Ереван, 20.Март.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в Европарламенте Азербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в Арцахе Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врага Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана В небе над США взорвался семитонный метеор НАТО размещает дополнительную систему Patriot в Турции Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себя Израиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре Бейрута На мир обрушатся беспрецедентно высокие температуры Президент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением


Ալեքսանդր Բաբասյանը՝ որդու ծննդից հետո փոխվելու և կնոջ հայրական տանն ապրելու մասին

Lifestyle

Սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը տևական ժամանակ է, ինչ էկրաններին չէ, քանի որ մոտ 1 տարի է՝ Ռուսաստանում է, որտեղ ապրում է կնոջ ընտանիքի հետ ու սկսել է իր բիզնեսը։ BlogNews.am-ի հետ բացառիկ զրույցում Ալքեսանդրը պատմել է ընտանիքի, ամուսնությունից հետո փողոցային կյանքից կտրվելու, որդու` Ալեքսանդր կրտսերի ծննդից հետո շատ բաներ հասկանալու և այլնի մասին։

- Ի՞նչ է փոխվել կյանքումդ որդուդ ծննդից հետո։

– Կյանքում կարող է ամեն ինչ լավ լինել. ամուսնացած լինես, աշխատանք ունենաս, ծնողներդ, ընկերներդ կողքիդ լինեն, երջանիկ լինես, բայց մինչ երեխա ունենալը զգում ես, որ ինչ-որ բան պակաս է։ Մինչ հայր դառնալս ինձ ասում էին՝ մինչև երեխա չունենաս, չես պատկերացնի, ասում էի, ես այնքան խելացի, այնքան տեսած եմ, որ գիտեմ՝ երեխան ինչքան թանկ բան է։ Սակայն ես դա հասկացա հայր դառնալուց հետո. երեխան լրացնում է բոլոր բացերը, մինչև երեխա չես ունենում, չես հասկանում՝ ինչ է երջանկությունը, երկնային պարգև է դա։ Երբ նրան գրկում ես, հասկանում ես, որ աշխարհում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի հոգս. դու երջանկության գագաթնակետում ես։

- Երեխադ ինչո՞վ է զարմացրել քեզ։

– Նա 6 ամսական է, դեռ չի խոսում, թեև արդեն մամա է ասում, մեկ-մեկ՝ պապա։) Երևի ռեֆլեքսորեն է ասում, երբ սոված է լինում։

Տղաս հիմնականում իր ժեստերով, միմիկաներով է զարմացնում ինձ։ Ամեն օր նորություն եմ նկատում նրա մեջ ու ուրախանում՝ տեսնելով նրա զարգացումը, մեծանալը։ Նայում ես նրան ու քեզ պատկերացնում այդ տարիքում, նրա միմիկաները նմանացնում քոնին։ 4 ամսականից զարմացնում է ինձ իր հայացքով. շատ խելացի, հասուն, գիտակից մարդու հայացք ունի։ Ես տեսնում եմ հասկացող մարդու, ով դեռ չի կարողանում խոսել։

- Որդիդ ակտի՞վ է, թե՞ դեռ չի սկսվել այդ այդ փուլը։

– Չափից դուրս աշխույժ է, չարաճճի։ Ուղղակի հնարավոր չէ, որ նա 10 րոպե հանգիստ մնա, և մենք հանգստանանք։ Շատ շարժուն է։ Չգիտեմ՝ երբ սկսի քայլել, ինչպես ենք հասցնելու իր հետևից, որ քանդուքարափ չանի։) Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ երեխաս այդպիսին է։ Հիմնականում փոքր երեխաները «լոդր» են լինում, դժվարանում են շարժվել, նրանց հետ մարզանքներ են անում։ Մենք մարզանքների կարիք չունենք, քանի որ նա դա ապահովում է իր համար։ Արդեն չոչ է անում։

- Իսկ ո՞ւմ է նման։

– Մեծամասնությունն ասում է, որ ինձ է նման, բայց մայրս ասում է, որ Լիլիթին է նման։ Ես էլ եմ շատ նմանացնում Լիլիթին։ Կարծում եմ՝ երկուսիս էլ նման է։ Վերջերս իմ 6 ամսականի և երեխայիս ներկայիս նկարը դրել էինք իրար կողքի, կոլաժ սարքել, ում ցույց էինք տալիս, ասում էին՝ նույն երեխան է։

- Դու և կինդ միշտ ակտիվ եք եղել, տարբեր տեղեր գնացել, երեխայի հետ ժամանցի տարբերակը փոխվե՞լ է։

– Միանշանակ երեխայի գործոնը դրական առումով խանգարում է ժամանցին։ Հատկապես Մոսկվայում ես շատ զգույշ եմ, քանի որ այստեղ տարբեր տեսակի մարդիկ կան, և երեխային ամեն տեղ չենք տանում։ Երբ տանից դուրս ենք գալիս, Լիլիթի մայրը մեզ օգնում է, սակայն մեզ ավելի հաճելի է երեխայի հետ գնալ ինչ-որ տեղ։ Այժմ շատ ցուրտ է, դրա համար քիչ ենք դուրս գալիս, բայց հաճախ զբոսանքի ենք տանում երեխային։ Նրան տանում ենք այնպիսի տեղեր, որտեղ չկա այնպիսի երաժշտություն, որը կազդի իր վրա, այնպիսի ռեստորաններ, որտեղ երեխայի համար հանգստի սենյակ կա։ Արդեն փորձում եմ տղայիս սովորեցնել դասական, հայկական ժողովրդական երաժշտության։ Լիլիթն ասում է՝ հիմա նա չի հասկանում, բայց ես կարծում եմ, որ պետք է փոքրուց սովոր լինի այդ երաժշտությանը։

Հիմնականում ամեն բան այնպես եմ կազմակերպում, որ երեխան անընդհատ մեր կողքին լինի, որովհետև ես ոչ ոքի չեմ վստահում։ Սիրում եմ, որ և՛ կինս, և՛ երեխաս աչքիս առաջ լինեն, երբ մի 5 րոպե չեմ տեսնում նրանց, ջղայնանում եմ։

- Փաստորեն, ավելի տնակյաց ես դարձել։

– Միանշանակ, փորձում եմ 5 րոպե շուտ վերջացնել աշխատանքս, որպեսզի հասնեմ տուն ու նրան գրկեմ, տեսնեմ, թե ինչպես է լողանում, հաց ուտում։ Ինձ թվում էր՝ երբեք չեմ խորանա այդպիսի մանրուքների մեջ, բայց երեխաս շատ բան է փոխել կյանքումս։ Նաև՝ ինձ ավելի բարի, ուշադիր մարդ է դարձրել։ Դա սկսեց Լիլիթը. նա շատ դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա, հետո ավելացավ երեխայի գործոնը։

- Ամուսնական կյանքը շա՞տ է փոխել քեզ։

– Ամուսնական կյանքը փոխում է մարդուն։ Եթե ուզում ես ընտանիքիդ համար լավ ամուսին ու հայր լինել, պետք է վերջ դնես փողոցի կյանքին և վերադառնաս ընտանիք։ Որպես կանոն՝ Բաբասյանները՝ պապս, հայրս, հորեղբայրս, ընտանիքի շատ լավ հայրեր, ամուսիններ են։ Ես էլ չեմ ուզում խախտել ավանդույթը, հուսով եմ՝ այդպես է։

- Երեխայի խնամքով զբաղվո՞ւմ ես։

– Չէ, դա ինձանից հեռու է։ Մի անգամ գիշերը երեխան լացում էր, Լիլիթը հոգնած էր, որոշեցի ինքս փոխել տակդիրը. դա առաջին ու վերջին անգամն էր, քանի որ հաջորդ առավոտ Լիլիթն ասաց, որ երեխայի բոլոր շերերը թարս էի կոճկել։) Ես նման բաներից հեռու եմ, բայց երեխաս անընդհատ գրկումս է, շատ ուշադիր եմ։ Մեծ հաճույքով մասնակցում եմ նրան լողացնելու արարողությանը։ Ես պահում եմ, Լիլիթը լողացնում է և դրանից մեծ հաճույք եմ ստանում։

- Դայակի օգնության դիմո՞ւմ եք։

– Չէ, երևի երբեք էլ չեմ դիմի, որովհետև չեմ վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ամենալավ դայակին։ Ես շատ սեփականատեր եմ. եթե 5 րոպե չիմանամ՝ ով է ձեռք տվել նրան, չգիտեմ՝ ինչ կլինեմ։ Եթե տան մի անկյունից լսում եմ, որ նա լացում է, ցայտնոտի մեջ եմ ընկնում։ Լիլիթը չի աշխատում, նրա նպատակը երեխային և ինձ պահելն է։ Չգիտեմ՝ ի՞նչ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ դիմենք դայակի։

- Ամուսնական կյանքը շա՞տ է փոխել քեզ։

– Ամուսնական կյանքը փոխում է մարդուն։ Եթե ուզում ես ընտանիքիդ համար լավ ամուսին ու հայր լինել, պետք է վերջ դնես փողոցի կյանքին և վերադառնաս ընտանիք։ Որպես կանոն՝ Բաբասյանները՝ պապս, հայրս, հորեղբայրս, ընտանիքի շատ լավ հայրեր, ամուսիններ են։ Ես էլ չեմ ուզում խախտել ավանդույթը, հուսով եմ՝ այդպես է։

- Երեխայի խնամքով զբաղվո՞ւմ ես։

– Չէ, դա ինձանից հեռու է։ Մի անգամ գիշերը երեխան լացում էր, Լիլիթը հոգնած էր, որոշեցի ինքս փոխել տակդիրը. դա առաջին ու վերջին անգամն էր, քանի որ հաջորդ առավոտ Լիլիթն ասաց, որ երեխայի բոլոր շերերը թարս էի կոճկել։) Ես նման բաներից հեռու եմ, բայց երեխաս անընդհատ գրկումս է, շատ ուշադիր եմ։ Մեծ հաճույքով մասնակցում եմ նրան լողացնելու արարողությանը։ Ես պահում եմ, Լիլիթը լողացնում է և դրանից մեծ հաճույք եմ ստանում։

- Դայակի օգնության դիմո՞ւմ եք։

– Չէ, երևի երբեք էլ չեմ դիմի, որովհետև չեմ վստահում ոչ ոքի՝ նույնիսկ ամենալավ դայակին։ Ես շատ սեփականատեր եմ. եթե 5 րոպե չիմանամ՝ ով է ձեռք տվել նրան, չգիտեմ՝ ինչ կլինեմ։ Եթե տան մի անկյունից լսում եմ, որ նա լացում է, ցայտնոտի մեջ եմ ընկնում։ Լիլիթը չի աշխատում, նրա նպատակը երեխային և ինձ պահելն է։ Չգիտեմ՝ ի՞նչ ծայրահեղ դեպք պետք է լինի, որ դիմենք դայակի։

- Դու և Լիլիթն առանձի՞ն եք ապրում։

– Լիլիթի խնդրանքով այժմ ապրում ենք իր ծնողների հետ, որպեսզի մայրն իրեն օգնի երեխայի խնամքի հարցով։ Երեխայի նորածին ժամանակ Լիլիթը շատ էր դժվարանում։ Այստեղ տունը մեծ է, բայց արդեն տուն ենք կառուցում մեզ համար։

- Տեղյակ եմ, որ Ռուսաստանում բիզնես ես սկսել։ Ի՞նչ բիզնես է։

– Քանի որ երեխայի հետ կապված պետք է այստեղ մնայինք, բացեցի բար-ռեստորան, որն արդեն 6 ամիս է՝ աշխատում է և ամեն բան լավ է, փառք Աստծո։ Սկզբնական շրջանում մի քիչ դժվարացանք, բայց հիմա ամեն ինչ շատ լավ է։

- Հայաստան վերադառնալու նպատակ չունե՞ս։

– Շուտով կվերադառնանք Հայաստան և մի քանի ամիս կմնանք այդտեղ։ Երբ եկա Մոսկվա, Հայաստան վերադառնալու նպատակ ունեի, սակայն բժիշկները երեխային 6 ամիս չէին թողնում ինքնաթիռ նստել։ Քանի որ պետք է երկար մնայի, որոշեցի գործ սկսել, քանի որ պարապ մնալն ինձ համար չէ։ Ամեն բան ստացվեց ու վատ չէ, այնպես որ, որոշ ժամանակ այստեղ կմնանք, սակայն ես որոշել եմ, որ վերադառնալու ենք Հայաստան։ Գուցե 1-2 տարի հետո վերջնական վերադառնամ։

Թեև Լիլիթը կյանքի մեծ մասն այստեղ է ապրել, այժմ նա ինձնից շատ է ուզում վերադառնալ Երևան՝ մեր օջախ։ Բացի Լիլիթի ծնողներից, իմ մի քանի ընկերներից և ռեստորանային բիզնեսից՝ մենք այստեղ ոչինչ չունենք, մեր ամեն ինչը Հայաստանում է, և մեր կյանքը պետք է էդտեղի հետ կապված լինի։ Իմ երեխան անպայման պետք է Հայաստանում մեծանա և դպրոց գնա։

-Գործնական առաջարկներ ունե՞ս, նորություններ սպասվո՞ւմ են, թե՞ որոշել ես մոռանալ դերասանական կարիերայի մասին։

– Մոսկված մեծ քաղաք է, էստեղ հաճախ առաջարկում են համերգներ վարել, այստեղ գտնվող գրեթե բոլոր աստղերը հարսանիքներ են վարում, բայց ես չեմ սիրում նման բաներով զբաղվել։ Շատ առաջարկներ եմ մերժել։ Առաջիկայում էստեղ բարեգործական համերգ կա, որը վարելու առաջարկ եմ ստացել, գուցե համաձայնություն տամ, քանի որ բարեգործական է, բայց չեմ ուզում գումարով ինչ-որ բան վարել, քանի որ դա ինձ դուր չի գալիս։ Ֆիլմերի առաջարկներ էլ են եղել, սակայն դրանք էլ եմ մերժել, քանի որ երկրորդական դերեր էին, մի անգամ էլ ադրբեջանցու դեր են առաջարկել, որը սկզբունքորեն մերժել եմ։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ մի քանի ամիս առաջ «Արմենիայից» առաջարկ ստացա, սակայն չկարողացա գալ, քանի որ երեխաս նոր էր ծնվել։ Ելենա Արշակյանը շատ էր ուզում, որ նկարահանվեմ «Անավարտ թռիչքում», սակայն ոչ մի կերպ չկարողացա Հայաստան գալ։ Հիմա ևս մի առաջարկ ունեմ, որի համար հավանաբար մայիսին կգամ Հայաստան։ Այլևս չկան խանգարող հանգամանքներ։

Ամալյա Հովհաննիսյան

Сила одного драма присоединяется к заключительному этапу проекта «Симфонический лес»Специальное предложение от Idram&IDBank в Далма Гарден МоллеСюник под угрозой: от стратегических уступок к демографическим последствиям Руководство Ucom отмечает Международный день клиентов вместе с абонентами Какие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеСюникцы обеспокоены: ситуацией вокруг Ирана могут воспользоваться враждебные силы, создавая риски через проникновение этнически опасных элементов Иран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаIDBank и Idram продолжают сотрудничество с образовательным фондом ЗаркВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииЧужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном