«Քայլող մեռյալների» վերջին սերիան ռեկորդ է սահմանել
Lifestyle«Քայլող մեռյալներ» սերիալի 5-րդ եթերաշրջանի վերջին էպիզոդը, որը հեռարձակվում էր AMC-ով, կիրակի օրը՝ 2015-ի մարտի 29-ին, հեռուստացանցում ռեկորդ է սահմանել:
Ինչպես հաղորդում է Orer.am-ը վկայակոչելով The Hollywood Reporter-ին՝ վերջին սերիայի լավագույն ցուցանիշն է՝ 15,8 միլիոն հեռուստադիտող, որից 10,4 միլիոնը 18-49 տարիք ունեցողներն են:
4-րդ սեզոնի ավարտի ժամանակ թվերը մի փոքր քիչ էին՝ 15,7 և 10,2 միլիոն մարդ: Բայց ռեյթինգը դեռ պատկանում է 5-րդ սեզոնի պրեմիերային: Այն ժամանակ՝ 12 հոկտեմբերի 2014թ., սերիալի ռեյթինգը 17,3 միլիոն էր, որից 11-ը՝ 18-49 տարեկան մարդիկ էին:
Տվյալները ցույց են տալիս, որ 5-րդ սեզոնի լսարանն 9%-ով ավելի է նախորդ սեզոնների հետ համեմատած: Մարտի 29-ի գիշերը ևս մեկ ռեկորդ է գրանցվել:
"The Walking Dead" շոուն հավաքել է 7,5 միլիոն հեռուստադիտող, որից 4,9-ը՝ 18-49 տարեկաններ: Nielsen-ի տվյալներով՝ 2014թ. «Քայլող մեռյալներ»-ը գլխավորել է ամենառեյթինգային շոուների տարեկան ցանկը Twitter-ում:
Ամեն էպիզոդը գրավել է 4,934 միլիոն մարդու ուշադրությունը, իսկ հիշատակումների թիվը կազմել է 576 հազար: 2015-ին AMC նախապատրաստվում է «Քայլող մեռյալներ»-ի նոր եթերաշրջանին, որը կունենա "Fear the Walking Dead" անվանումը: