Ռիհաննան հայտարարել է, որ ժամանակ չունի Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սիրավեպի համար
LifestyleՆյու Յորքում երկուշաբթի երգչուհի Ռիհանան այցելել է աշխարհիկ երեկույթներից մեկին, որտեղ լրագրողները նրան տվել են գլխավոր հարցը՝ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ սիրավեպի մասին, գրում է segodnya.ua-ն։
Ռիհանան հերքել է տվյալ տեղեկությունը և ասել. «Դա ավելորդ անգամ ապացուցում է, որ պետք է հեռու մնալ բլոգներից։ Յուրաքանչյուր անգամ նրանք փորձում են հորինել ինչ-որ նոր բան և ծաղրում են քեզ»։
Երգչուհին նշել է, որ չափազանց զբաղված է սիրավեպեր ունենալու համար։ «Ես այնքան զբաղված եմ հիմա, որ նույնիսկ չեմ կարող ենթադրել՝ ինչ կլիներ, եթե ես հարաբերություններ ունենայի։ Սակայն եթե ես ընտրություն կատարեի, ապա նա կլիներ մեկը, ով կկարողանար համակերպվել իմ հագեցած գրաֆիկի հետ և չէր վախենա դրանից»,- ասել է Ռիհանան։
Դերասանի և երգչուհու սիրավեպի մասին լուրերը վաղուց են շրջանառվում։ Նրանց մի քանի անգամ տեսել են միասին։