիտանացին:
Արդեն 1 ժամ հետո ընկերները գնացել են օդանավակայան: «Դա սարսափելի էր, վերջին պահին ես ուզում էի ամեն ինչ չեղարկել, բայց հետո որոշեցի թուլանալ և հաճույք ստանալ»,- պատմում է Բոյլը: Արդյունքում՝ ընկերները մեկնել են Թաիլանդ, իսկ հաջորդ օրը հաջող վերադարձել տուն:

