Կարիերայում շատ լավ տեղում եմ. հաջորդ քայլս, երևի թե, կլինի ընտանիք կազմելը.Հրաչուհի Ութմազյան
Lifestyle28-ամյա հաղորդավարուհի, ասմունքող, «Cosmopolitan» ամսագրի գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյանը տևական ժամանակ է, ինչ բացահայտում է հայ հայտնիների «Սպիտակ անկյունը»:) BlogNews.am-ը որոշեց բացահայտել Հրաչուհու «սպիտակ անկյունը» ու անկեղծ զրույց ունեցավ նրա հետ:)
- «Սպիտակ անկյուն» հաղորդմամբ հեռուստադիտողները ճանաչում են ոչ միայն Ձեր հյուրին, այլև Ձեզ, որովհետև հաճախ խոսում եք նաև Ձեր անձնական օրինակի մասին: Դուքբա՞ց մարդ եք, թե՞ դա անում եք համապատասխան մթնոլորտ ստեղծելու համար։
-Իմ գործունեության դաշտերը տարբեր են՝ «Cosmopolitan» ամսագիրը, աշխատանքս հեռուստատեսությունում, բեմում, սակայն իմ էությունը նույնն է: Ես երբևէ չեմ կարող անել մի բան, որը համապատասխան չէ իմ իրական էությանը: Ես բաց, անկեղծ մարդ եմ և կարծում եմ, որ այլ կերպ ուղղակի հնարավոր չէ: Իհարկե, յուրաքանչյուր ձևաչափ ինչ-որ չափով թելադրում է իր տրամադրությունը. երբ ես առաջին անգամ մտա իմ տաղավար, ինձ հետ անբացատրելի բան տեղի ունեցավ: Տաղավարը, այն, ինչ ես ու մեր ամբողջ թիմը պատկերացնում էինք, թելադրեցին այն տրամադրությունը, որն առաջին իսկ օրվանից տիրեց «Սպիտակ անկյունում»: Սա այն է, ինչ ես կամ: Իմ տրամադրություններից, գուցե՝ իմ գույներից մեկը:
Շարունակությունը` այստեղ: