15 զարմանալի երևույթ, որոնք տեղի են ունենում բնության մեջ ու ապշեցնում են մարդկանց
LifestyleԲնությունը զարմացնում է իր ացդեցիկությամբ, բազմազանությամբ ու անկրկնելի նախշերով: Դարեր ի վեր մարդիկ ոգեշնչվում են բնության գեղեցկությամբ ու վերստեղծում այդ գեղեցկությունը մեր կյանքում՝ մենք կրկնօրինակում ենք բնության գույները հագուստում, մեզ շրջապատող իրերում, ինտերիերում, կիրառում ենք դրա մոտիվները արվեստում...
Orer.am-ը ներկայացնում է15 զարմանալի լուսանկարներ բնության տարբեր երևույթներից, որոնք ապշեցնում են մեր երևակայությունը:
Ահա թե ինչ է լինում, երբ տորնադոն հանդիպում է անտառային հրդեհի հետ: Վնասը ահռելի կարող է լինել:
Գեղարվեստական նման հիանալի պատկերներ է օվկիանոսի հատակին ցուցադրում ֆուգու ձկան արուն:
500 մղոն երկարությամբ ալիքը ցուցադրվում Ամազոն գետի ու Ատլանտյան օվկիանոսի սահմանագծում:
Երբ ծծմբային գազն այրվում է բարձր ջերմաստիճանի ներքո, լավան դառնում է կապույտ, ինչը հատկապես տեսանելի է դառնում մութ ժամանակ:
Երբ Պակիստանում ջրհեղեղ տեղի ունեցավ, սարդերը բարձրացան ծառերի վրա ու ստեղծեցին նման գեղեցկություն: Բոլոր արախնոֆոբների սարսափը:
Չինաստանում նյութերի բազմադարյա շերտավորման արդյունք:
Լինզայաձև ամպեր, որոնք հանդիպում են լեռների գագաթին:
Սառցե վարդերն առջանում են ջրի մակերևույթին, երբ օդի ջերմաստիճանը զգալի տարբերվում է ջրի ջերմաստիճանից:
Հասարակ ջրապտո՞ւյտ: Այո, այն առաջանում է, երբ հանդիպում են երկու ալիքներ, իսկ եթե այդ ալիքները շատ խոշոր են, ապա այն կարող է կործանել մի ամբողջ նավ:
Ծովախեցգետիններ միգրացիա Սուրբծննդյան կղզում:
Դանիան լքող սարյակների սև ամպը:
Մավրիկիայի հատակի մակարդակի կտրուկ տատանումները բարձրությունից երևում են որպես ստորջրյա ջրվեժներ:
Սովորական տեսարան Կենտրոնական Ամերիկայի բնակիչների համար՝ «Միապետ» թիթեռների միգրացիան:
Գարնանը Չիլիի անապատը ծաղկում է ...
Զարմանալի տեսարան՝ ամպերը հալչում են ջերմաստիճանի տատանումների հետևանքով, իսկ դա հարուցում է ինքնաթիռը, որը «ճեղքում է» շերտը: