Ինչերո՞վ են կերակրում աշխարհի տարբեր երկրների բանտերում (լուսանկարներ)
LifestyleՄիսո–ապուր, բրինձ, վարունգով և բողկով աղցան, լապշա։ Ճապոնիայում կալանավորները ստանում են այդ շրջանին հատուկ ավանդական մթերքները։

Բրիտանական բանտի կալանավորի ընթրիքի հնարավոր տարբերակներից մեկը. լավաշի մեջ փաթաթած միս, լոբի` տոմատի սոուսի մեջ, բանջարեղեն, նարնջի հյութ, խաղողի ըմպելիքներ, ինչպես նաև ավանդական թխվածքաբլիթ։

Գերմանիայում նույնիսկ բանտերում են նրբերշիկ մատուցում

Մեքսիկացի բանտարկյալներն ուտում են գրեթե նույն բաները, ինչ միջին վիճակագրական մեքսիկացին. հաց, աղցան, սոխ, լոբի, մի փոքր միս, նարինջ։

Ամերիկյան Ֆիլադելֆիա նահանգի բանտի կերակուրը. սոուսով կարտոֆիլի պյուրե և երկու, ոչ մեծ կտոր տավարի միս։

ԱՄՆ–ի որոշ բանտեր իրենք են պատրաստում սնունդը, որոշներն էլ օգտվում են սննդի պատրաստման ծառայություններից։ Սա երկրորդ դեպքն է. նորից նույն միսը կարտոֆիլի հետ՝ գումարած աղցան և մրգեր։

Մարիկոպի շրջանի շերիֆ Ջո Արպայոն իր վերահսկողության տակ գտնվող կալանավորների կերակրացանկից հեռացրեց միսը, որպեսզի տնտեսի հարկատուների փողերը։ Արպայոն, ով իրեն կոչում է «աշխարհի ամենադաժան շերիֆ», մի ժամանակ նույնիսկ փորձում էր ստիպել բանտարկյալներին, որպեսզի վերջիններս վճարեն իրենց սննդի դիմաց։

Այսպիսի ընթրիք էին մատուցում ամերիկյան «Ալկատրաս» բանտի կալանավորներին 1940-50 թթ.։ Այդ ժամանակ հաստատության տնօրենը Ջեյմս Ջոնսոնն էր, ով վերադաստիարակման մարդասիրական մեթոդներ էր քարոզում։
Գտնելով այս կերակուրների հին բաղադրատոմսը՝ Սան Ֆրանցիսկոյից մի շեֆ խոհարար երկրորդ կյանք հաղորդեց դրանց։

Ամերիկյան բանտերի մահապարտ–կալանավորները հաճախ իրավունք են ստանում կյանքի վերջին օրը պատվիրել ցանկացած կերակուր։ Սերիական մարդասպան Ջոն Ուեին Գեյսը նախընտրեց տապակած ծովախեցգետին, KFC–ի հավ (նա այնտեղ մենեջեր էր աշխատել), կարտոֆիլ ֆրի և մի քիչ ելակ։

Աֆրիկայան Մալավի պետությունում կալանավորների համար միայն մի տեսակի կերակուր գոյություն ունի` նսիման։ Դա եգիպտացորենի շիլայի պես մի բան է, որն այ այսպես է եփվում։

Բարանդա–ապուր, կաղամբ, հաց, կոմպոտ. ահա ռուսական բանտերի հիմնական կերակուրները։
